12:23 28.01.2021
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Հայոց բանակի տոնը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի նվիրյալ զինվորնե՛ր, Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Երրորդ հանրապետության ձևավորման, անկախ պետականության կայացման ճանապարհին մեր բանակը ամենամեծ ձեռքբերումն է՝ որպես հայ ժողովրդի ինքնության գոյության շարունակականությունն ապահովող երաշխավոր: Այս տարիների ընթացքում մեր բանակն ու մեր զինվորը մշտապես ապացուցել […]
11:50 28.01.2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Բանակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Օրացույցում այսօր տոնական օր է: Մեր տրամադրություններն ու զգացողությունները, սակայն, տոնական չեն: 44-օրյա պատերազմի պատճառած անամոք ցավը դեռ երկար մաշելու է մեր սրտերն ու հոգիները: Պատերազմում կորսված կյանքերը, այսօր գերության մեջ գտնվող մեր զավակները, անհետ կորածները, հաշմանդամություն […]
11:37 28.01.2021
Տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին խոսելու համար նախ և առաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ վստահության մթնոլորտ ստեղծելու համար անհրաժեշտ է լուծվի հայ գերիների վերադարձի հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում` նախ […]
11:32 28.01.2021
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանի պետականության հիմնասյուն՝ հայոց բանակի օրն է: Այն նախ եւ առաջ մեր զոհված քաջորդիների ոգեկոչման օրն է. խոնարհվում ենք բոլորի առաջ: Երախտապարտ ենք հայոց բանակի սպաներին եւ զինվորներին՝ հայրենիքին իրենց անմնացորդ նվիրումի համար: Արցախյան պատերազմը պարտադրեց, որպեսզի օրվա խորհուրդը դառնա հայոց […]
11:19 28.01.2021
Կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է իր արդյունքները. Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ ✔️Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2020 թվականի արդյունքները: ?Հայաստանը շարունակում է զգալիորեն աճ գրանցել՝ այս տարի ևս 7 միավորով բարելավելով նախորդ տարվա […]
11:12 28.01.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ ✅Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ✅Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ✅Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]
11:07 28.01.2021
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի 29-րդ տարեդարձն այսօր նշում ենք բարդ պայմաններում, բայց, կարծում եմ, անհամեմատ իմաստնացած: Ինչպես մեր բազմադարյան պատմությունը, այնպես էլ մերօրյա իրադարձությունները կրկին ապացուցեցին ազգային բանակի անփոխարինելի դերը մեր ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորման գործում: Մեր զինված ուժերի ձևավորումն ինքնին պատմական ոչ-ստանդարտ պայմանի արդյունք […]
11:01 28.01.2021
Հունվարի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166669 դեպք, որոնցից 156645-ն` առողջացած, 3067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6195 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 643606 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1980 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 242 նոր դեպք: Ունենք 592 առողջացած և 11 մահվան դեպք: […]
10:56 28.01.2021
Այսօր՝ Հունվարի 28-ին, մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի անձնվեր մարտիկներին, ու նաեւ խոնարհվում բոլոր նրանց առջեւ, ովքեր իրենց կյանքը կամ առողջությունն են զոհաբերել հայրենիքի պաշտպանության համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: Հայտարարությունում, նաև ասվում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր. վստահ ենք, որ քայլելու ենք […]
10:55 28.01.2021
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը Բանակի օրվա առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայ ժողովուրդը Հունվարի 28-ը տարիններ շարունակ նշել է որպես՝ հերոսական անցյալով կերտված հաղթանակաների մեծարման ու արժևորման օր։ Արցախյան առաջին պատերազմը փառապանծ հաղթանակով կերտած հայ ժողովրդի, ու Արցախյան հերոսամարտի քաջարի մարտիկների ջանքերի ներդրմամբ՝ ստեղծեցինք Հայոց բանակը,որը 30 տարինների ընթացքում արյունով գծված մեր […]
10:35 28.01.2021
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի անդամների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
09:55 28.01.2021
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղել Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ: «Հարգելի՛ զինակից ընկերներ, այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը և […]
09:25 28.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
09:06 28.01.2021
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Բանակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի սպանե՛ր և մարտիկնե՛ր Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի առթիվ: Թող մեր զինվորներն առողջ լինեն և ծառայեն խաղաղ երկնքի ներքո, իսկ նրանց ծնողներն ապրեն ապահով ու բարեկեցիկ կյանքով, ուրախության արցունքն աչքերին իրենց զավակներին ծառայության ճանապարհեն […]
08:29 28.01.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով: Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։ […]
08:10 28.01.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ, Լեո փ. 9 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արցախի փ. 10գ, 24/1 շենքեր, Գայի պող. 23, Բագրատունյաց պող. […]
23:54 27.01.2021
Հունվարի 26-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
23:48 27.01.2021
Մեկնարկում է «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի և ՌԴ իշխանությունների միջև պայմանավորվածության համաձայն` կորոնավիրուսի բացասական պատասխան ունեցող անձինք կկարողանան մեկնել ՌԴ: Այս մասին հայտնել է վարչապետը կառավարության այսօրվա նիստում: Ըստ Փաշինյանի՝ ծրագիրն արդեն անցել է փորձարկման փուլը: Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։
23:21 27.01.2021
Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանի փոփոխությունները, որոնք ուղղված են որակավորման տարակարգի բնութագրիչների և որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը լրամշակելուն, հստակեցնելուն, փաստաթղթերի ներկայացման ընթացքում հաճախակի հանդիպող խնդրահարույց հարցերը, իրավիճակները կարգավորելուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Մասնավորապես, ուսումնասիրությունը ցույց […]
22:50 27.01.2021
Այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, հարազատներ ու ծառայակից ընկերներ, ազատամարտիկներ, Վեդիի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի բնակիչներ: Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության հիմնով, այնուհետ ներկաները […]
22:50 27.01.2021
Ֆրանսիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: «Ինչ վերաբերում է բուն պատերազմին, եղել է որոշակի համաձայնություն, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, կարևոր է, որ այդ համաձայնության դրույթները […]
22:36 27.01.2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների […]
22:05 27.01.2021
«Աերոֆլոտ»-ը չեղարկել է մի շարք միջազգային կանոնավոր չվերթներ. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Ըստ լրատվամիջոցի՝ ավիաընկերությունը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը կչեղարկի նաև Մոսկվա-Երևան չվերթները։ «Աերոֆլոտը» փոփոխություններ է մտցնում կանոնավոր միջազգային չվերթների թռիչքների ծրագրում ՝ կապված կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման սահմանափակումների հետ»,- ասված է տարածված հողարդագրությունում: Մարտի 28-ից ապրիլի 30-ը չեղյալ են հայտարարվել Մոսկվա-Երևան, […]
21:21 27.01.2021
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը Երևանում այցելեց Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարը Հայաստանի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ շրջայց կատարեց շինհրապարակում և ծանոթացավ շենքային պայմաններին: «Խիստ տպավորված եմ և հուզված, քանի որ վկա […]
21:00 27.01.2021
Եղանակային պայմանները Մինասի թանգարանում փոխում են ցուցադրությունը: Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը, որը գործում է 2005-ից ջեռուցում չունի: Սա վտանգում է կտավների պահպանությունը: Ձմռանը Մինասի բնօրինակ գեղանկարները հանվում են ցուցադրությունից: Ցուցասրահներում մնում են կրկնօրինակները, որմնանկարները,Մինասի գրաֆիկական աշխատանքները: Ջեռուցման հարցերը թանգարանում չեն լուծվում, քանի որ գյուղը գազաֆիկացված չէ: Առայժմ քննարկման փուլում է նաև թանգարանում արևային էներգիայով ջեռուցում […]
20:45 27.01.2021
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին այս օրերին շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։Տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։ Միջպետական մայրուղու Օձունի շրջադարձից դեպի «Սանահին» կայարան հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «Հորիզոն-95»-ը‚ կատարում է շուրջ 80 մ երկարությամբ և 6 մ բարձրությամբ հենապատերի կառուցման աշխատանքներ։ Նաև աշխատանքներ են տարվում եղանակային պայմանները թույլ տալուն պես ճանապարհի ծածկի տեղադրումը սկսելու ուղղությամբ։ […]
20:22 27.01.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա Շաքարյանին նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- ասված է հրամանագրում:
20:15 27.01.2021
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դասասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են նախարարն ու պետքարտուղարը, որից հետո հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, […]
20:06 27.01.2021
Այսօր պատանդառության դեպք է գրանցվել Երևանում: Առավոտյան Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկում, հետախուզվող տղամարդը տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում վերջինս վայր է դրել զենքն ու բաց […]