ՌԴ մեկնած ընդամենը 7 քաղաքացի է խնդիր ունեցել. ՀՀ կառավարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+38.09 oC

ՌԴ մեկնած ընդամենը 7 քաղաքացի է խնդիր ունեցել. ՀՀ կառավարություն

12:58 04.02.2021

Գործադիրի այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն հաջողությամբ մեկնարկել է:

«Էլեկտրոնային պլատֆորմի միջոցով հաստատվում է  քաղաքացու թեստի բացասական լինելը, որի արդյունքում քաղաքացին ճամփորդում է ՌԴ: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է, և ընդամենը 7 քաղաքացու դեպքում խոչընդոտ է առաջացել մեկնելու, խոչընդոտը տեխնիկական բնույթի է, իսկ մեկնողների թիվը հազարավոր է: Կարևոր է արձանագրել, որ նաև Հայաստան եկողների շատ մեծ թիվ կա, և սա ևս կարևոր է տնտեսության համար, քանի որ նախորդ գրեթե մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հայրենակիցներ ցանկացել են գալ Հայաստան իրենց հարազատներին տեսնելու, բայց այդ հնարավորությունը չեն ունեցել»,-ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ սա նաև ճանապարհ է բացում տուրիզմի համար: Հայտնի է, որ  փետրվարի տասնհինգից օրական չորս կանոնավոր չվերթ է լինելու ՌԴ և հակառակ ուղղությամբ:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի փոխանցած տվյալների համաձայն՝  Հայաստանից արդեն 3900 մարդ է մեկնել, եկել՝ 3400 մարդ.

«ՀՀ քաղաքացու անձնագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ ժամանածների թիվը՝ 1263», – ասել է ՀՀ փոխվարչապետը՝ հավելելով, որ խնդիր ունեցած 7 քաղաքացիները, որոնց Մոսկվայի օդանավակայանից հետ են ուղարկել,  նախնական տեղեկություններով՝ մեկնել են թեստը հանձնելու թղթային տարբերակով:

Հավելվածի համաձայն՝ թեստը պետք է հանձնել կոնկրետ լաբորատորիաներում: Տվյալները մուտքագրվում են օնլայն ռեժիմով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասել է, որ ծրագիրը սկսվել է երկու լաբորատորիայում, բայց ևս վեցը միացել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

15:12 30.07.2025

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

Հուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...

SHANTNEWS

15:00 30.07.2025

SHANTNEWS

Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես.  Փոլ Ֆելդեր

14:58 30.07.2025

Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ Ֆելդեր

UFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...

Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

14:47 30.07.2025

Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

14:35 30.07.2025

Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Կարմիր խաչը և Կարմիր մահիկը բարձր պատրաստվածության վիճակում են Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ասվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հայտարարության մեջ։ Կամչատկայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Հայտարարվել […] ...

«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

14:24 30.07.2025

«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

Կատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […] ...

BACK_TO_TOP