17:12 04.02.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության պատվիրակությանը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը հույս է հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը երկու կողմերի միջև ավելի կխորանա՝ ընդգրկելով ոստիկանության գործունեության նոր բնագավառներ: Ոստիկանության պետի տեղակալը […]
17:06 04.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների հերթական ստուգայցն անցկացվել է Գյումրի քաղաքում։ Covid-անվտանգության նորմերի պահպանումը, մասնավորապես, դիտարկվել է քաղաքի հյուրանոցներում, թանգարաններում, գրադարաններում։ ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին: Ստուգայցերի ժամանակ ԱԱՏՄ տեսուչները դիտարկում են առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի […]
16:48 04.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Ավագ Ավանեսյանը, նաև նախարարության և Մշտական համակարգողի գրասենյակի անձնակազմի ներկայացուցիչները։ Շոմբի Շարփը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանի կառավարության հետ քննարկվող 2021-2015 […]
16:38 04.02.2021
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը: Ըստ այդմ՝ կանոնակարգվում են քաղաքացիների աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները: Մասնավորապես՝ միանվագ և ամսական դրամական օգնությունը վճարելու […]
16:35 04.02.2021
Գործադիրը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Մասնավորապես, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար […]
16:31 04.02.2021
Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը, որը բխում է 2020 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի 7-րդ կետից: Ինչպես նշել է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկսթրեսային խանգարում: […]
16:26 04.02.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից եվրոբոնդերի թողարկման գործընթացին և «Ճամփորդիր առանց COVID-19»-ի ծրագրի ընթացքին: Գործադիրը հաստատել է Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի կողմից 2020 թ. նոյեմբերի 18-ին […]
16:22 04.02.2021
Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2010 թ. ապրիլի 8-ի համապատասխան որոշման մեջ, որով հաստատված է ՀՀ-ում հանրակրթության բովանդակությունը կարգավորող Հանրակրթության պետական չափորոշիչը: Առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում արձագանքել առկա խնդիրներին և ստեղծել համապատասխան հիմքեր ավելի ճկուն բովանդակություն կառուցելու համար: Մասնավորապես, Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանելու է հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները (կոմպետենցիաներ)։ Առաջարկվում է […]
16:12 04.02.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հոլիվուդ» անվամբ թաղամասում` վարձակալության հանձնված առանձնատներից մեկում, գործում է ապօրինի խաղատուն, որտեղ կազմակերպվում են «պոկեր» տեսակի շահումով խաղեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ օպերատիվ տեղեկությունների հիման վրա փետրվարի 3-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու հատուկ նշանակության […]
15:57 04.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամիսներ առաջ դիմել էր Ասիական զարգացման բանկին՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնելու առաջարկով։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ անցկացված դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում Ասիական զարգացման բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի […]
15:36 04.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ հաստատվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ հանդիպման պայմանավորվածության համաձայն ձևավորվող հանձնաժողովի հայկական պատվիրակության կազմը: Որոշման համաձայն՝ եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախագահի տեղակալը՝ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, հանձնաժողովի քարտուղարն է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի […]
15:31 04.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի […]
15:25 04.02.2021
Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով: Ինչպես հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով։ Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա։ Սկսած փետրվարի 8-ից` […]
15:19 04.02.2021
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար 2013-2020թթ.-ին կազմակերպված գնման ընթացակարգերի նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև նշված ՊՈԱԿ-ից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2015թ. […]
14:45 04.02.2021
ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից եվրոբոնդերի թողարկման գործընթացին և «Ճամփորդիր առանց COVID-19»-ի ծրագրի ընթացքին: Պատասխանատուները վարչապետին զեկուցել են նշված ուղղություններով աշխատանքների վերաբերյալ: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք 2021 թվականի փետրվարի 4-ի կառավարության […]
14:33 04.02.2021
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը: Այն վերաբերում է պետական դավաճանության և լրտեսություն իրականացրած անձանց նկատմամբ պատժամիջոցների խստացմանը: Ըստ այդմ՝ թշնամու կողմը անցնելը, օտարերկրյա պետությանը կամ դրա ներկայացուցիչներին պետական գաղտնիք հայտնելը, թշնամուն օգնություն ցույց տալը և նմանատիպ այլ հանցագործությունների համար օրինագիծը սահմանում […]
14:20 04.02.2021
Փետրվարի 4-ին՝ ժամը 07։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2109» […]
14:07 04.02.2021
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Հանրակրթության պետական նոր չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը: «Սրանով նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը: Սա հնարավորություն է տալիս դպրոցներին դրսևորել ստեղծարար, ճկուն քաղաքականություն, որովհետև դպրոցները հնարավորություն են ունենալու օրինական պլանի հիման վրա ձևավորելու իրենց սեփական մոտեցումները: Շատ կարևոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է […]
14:00 04.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
13:45 04.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի […]
13:37 04.02.2021
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ 2021-2022 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար: Ինչպես տեղեկացում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ռուս հայրենակիցները, որոնք […]
13:14 04.02.2021
Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը: Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է: 2015 թվականի համեմատ` 2019 թվականին տրանսպորտից արտանետումների քանակն ավելացել է մոտ 20%-ով: Տրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73.0%-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդին (շմոլ գազ), 16.6%-ը` ցնդող […]
13:12 04.02.2021
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում գրանցվել է 174 ծնունդ (որից 2-ը զույգ)՝ 88 տղա և 88 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից։ Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների` Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ Նաիրիի ծննդատուն՝ 16 ծնունդ Աբովյանի ծննդատուն՝ 83 ծնունդ (որից 2-ը զույգ) Հրազդանի ծննդատուն՝ 55 ծնունդ: Առողջություն մեր բոլոր […]
12:58 04.02.2021
Գործադիրի այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն հաջողությամբ մեկնարկել է: «Էլեկտրոնային պլատֆորմի միջոցով հաստատվում է քաղաքացու թեստի բացասական լինելը, որի արդյունքում քաղաքացին ճամփորդում է ՌԴ: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է, և ընդամենը 7 քաղաքացու դեպքում խոչընդոտ է առաջացել մեկնելու, խոչընդոտը տեխնիկական բնույթի է, իսկ մեկնողների […]
12:47 04.02.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է այն հիշեցմամբ, որ եվրոբոնդերի թողարկում է եղել: ՀՀ-ն թողարկել է 750 մլն դոլարի պարտատոմս: Ըստ վարչապետի՝ շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել ՀՀ-ի պատմության ամենանպաստավոր պայմաններով, ամենացածր տոկոսով: «Սա շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Առաջինը, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել, […]
12:43 04.02.2021
Կառավարությունը նախատեսում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ մատուցել բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համար։ ✅ Թիրախային խմբեր են` 1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները. 2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները. 3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները. […]
12:25 04.02.2021
Հաշմանդամության սահմանման բժշկական մոդելից անցում՝ ֆունկցիոնալության գնահատման մոդելի․ Կառավարության կողմից այսօր հաստատված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով՝ հնարավորություն կտրվի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը կդիտարկվի ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի՝ հաշվի առնելով նաև միջավայրային գործոնների ազդեցությունը: Ներկայումս հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մոտեցումներն ու սկզբունքներն […]
12:10 04.02.2021
Կառավարության այսօրվա նիստում հաստատեցինք «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որով պիտի կյանքի կոչվեն ՀՀ վարչապետի կողմից 2020թ. նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ և 10-րդ կետերը՝ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում ու դրա հետևանքների վերացում» և «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում»: ? Ծրագրի 3 գերակայություններն են՝ ✅ Տնտեսական ակտիվության վերականգնման արագացում ✅ Գործարար և սպառողական վստահելի միջավայրի վերականգնում ✅ Տնտեսական […]
11:33 04.02.2021
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել 2020-ի նոյեմբերի 18-ին։