17:25 30.01.2021
Հունվարի 1-ից հետո նշանակվող նոր կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով` բանկային կազմակերպությունների միջոցով։ Այս փոփոխությունն առայժմ վերաբերում է Երևան,Գյումրի և Վանաձոր քաղաքներին։Անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարմանն անցումը կկատարվի փուլերով:
Մեր երկրում կենսաթոշակառու են համարվում շուրջ 500 հազար քաղաքացի, որոնց է թողնված նախընտրությունը, թե վճարման որ տարբերակից կարող են օգտվել՝ թոշակ ստանալ փոստային բաժանմուքներից, թե քարտային եղանակով։
Գյումրիում փոստային բաժանմունքներից կենսաթոշակ է ստանում 21 հազարից ավելի թոշակառու, ընդամնեը 6887 թոշակառու է , որ նախընտրել է անկանխիկ` քարտային տարբերակը:
2021 թվականի հունվարի 1-ից Երևան ,Գյումրի,Վանաձոր քաղաքներում ոչ միայն նոր կենսաթոշակ սահմանելիս, նաև վերահաշվարկի ու վճարումը վերականգնելու դեպքերում կենսաթոշակը քաղաքացին ստանալու է միայն անկանխիկ եղանակով, թեև բացառություններ որոշ խմբերի համար, այնուամենայնիվ, լինելու են ։
«Հաշվի առնելով որոշ հնարավոր դժվարություններ, կան խմբեր, որոնց համար շարունակվելու է կանխիկ վճարումը։Այդ խմբերն են ՝ 75 տարին լրացած կենսաթոշակառուները և նպաստառուները, լիազորագրով վճարվող կենսաթոշակները, ինչպես նաև 14 տարին լրացած անչափահաս անձանց վճարվող կենսաթոշակները»,- Shantnews.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ սոցապ ծառայության կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության պետ Նոնա Սարգսյանը։
Երեք քաղաքներում անկանխիկ վճարման համակարգին անցումը փուլային է կատարվելու, իսկ Հայաստանի մյուս բնակավայրերում նոր համակարգը կգործի հուլիսի մեկից, 1000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում՝ 2022, ավելի քիչ բնակիչ ունեցողներում՝ 2023 թվականից:Թե որ բանկը կընտրի թոշակառուն, դա իրեն է թողնված, բայց Հանրապետությունից բացակայող կամ սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ դիմում չներկայացրած թոշակառուների դեպքում համակարգը կգործի ինքնաշխատ եղանակով:
Եթե մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը քաղաքացին իր դիմումով չի ընտրի կազմակերպությունը, որն իրականացնելու է անկանխիկ վճարման ծառայութուն, ապա այդ դեպքում նոր համակարգը՝ պատահականության սկզբունքով, այդ շահառուների տվյալները կբաշխի համամասնորեն բանկային կազմակերպությունների վրա»,-պարզաբանել է Նոնա Սարգսյանը։
Իսկ առաջին,երկրորդ խմբի հաշմանդամ և 75 տարեկանից բարձր թոշակառուները, որոնց բացառությամբ կշարունակեն վճարել փոստային բաժանմունքները՝ փոստատարների միջոցով, նրանց տուն փոստատարները կայցելեն արդեն ոչ թե թղթապանակով , այլ պլանշետով, որի առավելություն կամ տարբերությունն ընդամենը այն է, որ թոշակառուին վճարումից հետո կտրվի կտրոն, իսկ գումարային հաշիվներն էլի առձեռն են ։
Կենսաթոշակների վճարման կարգի փոփոխություններն ըստ պատասխանատուների ներդրվում են ոլորտում հնարավորինս կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, չհիմնավորված միջնորդավճարներ պահանջելու թաքնված երևույթները բացառելու համար ։
Սոցիալական աջակցության ոլորտի վճարումները նախատեսվում է 2 տարվա ընթացքում բացառապես դարձնել անկանխիկ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...