09:12 30.01.2021
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված Արթուր Սուքիասյանի ընտանիքին և Արթուրի ծնողներին հանձնելց իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրի կողմից որպես հարգանքի տուրք նվիրաբերված ոսկե մեդալը։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
00:00 30.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Գեղաձոր-Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով առաջացել են բեռնատարների կուտակումներ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի […]
23:59 29.01.2021
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը կալանավորվեց: Որոշումը քիչ առաջ հրապարակեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Տեղեկությունը ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնել է Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Բադասյանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Առաջադված մեղադրանքում նա […]
23:51 29.01.2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 29-ի ցերեկը, 31-ի գիշերը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ին, 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 29-ի ցերեկը, 30-ի և 31-ի գիշերը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ի և 31-ի […]
23:45 29.01.2021
Հունվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արագածավան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 41-ամյա Հրայր Ավետիսյանի վարած BMW մակնիշի և 40-ամյա Մնացական Քոչարյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով «Մոսկվիչը» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար […]
23:22 29.01.2021
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը: 2020 թվականի հունիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի […]
23:17 29.01.2021
Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի […]
23:09 29.01.2021
Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը և Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, որտեղ այս պահին ապրում է հայաստանցի և արցախցի շուրջ 60 երեխա։ ՍՕՍ մանկական գյուղեր «Կոտայք» մասնաճյուղի փոքրիկ բնակիչների ցանկություններն ու երազանքները բացահայտելու համար նախարարների […]
23:01 29.01.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատարանը մերժեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմնեպրես»-ը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը ասաց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 15:30-ին: Լոռեցյանը կալանավորվել է […]
22:54 29.01.2021
Հունվարի 29-ին՝ ժամը 20։29-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճակատեն գյուղի գերեզմանատանը այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 21:14-ին: Այրվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա։
22:42 29.01.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թարմ և լավ լուրեր կոռուպցիայի վերաբերյալ. 1. Էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։ 2. Հայաստանը 17 կետով լավացրել է իր դիրքերը transparency international-ի կողմից վարվող Կոռուպցիայի ընկալման ինդեքսում` տեղափոխվելով 77րդ տեղից 60րդ տեղը։ Այսօր էկոնոմիկայի նախարարության իմ գործընկերների հետ ժողովում շեշտել եմ, […]
22:12 29.01.2021
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որը վերաբերում է «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի քաղաքացիներ, հՀամաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P որոշման, 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք։ ՌԴ կառավարության վերը նշված որոշման 1-ին կետի в) […]
21:57 29.01.2021
Հունվարի 25-ին՝ ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել էին երկու երիտասարդի, որոնք վճարային տերմինալից փորձում էին գողություն անել: Ոստիկաններին տեսնելով՝ նրանք դիմել էին փախուստի, սակայն իրավապահները հետապնդել էին, բռնել նրանցից մեկին և բերման ենթարկել ոստիկանության Բազումի բաժին։ Պարզվել է, որ բերման ենթարկվածը Վանաձոր քաղաքի Համբարձումյան […]
21:42 29.01.2021
Հունվարի 29-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Վ․ Վ․-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում երկու տոլմայի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7․22 և 7․56 գրամ քաշերով […]
21:18 29.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ժամը 21:10-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Գեղաձոր-Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով առաջացել են բեռնատարների կուտակումներ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու […]
21:00 29.01.2021
Հունվարի 29-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Ապարանի տարածաշրջանում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը։ Արթիկ-Ալագյազ, Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին բուք է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]
20:10 29.01.2021
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը […]
20:00 29.01.2021
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 25 անօթևան ընտանիքների հատկացված բնակարանի գնման վկայագրերը մարվել են: Նրանք չեն կարողացել սահմանված ժամկետում բնակարան գնել: Հիշեցնենք՝ 2020 թվականին Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերում ԲԳՎ ծրագիրն իրականացվեց: 8 գյուղերում 90 ընտանիք վկայագիր ստացավ, ընդհանուր՝ 370 մլն դրամ արժողության: Վկայագրերի գործողության ժամկետն ավարտվել է անցած տարվա նոյեմբերին և բնակարան կարողացել է գնել […]
19:30 29.01.2021
Գառնու երկրաֆիզիկական դիտարանի 60 մետր խորության վրա գտնվող հատուկ թունելախորշում, որտեղ ամբողջ տարվա ընթացքում պահպանվում է կայուն 18 աստիճանը, գտնվում է տարածաշրջանում եզակի երկբաղադրիչ կվարցային դեֆորմոգրաֆը, որը ֆիքսում է երկրակեղևի շարժը` որպես հնարավոր երկրաշարժի ազդակ: Սեյսմիկ ակտիվությանը հետևող դիտարանն այցելուների վերջին կանգառն է՝ երկրաշարժերի ծագմանը, կանխատեսման հնարավորություններին, դրանցից պաշտպանվելու կանոններին տեսականորեն ծանոթանալուց հետո: Ըստ հետազոտությունների, […]
19:20 29.01.2021
Հունվարի 29-ին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելու նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նախապես հերթագրված 9 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 8-ը: Քաղաքացիների մեծ մասը դիմել է նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու, Փրկարար ծառայություն տեղափոխման կամ վերականգնման խնդրանքով: Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական. քաղաքացիների մի մասին տրվել է […]
19:16 29.01.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն այլ մշակութային միջոցառումների և ծրագրերի իրականացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանը հունվարի 30-ին` ժամը 15։00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (հասցե՝ Արամի 1) կազմակերպում է թանգարանային առարկաների և նյութերի էվակուացման արկղերի և այլ պարագաների պատրաստման վերաբերյալ վարպետաց դաս։ Վարպետաց դասը նախատեսված է ՀՀ թանգարանների համապատասխան մասնագետների համար և […]
19:14 29.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թունելի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]
19:00 29.01.2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն առանձնակի տեղ ունի հայ-ռուսական հարաբերություններում: Ըստ նախարարի՝ համատեղ ծրագրերի ընդլայնումը և փորձի փոխանակումն իրավամբ […]
18:55 29.01.2021
Հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանի և դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ, կազմակերպել է հանդիսավոր միջոցառում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զորախմբի հրամանատարն իր խոսքում շեշտել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում արտերկրում իրականացվող առաքելության ընթացքում հայկական բանակի վարկանիշը […]
18:43 29.01.2021
Այսօր կայացել է 2021-2022 թվականների տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագծի համաձայնեցման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Խորհրդակցության ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների 2021-2022 թվականների համակարգված տրանսպորտային քաղաքականությանն […]
18:38 29.01.2021
Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումների և ենթակա զորամասերի զինծառայողները «Եռաբլուր» զինվորական և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին, կատարել մոմավառություն զորամասերի մշտական տեղակայման վայրերի մերձակա եկեղեցիներում, մատուռներում և Հայրենիքի համար զոհված զինծառայողներին նվիրված հուշակոթողների մոտ։
18:30 29.01.2021
Երևանում առկա 10 և ավելի հարկեր ունեցող բազմաբնակարան շենքերի հրդեհաշիջման քարտեր են կազմվել 2020-ին՝ բացառությամբ նորակառույցների, որոնք դեռ շահագործման չեն հանձնվել: Հրդեհաշիջման քարտերը թույլ են տալիս նախապես հաշվարկել հնարավոր հրդեհների առաջացման դեպքում մարդկային և նյութական արժեքների փրկման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցները: Իսկ պայթյունավտանգ, դյուրավառ, ռադիոակտիվ և խիստ թունավոր նյութեր պարունակող ձեռնարկությունների հրդեհաշիջման քարտերում և […]
18:25 29.01.2021
Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է շտաբային բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփված արդյունքների և հետագա համատեղ ծրագրերի […]
18:20 29.01.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու շրջանակում ՃՈ հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացվել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ ՃՊԾ բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարնիշներով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով 4 տրանսպորտային միջոց։ 9 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ […]
18:07 29.01.2021
Բանակի օրվա առիթով 5-րդ զորամիավորումում տեղի է ունեցել առավել բարձր մարտունակություն ցուցաբերած սպաների և զինվորների պարգևատրման արարողություն։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին ցուցաբերած արիության և նվիրումի համար։ Արարողությանը մասնակցել է նաև ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, որն ընդգծել է բանակի դերն ու նշանակությունը ՀՀ պետականության ամրապնդման գործում և […]