21:00 27.01.2021
Եղանակային պայմանները Մինասի թանգարանում փոխում են ցուցադրությունը: Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը, որը գործում է 2005-ից ջեռուցում չունի: Սա վտանգում է կտավների պահպանությունը: Ձմռանը Մինասի բնօրինակ գեղանկարները հանվում են ցուցադրությունից: Ցուցասրահներում մնում են կրկնօրինակները, որմնանկարները,Մինասի գրաֆիկական աշխատանքները: Ջեռուցման հարցերը թանգարանում չեն լուծվում, քանի որ գյուղը գազաֆիկացված չէ: Առայժմ քննարկման փուլում է նաև թանգարանում արևային էներգիայով ջեռուցում ապահովելու ծրագիրը:
Մինասի թանգարանը 2005-ին է կառուցվել նրա ծննդավայր Ջաջռւռում ՝գյուղի ամենաբարձր դիրքում։ Նույն բարձրությունն ու շենքի մեծությունը հետո արդեն դարձել են խնդիր շենքի պահպանության համար: Ջաջուռը գազաֆիկացված չէ, էլեկտրականությամբ ցուցասրահների ջեռուցումը ֆինանսապես ու կտավների պահպանության առումով արդյունավետ չի եղել: Հիմա ցուցասրահներն ընդհանրապես չեն ջեռուցվում:
Յուղաներկով արված բնօրինակ կտավները ցուցադրությունից հանվել են, դրանք, ջեռուցման բացակայության հետևանքով կարող են փչանալ: Արդեն որերորդ տարին Մինասի թանգարանում ձմռան ցուցադրությունը տարբերվում է ՝ ցուցասրահներում մնում են գրաֆիկական աշխատանքները, որմնանկարները, բեմական դեկորացիաները:
«Մեզ մոտ ցուրտ է, չունենք գազ, ջեռուցում չունենք։ Դա թույլ է տալիս , որ ցուցադրենք գրաֆիկական աշխատանքները և որմնանկարները։ Որմնանկարները իտալացի մասնագետներն են վերականգնել և նրանք են ասել, որ ջերմաստիճանի տատանումները չեն ազդում որմնանկարների վրա։ Իսկ գեղանկարները արված են յուղաներկով։ Դրանից ելնելով հավաքել ենք, որ չփչանան»,- shantnews․am-ին ասել է Մինասի թանգարանի էքսկուրսավար Հրեղեն Սարգսյանը։
Նաև թանգարանի նոր ցուցանմուշը ցրտից պաշտպանելու կարիք չկա: Որպես նոր ցուցանմուշ ցուցադրվում է Ջաջուռում գյուղացիներից մեկի տնից այստեղ տեղափոխված խնոցին, որը 19-րդ դարի թվագրությունի ունի:
Խնոցի իր նկարներում Մինասը հաճախ է պատկերել: «Ցերեկ» որմնանկարի այն հատվածում, որը չի պահպանվել նույնպես խնոցի է եղել պատկերված: Որմնանկարը վերջինն էր, որ իտալացի մասնագետները տեղափոխեցին կիսաքանդ գործարանային շենքից: Չպահպանված հատվածը թվային տեխնոլոգիաների օգնությամբ է վերականգնվելու:
«Հիմա մեր թանգարանի տնօրենը զբաղված է նրանով, որ արևային էներգիայով ունենանք ջեռուցում։ Հույս ունենք, որ հետո արդեն տաք կլինի թանգարանում։ Արևային էներգիայով ջեռուցումը միակ այլընտրանքն է, այլ տարբերակ, համենայդեպս, չունենք»,- ասել է Հրեղեն Սարգսյանը։
Մինչև հաջորդ ջեռուցման սեզոնն է նախատեսվում արևային էներգիայով ջեռուցում ստանալ: Ծրագիրը պետք է հաստատի ու ֆինանսավորի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Իսկ առայժմ թանգարանն իր այցելուներին կրկնօրինակներն ու Մինասի գրաֆիկական աշխատանքներն է հրավիրում նայելու: Այցելուները Ջաջուռի թանգարանում շատ չեն։ Անցած տարի ներքին տուրիզմի զբոսաշրջային շարժը չի կարողացել գերազանցել 2019-ի ցուցանիշը: 2019-ին Մինասի թանգարանը 4000 այցելու է ունեցել:
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...
23:57 16.07.2025
Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլումՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...
23:55 16.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...
23:52 16.07.2025
Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետըՀուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...
23:50 16.07.2025
Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...