16:47 28.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն և տեսակցել ապաքինման փուլում գտնվող հերոս ժամկետային զինծառայողներին, որոնք 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայրենիք են վերադարձել շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր […]
16:40 28.01.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ. «Ազգային Բանակը մեր պետականության հարատևության երաշխավորն է։ Ոչինչ չի կարող խամրել այն հպարտությունն ու ակնածանքը, որ յուրաքանչյուր հայ տածում է Հայոց բանակի ու Հայ զինվորի հանդեպ: Հավերժ փառք ու խոնարհում մեր անմահ հերոսներին: Տոնդ շնորհավոր, Հայ Զինվո՛ր»:
16:33 28.01.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ Հայոց բանակը մեր պետականության բացառիկ խորհրդանիշ է, պետության անկախության ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգության գլխավոր երաշխավորը: Այն մեր ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները հանուն մեր հայրենիքի հզորացման, […]
16:18 28.01.2021
«Մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու եւ առանց հոռետեսության: Մենք պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար: Իմ շնորհավորական խոսքը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ […]
16:11 28.01.2021
Հունվարի 28-ին՝ ժամը 09:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արաբկիր 29-րդ փողոցում գտնվող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Ս․) […]
15:54 28.01.2021
Բժշկական համալսարանում այսօր բացվեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և մերօրյա հերոսների հարազատների ու համալսարանականների մասնակցությամբ բացված՝ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, իսկ մենք ձեզ պարտք մնացինք» տողերով վերնագրված հուշատախտակն անուն առ անուն կհավերժացնի հերացիականների հիշատակը: «Հայոց բանակի […]
15:32 28.01.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 27-ին՝ ժամը 18։25-ին, Նոր Խարբերդում հայտնաբերել և բաժին են բերման ենթարկել Արմեն Ու․-ին, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
15:20 28.01.2021
Բանակի օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևորականների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
15:13 28.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի պետքարտուղարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ վարչապետը նշել է. «Մեր հանդիպումը տեղի է ունենում ի շարունակություն նախագահ Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության և […]
15:09 28.01.2021
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Թեմաները որոշված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ: Առաջին հերթին, մենք կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները»,- ասել է նա: Օվերչուկը […]
15:06 28.01.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ: Սա մեր պետական տոնացույցի ամենակարևոր, ամենանվիրական և փառապանծ տոներից մեկն է: Բանակի օրն այն տոնն է, որի առթիվ հնչող շնորհավորանքների հասցեատերը հայ ժողովուրդն է: Մեր ժողովուրդը ձևավորել է մեր բանակը և […]
15:02 28.01.2021
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ Հունվարի 28-ը ՀՀ Զինված ուժերի՝ Հայկական բանակի օրն է: Պետականաշինության գործընթացում առանցքային դերակատարում է ունեցել ազգային բանակի ստեղծումը: Ապագա հաղթանակները, որոնք վստահ եմ դեռ ունենալու ենք, իրականություն են դառնալու, քանի որ մենք ունակ ենք ազնվորեն վերլուծելու մեր անցած ճանապարհը, այս պահին ունեցած իրավիճակը […]
14:48 28.01.2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ․ «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս մեր պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ։ Մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որի յուրաքանչյուր զինվոր պատվով է կատարում իր հայրենանվեր պարտքը։ Արցախյան վերջին պատերազմում մեր բանակի քաջարի մարտիկները մեկ անգամ ևս ապացուցեցին հայրենի […]
14:39 28.01.2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ԼՂ-ի կարգավիճակի խնդրին։ «Ես վստահ եմ, որ դուք հետևել եք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, որտեղ նշվում է, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն։ Առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն է։ Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մենք մոտ […]
14:36 28.01.2021
Հունվարի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 10։30-ից 11։10-ն ընկած ժամանակահատվածում, միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և բանկային քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու, որը […]
14:27 28.01.2021
«Ընդհանրապես խոսել ենք կոմունիկացիաների բացման վերաբերյալ, խոսել ենք՝ դրանց հնարավոր գործարկման պայմաններում ինչ մարտահրավերներ և հնարավորություններ են առաջանալու տարածաշրջանում, այդ իմաստով։ Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չի»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Նախիջևանով երկաթգծի վերաբերյալ Իրանի արտգործնախարարի հետ զրույցին։ Հարցին, թե արդյոք հաղորդակցական ուղիների առումով […]
14:26 28.01.2021
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ և զինակից ընկերներ Այսօր, ավելի քան երբևէ, մենք մեր անսասան վստահությունը պետք է հայտնենք համաժողովրդական ուժի՝ բանակի, նկատմամբ։ 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ ողջ հայությունը՝ երկրի ներսում, թե սահմաններից դուրս, բանակի կողքին է, և այդ հավատի շնորհիվ անհավասար […]
14:06 28.01.2021
Հունվարի 28-ին` ժամը 11:33-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Շահումյան ճանապարհահատվածում՝ «Դվին» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է ձորը, ներսում քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «NIVA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ […]
14:01 28.01.2021
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ․ «Հայո՛ց բանակ, տոնդ շնորհավոր: Այսօր չեմ խոսելու ցավի ու կորստի մասին։ Չեմ խոսելու պարտության, նենգության ու դավաճանության մասին։ Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, […]
13:50 28.01.2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը զինվորագրված գեներալներից, սպաներից ու զինվորներից մինչև աշխարհազորայիններ ու կամավորականներ։ Պատահական չէ, որ այս օրը մասնագիտական տոն լինելուց բացի նաև համապետական և համազգային տոն է մեր հանրային ընկալման մեջ: […]
13:46 28.01.2021
ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն […]
13:34 28.01.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանին և գնդապետ Թաթուլ Ղազարյանին հետմահու պարգևատրել է Հայրենիքի շքանշանով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած […]
13:24 28.01.2021
Հունվարի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում բանավոր հաղորդում տված 84-ամյա կինը հայտնել էր, որ հունվարի 26-ին` ժամը 23։00-ի սահմաններում, դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել իր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ձեռքերը և ոտքերը, ապա ննջասենյակից հափշտակել փող և ոսկյա զարդեր: Փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) հատկանիշներով քրեական գործ հարուցվեց: Ոստիկանության Արտաշատի բաժնի […]
13:14 28.01.2021
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որտեղ նշված է. «Թանկագի՛ն հայրենակիցներ, կուսակիցներ Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Այս տարի մենք յուրովի ենք հիշում այս նվիրական տոնը, յուրահատուկ է նաև օրվա խորհուրդը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում […]
12:59 28.01.2021
Բանակի օրվա առիթով առավոտյան «Եռաբլուր» են այցելել կառավարության անդամները՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված զինծառայողների հիշատակին: Լրագրողները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից ճշտել են, թե ի՞նչ օրակարգով են հանդիպելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը: Հիշեցնենք՝ ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ընթացքում պետք է քննարկվեն տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ […]
12:54 28.01.2021
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ: Անդրադարձ […]
12:48 28.01.2021
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ ուղերձ է հղել․ «Հայկական զինված ուժերի հարգելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ, գեներալներ, կամավորներ, Նախորդ տարին առավել քան ծանր էր մեր երկրի և հատկապես զինված ուժերի համար։ Դա տարի էր, որ փորձարկեց մեր բոլորի և հատկապես ձեր՝ մեր հայրենքում ապրելու իրավունքը […]
12:41 28.01.2021
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ ?Վայքի (Սարավանի լեռնանցք), Գորիսի (Տաթևի խաչմերուկ) և Կապանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ ?Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ ?Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ?Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով […]
12:38 28.01.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «29 տարի առաջ մեր նորանկախ պետության համար ծանրագույն շրջանում հիմք դրվեց հայկական կանոնավոր զինված ուժերին, ինչը դարձավ մեր պետականության ողնաշարը։ Այսօր, երբ մեր պետությունը ապրում է մեր պատմության բարդագույն փուլերից մեկը, բանաձևը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր […]