14:56 22.01.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության Արդի տեխնոլոգիաների մշակման խմբի կայքը: «Մրցույթին կարող են մասնակցել 2020թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային […]
14:41 22.01.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի ծառայողների կողմից իրականացվել են ստուգումներ՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց, 1-ին նրբանցք, 1-ին հողամաս հասցեում կառուցվող նկուղային մասով երկհարկանի պահեստամասերի խանութի շինարարական աշխատանքների նկատմամբ։ Նշված հողամասի հասցեում գտնվող «պահեստամասերի խանութ» գործառնական նշանակության կառույցում իրականացված ստուգման ընթացքում […]
14:20 22.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ […]
14:12 22.01.2021
Մեկ տարվա ընթացքում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը շուրջ 856 հազար զանգ է սպասարկել: ՃԿԱԿ-ն այսօր ամփոփել է 2020 թվականի գործունեությունը: Նիստը վարել է Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՃԿԱԿ-ի պետ Արսեն Մկրտչյանի հաշվետվության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում օպերատիվ խումբը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով ազգաբնակչության շրջանում վարքագծի կանոնների քարոզչության իրականացմանն ուղղված […]
13:47 22.01.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց: Նրանք պնդում են, որ կառույցն այսօր իրենց պետք է իրազեկող տվյալներ ներկայացնի, այդ թվում՝ զինծառայողների լուսանկարներ: Ծնողները նշում են, որ իրենց զավակների որոնման հարցով միայն ՌԴ չպետք է դիմեն: Նրանք նշում են, Կարմիր խաչին ֆինանսավորել է նաև Ռուսաստանը, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն անհետ […]
13:43 22.01.2021
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում երկու հարց է՝ Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամների ընտրությունը: «Իմ քայլը» խմբակցությունը այս պաշտոններում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Նախ քննարկվել է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:24 22.01.2021
Այսօր ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գագիկ Ջհանգիրյանին հարց է ուղղել իր ունեցվածքի մասին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է ձեռք բերել դղյակն ու բիզնեսները: «Ակադեմիայի 9 կոոպերատիվի բազմաբնակարան շենքի նախագահն եմ եղել, ստացել եմ 4 սենյականոց բնակարան, դա վաճառել եմ, էդ փողերով մենք քանդել ենք մեր հին սեփական տունը, նույն տեղում կառուցել էդ բնակարանը, անցել եմ […]
12:56 22.01.2021
ԱՄՆ դեսպանատան դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, այդ թվում` Ադրբեջանում գտնվող հայ գերիների ծնողները: Նրանք այսօր նամակ են փոխանցելու թե՛ Հայաստանում ԱՄՆ-ի, և թե՛ Ֆրանսիայի դեսպանատներ: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ եռակողմ հայտարարության օրվանից անցել է 70 օր, և խախտվել է այն կետը, ըստ որի՝ գերիները «բոլորը բոլորի դիմաց» պետք է փոխանակվեին: Բացի դրանից, պատերազմի ավարտից […]
12:51 22.01.2021
Երևանի և մարզերի ավագ դպրոցները երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում. 99 դպրոցում ստեղծվել է ֆիզիկայի՝ 87, քիմիայի ու կենսաբանության՝ 84 և աշխարհագրության՝ 48 լաբորատորիա: Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաները ստեղծվել են ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում, որն իրականացնում է ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը՝ Համաշխարհային բանկի […]
12:47 22.01.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցրերով այսօր դիմել եմ ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով […]
12:33 22.01.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, սպանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ծեծի, առևտրային կամ այլ […]
12:21 22.01.2021
Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ «Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, վստահ եմ, դեռ շատ օգտակար ծառայություններ պիտի մատուցի մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին։ Այս մի […]
12:16 22.01.2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին «Ժողովրդավարությունն անգին է» վերտառությամբ հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սույն թվականի հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։ […]
11:52 22.01.2021
ԱԺ ծառայողական մուտքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում, քանի որ խորհրդարանում այսօր ատահերթ նիստ է անցկացվելու և ընտրվելու են ԲԴԽ անդամներ: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ երկրում լուծելու առավել առաջնահերթ խնդիրներ կան և հատկապես դեմ են, որ Գագիկ Ջհանգիրյանը լինի ԲԴԽ-ի կազմում:
11:37 22.01.2021
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, թե Պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ Լուրը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև […]
11:33 22.01.2021
Այսօր՝ ժամը 09։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրից Մարմաշեն գյուղ տանող ավտոճանապարհին։ Միմյանց են բախվել «Սուզուկի» բեռնատարն ու «Ինֆինիտի» ամենագնացը։ Ըստ ականատեսների՝ բեռնատարն ընթանալիս է եղել մայրուղիով, երբ Անիից Մուշ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում բախվել է ամենագնացը։ Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։ Երկու ավտոմեքենաներն էլ լրջորեն վնասվել են, տուժածներ չկան։
11:29 22.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը։ Դիտարկվել են Կապան և Սիսիան քաղաքների դեղատները, դպրոցները, վարսավիրանոցներն ու առևտրի կետերը։ Ստուգայցերի ընթացքում եղել են զգուշացումներ հաճախորդների դիմակ չկրելու և ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ ձևաչափի վերաբերյալ։
11:23 22.01.2021
Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ կադաստրի կոմիտեն շարունակում է միջոցներ գտնել՝ հրաժարվելու վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից և օգտվել ՀՀ սեփականություն հանդիսացող գույքից՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը։ Օրեր առաջ՝ ՀՀ կառավարության հունվարի 14-ի թիվ 39-Ա որոշմամբ, ՀՀ կադաստրի կոմիտեի […]
11:19 22.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: «Այսօր անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով անցկացնում ենք խորհրդակցություն, առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ: Նիկոլ […]
11:12 22.01.2021
Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ժամանակակից գործիքակազմով հագեցած նոր կայքը։ Կայքի այցելուները ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ սկզբունքով հնարավորություն կունենան ?տեղեկություն ստանալ Ծառայության գործունեության, ?թափուր հաստիքների, ?հայտարարված մրցույթների և դրանց արդյունքների, ?կատարողական վարույթների, ?վճարման եղանակների, ?հարկադիր էլեկտրոնային աճուրդների մասին, ? օգտվել Ծառայությանը դիմելու առցանց հարթակից, էլեկտրոնային հերթագրման, Telegram ծանուցման համակարգերից, ?ինտերակտիվ զանգի կոճակի միջոցով անմիջապես կապ հաստատել […]
11:02 22.01.2021
Հունվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165711 դեպք, որոնցից 154259-ն` առողջացած, 3030-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 632646 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2042 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և մահվան 9 դեպք: […]
10:50 22.01.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանը և առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն, ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը: Հարկ է ընդգծել, որ առաջին անգամ իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտի համալիր և ընդգրկուն ուսումնասիրություն, որի […]
10:48 22.01.2021
2021թ. հունվարի 21-ին՝ ժամը 13:50-ին,, «Աշտարակի բժշկական կենտրոն», ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի՝ 2002թ. ծնված բնակչի դին: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, […]
10:33 22.01.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սևանի, Ապարանի, Ջերմուկի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ ?Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները […]
10:29 22.01.2021
Հայ մեծանուն կոմպոզիտորն իրականում է ծնվել է ոչ թե հունվարի 22-ին, այլ 21-ին։ Երբ 1924 թվականի հունվարի 21-ին Լենինը կնքել է մահկանացուն, Բաբաջանյանի հայրը որոշել է, որ եթե 21-ին քեֆ անեն, կարող են ասել, տեսեք՝ Լենինի մահվան օրը քեֆ են անում, դրա համար փոխել է ամսի 22-ին։ Առնո Բաբաջանյանի ծննդյան առթիվ տարբեր տարիների այս փաստը […]
09:12 22.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ […]
08:11 22.01.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 24/1 և Գլինկայի փ. 6 շենքեր, 11:00-14:00 Վարդաշեն 62/1, 62/2, 62/3, 62ա, 62բ, 62վ, 62դ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Տիմիրյազովի, Պոպովի փողոցների սեփական տներ, Ս․Տարոնցի փ․ 22, 24, 26 […]
00:06 22.01.2021
Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.52⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի, Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]