TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հունվարի 27-29-ը բացահայտվել է հանցագործության 109 դեպք

12:38 29.01.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 27-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, խարդախության` 14, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, ապօրինի ծառահատման՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու և մարդու թրաֆիքինգի կամ […]

̰
Երևանի քաղաքապետարանը՝ ձյան ժամանակ տնտեսվարողների պարտականությունների մասին

12:18 29.01.2021

Մայրաքաղաքի ձնամաքրմամբ զբաղվում է հիմնականում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, իսկ հատկապես մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Դեռևս 2009-ին Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 59-ով

11:00 29.01.2021

Հունվարի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166728 դեպք, որոնցից 156910-ն` առողջացած, 3069-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 644796 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1190 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք: Ունենք 265 առողջացած և մահվան 2 դեպք: […]

̰
Վայոց Ձորի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում բուք է

10:56 29.01.2021

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքի ավտոճանապարհները ձյունածածկ են: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վայոց Ձորի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում առկա է բուք: Հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:

̰
Ներկրվող ադամանդների արժեքը վեցակի քիչ է գնահատվել․ կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնյա է ձերբակալվել․ ԱԱԾ

10:29 29.01.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի` օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ […]

̰
Հինգ անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով․ Քննչական կոմիտե

10:12 29.01.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել: Դեպքի առթիվ […]

̰
Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար

10:08 29.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:45 29.01.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Վայքի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վանաձորի, Մարտունիի, Թումանյանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ ?Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ?Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ?Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, […]

̰
Ջրականի (Ջաբրաիլ) շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ ԱԻՊԾ

09:44 29.01.2021

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը: Որոնողական աշխատանքների ընթացքում, հունվարի 28-ի տվյալներով, հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում:

̰
Առգրավվել է 5153 հատ «սիգ» տեսակի ձուկ, Սևանա լճից դուրս է բերվել ձկնորսական 22 ցանց

09:40 29.01.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի նոյեմբերի 30-ի գրությունը և հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված «Սիգ» ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսներին՝ Սևանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:09 29.01.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ, Լեո փ. 9 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արցախի փ. 10գ, 24/1 շենքեր, Գայի պող. 23, Բագրատունյաց պող. […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:59 28.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Գեղարքունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում, Թալինի տարածաշրջանում, Արմավիրի մարզի […]

̰
Նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ. Զախարովա

23:18 28.01.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց է նախատեսված Արցախ: Ժամկետներ առայժմ նշված չեն: Այդ մասին հայտնել է  ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նաև անդրադարձել է ռազմագերիների վերադարձի խնդրին և Արցախում ընդհանուր իրավիճակին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:11 28.01.2021

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ին հանրապետության առանաձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 01-02-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։   Երևան քաղաքում՝ Հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ը հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 01-02-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ

22:36 28.01.2021

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դասասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են նախարարն ու պետքարտուղարը, որից հետո հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, […]

̰
Ինչ չվերթներ են նախատեսված փետրվար-մարտ ամիսներին Մոսկվայից Գյումրի և հակառակ ուղղությամբ

22:07 28.01.2021

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից Գյումրի և հակառակ ուղղությամբ չվերթների՝ փետրվար-մարտ ամիսների ժամանակացույցը: 10.02 – Մոսկվա-Գյումրի, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 13:30-ին) 17.02 – Մոսկվա-Գյումրի, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 13:30-ին) 24.02 – Մոսկվա-Գյումրի, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 13:30-ին) 03.03 – Մոսկվա-Գյումրի, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 13:30-ին) 10.02 […]

̰
Հայաստանն Ադրբեջանին մեկ գերի է վերադարձրել 5-ի դիմաց

20:43 28.01.2021

Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել է Բաքվից Երևան։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: «Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ անձ և Երևան են վերադարձվել հինգ գերիներ»,- ասել է […]

̰
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

20:27 28.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]

̰
ՄԱԿ-ը հրապարակել է ԼՂ հակամարտությունից տուժածներին աջակցման ծրագրի առցանց տարբերակը

20:20 28.01.2021

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, Մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, գործընկեր ՀԿ-ների հետ միասին, հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը: Ծրագիրը նախապես ներկայացվել է ՀՀ կառավարությանը և դոնոր համայնքին: Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից, արձագանքման ծրագիրը, որը լրացնում է ՀՀ կաառավարության աջակցության նախաձեռնությունները, գործելու է մինչև 2021 թ. հունիսը, և ծառայում […]

̰
Արա Այվազյանը հանդիպել է Ժան-Բատիստ Լըմուանի հետ

20:16 28.01.2021

Հունվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը հանգամանալից քննարկում ունեցան հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի շուրջ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու բազմաոլորտ գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Որպես առաջնահերթություն ընդգծվեց […]

̰
Ուժեղացված ծառայություն Երևանում․ բացահայտվել են հանցագործություններ, հայտնաբերվել՝ իրավախախտումներ

19:52 28.01.2021

Հունվարի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած ստուգատես-հրահանգավորումից հետո ոստիկանության ՊՊԾ գնդի, ՃՈ մայրաքաղաքը սպասարկող առաջին սպայական գումարտակի, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն անցան ուժեղացված ծառայության։ Նպատակը հասարակական կարգի պահպանությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն էր, ինչպես և հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։   Այս համատեքստում ուժեղացված ծառայության դուրս եկած ոստիկաններն ակտիվ […]

̰
Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են

19:25 28.01.2021

Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ «Անուն-ազգանունները կհրապարակվեն։ Հինգն էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր սա»,- ասել է Ավագյանը՝ ավելացնելով, որ նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական մեղադրանքները բարդացրել […]

̰
Գերիների վերադարձի հարցի լուծման տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափն է․ Զախարովա

19:15 28.01.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռազմագերիների փոխանակման հարցին և նշել, որ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են։ Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև երկրների առաջնորդների միջև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ […]

̰
5 գերիներ վերադարձան հայրենիք․ ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում

19:05 28.01.2021

Գերիներին հայրենիք վերադարձնող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։ Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։ Տեսանյութը ՝ Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից․  

̰
Հայոց բանակի օրը Գյումրիի ծննդատանը լույս աշխարհ է եկել պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին

18:45 28.01.2021

Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը Գյումրիի ծննդատանն արու զավակի ծնունդով է նշանավորվել։ Նորածինը պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին է։ Մյասնիկը պատերազմի դաշտ է մեկնել  մոբիլիզացիոն գնդում։ Զոհվել է հոկտեմբերի 2-ին Ջրականում։  Մյասնիկի մայրը՝ Վարդանուշ Խաչատրյանը, Shantnews-ի հետ զրույցում պատմեց, որ որդին երրորդ զավակի ծնունդին ամենաշատն էր սպասում, երազում էր որդի ունենալ։ Սիմոնյանների ընտանիքում ծնված փոքրիկը երկրորդ […]

̰
«Արցախյան ազատամարտի պանթեոնում» հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի զոհված  շիրակցի զինվորների  հիշատակին

18:35 28.01.2021

Հայկական բանակի կազմավորման 29-ամյակի առիթով Շիրակ գերեզմանատուն՝ «Արցախյան ազատամարտի պանթեոն» են այցելել մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, զինվորականներ, քաղաքացիներ, հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ խոնարհել  պատերազմում զոհված շիրակցի  տղաների  հիշատակին։  

̰
Ուժեղացված ծառայություն Երևանում․ բացահայտվել են հանցագործություններ, հայտնաբերվել՝ իրավախախտումներ

18:27 28.01.2021

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած ստուգատես-հրահանգավորումից հետո ոստիկանության ՊՊԾ գնդի, ՃՈ մայրաքաղաքը սպասարկող առաջին սպայական գումարտակի, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն անցել են ուժեղացված ծառայության։ Նպատակը հասարակական կարգի պահպանությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն էր, ինչպես և հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։ Այս համատեքստում ուժեղացված […]

̰
Լյուքսեմբուրգի խորհրդարանի երկու անդամի հանձնվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալ

18:24 28.01.2021

Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի CSV խմբակցության անդամներ Կլոդ Վիզլերի և Լորան Մոզարի հետ՝ վերջիններիս հանձնելով ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները։ Այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Տ. Բալայանը շեշտել է, որ Հայաստանի խորհրդարանի պատվո մեդալների միջոցով Ազգային ժողովն իր գնահատանքն է հայտնում տարիների ընթացքում երկկողմ […]

̰
Հայրենիք են վերադառնում 5 գերիներ. Տիգրան Ավինյան

17:58 28.01.2021

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ ❗ Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»։  

̰
Վահան Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ

17:25 28.01.2021

Արցախի քաղաքական և ռազմական գործիչ, ազատամարտիկ, «Մարտական խաչի» ասպետ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ  հետագա գործողությունների մասին լրացուցիչ կհայտնեն: Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում Վահան Բադասյանը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ է հնչեցրել վարչապետի հասցեին՝ Նիկոլ Փաշինյանին որակելով «թշնամի». «Թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, […]

̰
BACK_TO_TOP