TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին

18:38 29.01.2021

Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումների և ենթակա զորամասերի զինծառայողները «Եռաբլուր» զինվորական և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին, կատարել մոմավառություն զորամասերի մշտական տեղակայման վայրերի մերձակա եկեղեցիներում, մատուռներում և Հայրենիքի համար զոհված զինծառայողներին նվիրված հուշակոթողների մոտ։

̰
Պատսպարանների խնդիրներից մինչև հրշեջ հիդրանտների նորոգում. Երևանի փրկարարական վարչությունն ամփոփել է 2020 թվականը

18:30 29.01.2021

Երևանում առկա 10 և ավելի հարկեր ունեցող բազմաբնակարան շենքերի հրդեհաշիջման քարտեր են կազմվել 2020-ին՝ բացառությամբ նորակառույցների, որոնք դեռ շահագործման չեն հանձնվել: Հրդեհաշիջման քարտերը թույլ են տալիս նախապես հաշվարկել հնարավոր հրդեհների առաջացման դեպքում մարդկային և նյութական արժեքների փրկման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցները: Իսկ պայթյունավտանգ, դյուրավառ, ռադիոակտիվ և խիստ թունավոր նյութեր պարունակող ձեռնարկությունների հրդեհաշիջման քարտերում և […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին

18:25 29.01.2021

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է շտաբային բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփված արդյունքների և հետագա համատեղ ծրագրերի […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

18:20 29.01.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու շրջանակում ՃՈ հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացվել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ ՃՊԾ բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարնիշներով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով 4 տրանսպորտային միջոց։ 9 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ […]

̰
Պարգևատրման արարողություն 5-րդ զորամիավորումում

18:07 29.01.2021

Բանակի օրվա առիթով 5-րդ զորամիավորումում տեղի է ունեցել առավել բարձր մարտունակություն ցուցաբերած սպաների և զինվորների պարգևատրման արարողություն։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին ցուցաբերած արիության և նվիրումի համար։ Արարողությանը մասնակցել է նաև ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, որն ընդգծել է բանակի դերն ու նշանակությունը ՀՀ պետականության ամրապնդման գործում և […]

̰
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

17:58 29.01.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 28-ին և 29-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի […]

̰
Որքանո՞վ են պահպանվում Covid-անվտանգության կանոնները պետական հիմնարկներում. հերթական ստուգայցը՝ Լոռու մարզում

17:55 29.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Ալավերդի քաղաքում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։ Դիտարկվել են Ալավերդու համայնքապետարանը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, նոտարական գրասենյակը, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը, սոցիալական ապահովության պետական ծառայության Թումանյանի տարածքային բաժինը։ Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, […]

̰
Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

17:50 29.01.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացել գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Հայկ Մարությանին հրավերն ընդունելու համար՝ ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ համալսարանի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս ուսանողների համար ապահովել որակյալ […]

̰
Կոտայքի մարզպետարանն ու Խ. Աբովյանի տուն-թանգարանը կրթական մի շարք ծրագրերով կհամագործակցեն

17:27 29.01.2021

Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանին և թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանին։ Վերջիններս մարզպետարանի հետ համագործակցությամբ մարզում մի շարք կրթական ծրագրեր իրականացնելու նախագծեր ունեն։ Սյուզաննա Խոջամիրյանի ներկայացմամբ՝ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում նախատեսում են անցկացնել աբովյանական թեմատիկայով օլիմպիադաներ, կազմակերպել աշակերտների ամենամյա այցելություն […]

̰
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը դժվարանցանելի է. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:19 29.01.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 29-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Մարտունի-Վարդենիս, Սիսիան-Գորիս և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին բուք է։ Վարդենյանց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցները հանդիպել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ

17:08 29.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների հանդիպումները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հետ շարունակվում են։ Հերթական հանդիպումը կայացել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նշված կառույցների ղեկավարների հետ։ ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկել են հանրակրթական հաստատությունների համար առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմերի մասին։ Տեսչական մարմնի մասնագետները […]

̰
Ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

16:59 29.01.2021

Հունվարի 22-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն թաղամասի 65-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, իր օգտագործման համար քաղել և պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում […]

̰
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ՀՀ-ում է

16:53 29.01.2021

Հունվարի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ և տեղում հանդիպել Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձել են հետպատերազմյան […]

̰
Բացահայտվել են քաղաքային տրանսպորտում կատարված գողությունների մի շարք դեպքեր

16:52 29.01.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 51-ամյա բնակիչը, նույն մարզի 44-ամյա բնակչի և 30-ամյա […]

̰
Բնակիչները գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ ու նռնակներ են հանձնում ոստիկանության բաժիններ

16:51 29.01.2021

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիում բնակվող մի կին բաժին էր բերել առանց գործարանային համարի գնդացիր, ինքնաձիգի պահունակ ու 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ ամուսնուն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դարձյալ Մուշի ոստիկանների և ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիի մեկ այլ բնակիչ […]

̰
Բանակի օրվա առիթով կատարվել է Հանրապետական մաղթանք

16:07 29.01.2021

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք։ Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ: Նախքան արարողությունը ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության […]

̰
Ֆրանսիան իր հստակ և անկողմնակալ կեցվածքն է ցուցաբերել հենց պատերազմի առաջին իսկ օրվանից. Արա Այվազյան

15:44 29.01.2021

«Սա պարոն Լըմուանի 5-րդ այցելությունն է Հայաստան, իսկ վերջին երկու ամիսների ընթացքում՝ երկրորդ այցելությունը»,- խոսելով Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպման արդյունքների մասին՝ «Հանրային հեռուստաընկերությանը» ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Նախարարը հիշեցրել է, որ մեր ամենածանր ժամանակներում՝ վերջերս, Ֆրանսիայից պատվիրակությունների հոսքը անդադար է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիայի […]

̰
Կրթական նոր ծրագիր. «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան»

15:38 29.01.2021

ԿԳՄՍ նախարարության մշակութային աջակցության դրամաշնորհային ծրագրով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է նոր կրթական ծրագիր՝ «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան» խորագրով: Այն նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին: Նորագույն տեխնոլոգիաների միջոցով այցելուն հնարավորություն կունենա ճամփորդելու սպենդիարյանական այն վայրերով, որտեղ տեղի են ունեցել կոմպոզիտորի կյանքի կարևորագույն իրադարձությունները: Եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ծրագիրը նախատեսված է բոլոր տարիքի այցելուների, ինչպես նաև լսողության […]

̰
Իրանի հետ կապված Հայաստանի միֆերն ու իրականությունը. քննարկում փորձագետների մասնակցությամբ

15:24 29.01.2021

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում ստեղծված նոր ստատուս-քվոն խորացրել է տարածաշրջանային անվտանգության և կայունության մարտահրավերները, որոնք, ըստ փորձագետների, անհանգստացնում են նաև հարևան Իրանին: Այսօր հեռավար քննարկման ժամանակ նրանք վերլուծել են Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան, խոսել Հայաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշման և նոր ռիսկերի ու հնարավորությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ջերմուկի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

15:13 29.01.2021

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տեղեկություններն իրացրին հունվարի 27-ին՝ ժամը 14-ի սահմաններում։ Ջերմուկ քաղաքից մոտակա հանդամաս տանող ճանապարհին հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդ։ Ջերմուկի բնակիչ, 48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված՝ 7 գրամից ավելի քաշով։ Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները […]

̰
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57 գերիներին

14:57 29.01.2021

Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուսներին ևս: Այդ մասին Twitter-ում գրել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների ազատ արձակումը և կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու […]

̰
Շարունակվում են 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի շուրջ քննարկումները

14:50 29.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը շարունակում է 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի, 2022-2024 թթ. ՄԺԾԾ շուրջ քննարկումները: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արծարծվել է, ըստ գնահատվող շրջանակի, պետական մարմինների կողմից բյուջետային հայտերի ներկայացման հարցը: Քննարկվել են բյուջետային հատկացումների չափաքանակների, ոլորտային առաջնահերթությունների և ծախսերի մասով մոտեցումը, ինչպես նաև տնտեսական աճի, ներդրումների խթանման, ընթացիկ ու կապիտալ ծախսերի վերաբերյալ […]

̰
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախագահ չունի. թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չհավաքեց

14:42 29.01.2021

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկրորդ հարցով նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն, սակայն առաջադրված երկու թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չի հավաքել: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության շրջանակում նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. […]

̰
Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

14:34 29.01.2021

2021թ. հունվարի 27-ին՝ ժամը 4:00-ին, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունվարի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել իր տուն, կպչուն ժապավենով կապել են ոտքերն ու ձեռքերը, հափշտակել են 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ […]

̰
Լոռու մարզում բացվել է բաճկոնների «Made In Kurtan» արտադրությունը

14:07 29.01.2021

«Շատ կարևոր է, երբ մարդը զգում է, որ ինքն արժեք է ստեղծում». Լոռու մարզում բացվել է բաճկոնների «Made In Kurtan» արտադրությունը։ Մանրամասները՝ կառավարության տեսանյութում։

̰
Քաշաթաղցիներին կառավարությունում կլսեն հաջորդ չորեքշաբթի

13:43 29.01.2021

Կառավարության շենքի առաջ են հավաքվել Քաշաթաղի շրջանի բնակիչները: Նրանք ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին և իրենց բնակարանների խնդիրները լուծելու ուղղությամբ վարչապետից տեղեկություններ ունենալ: Բնակիչները նշում են, որ իրենք արդեն երկու անգամ վերաբնակեցվել են և հիմա անվտանգության երաշխիքներն իրենց այնքան էլ չեն բավարարում: Քաշաթաղի վարչական ղեկավարն էլ նշել է, որ թե՛ բնակարանների, և թե՛ կեցության ապահովման […]

̰
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով․ նախարար

13:31 29.01.2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմաոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։ «2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20․000 դրամով։ Նման որոշումը հնարավոր է դարձել՝ Ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման շնորհիվ Ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում […]

̰
Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

13:21 29.01.2021

Հունվարի 29-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ «Վահե Ղազարյանը շնորհավորեց Ալեքսանդր Կոնյուկին՝ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և Բելառուսի ներքին գործերի նախարարության համագործակցությունը։ Ոստիկանության պետը երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը շարունակելու և […]

̰
Վերջին շաբաթում կորոնավիրուսով հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում

13:13 29.01.2021

Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում: «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ. • եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5մ […]

̰
ՄԿՈՒ հաստատությունների և բիզնես կազմակերպությունների միջև ստորագրվել է համագործակցության 4 հուշագիր

13:09 29.01.2021

Արթիկի պետական քոլեջի, Մարալիկի արհեստագործական ուսումնարանի, բիզնես կազմակերպությունների և «People in Need» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության 4 հուշագիր՝ Շիրակի մարզում աշխատանքի վրա հիմնված ուսուցում կազմակերպելու և տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով։ Հուշագրերի ստորագրմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական […]

̰
BACK_TO_TOP