17:00 21.01.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր քննարկել գործակալության հետ ընթացիկ ծրագրերի ընթացքը և ԶՖԳ-Հայաստան 2021-2023 […]
16:50 21.01.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը և անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: «Ամատունի Սասունիկի Վիրաբյանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում […]
16:29 21.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելն է: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11.01.2021 09-Ա/2 հրամանով հաստատվել է խաղերի կանոնակարգը: […]
16:20 21.01.2021
Հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ ստեղծվելու է տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հոբելյանի առիթով հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն […]
16:10 21.01.2021
Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է ՓՇՐԱՆՔՆԵՐ… «Իսկ ինչու փշրանքներ և ոչ թե հաց… Քանզի կյանքը կրծել է հացը, և մնացել են փշրանքները […]
15:50 21.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի […]
15:48 21.01.2021
Նախորդ տարվա նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 22-ը Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում գողության, կողոպուտի դեպքեր էին կատարվել, որոնք առաջին հայացքից թվում էր որևէ ընդհանրություն չունեն, բայց քննությամբ պետք է այլ բան պարզվեր։ Գողության վերաբերյալ առաջին հաղորդումը գրանցվել էր դեկտեմբերի 1-ին՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում: Ըստ տուժողի հայտարարության՝ երկու օր առաջ Պուշկինի փողոցի ռեստորանում գողացել էին իր բջջային […]
15:45 21.01.2021
Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները․ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորում է Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության առթիվ։ Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին և կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար և համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արևելյան Միջերկրականի […]
15:27 21.01.2021
ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հատկապես Շիրակի մարզից այս օրերին մի շարք ահազանգեր է ստանում՝ կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, վերջիններիս անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։ Նա այդ թեմայով հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ «Ուզում եմ […]
15:08 21.01.2021
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Երևանում «կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են։ «Սոցցանցերում հանդիպող որոշ գրառումների հետ կապված, թյուրընկալումներից խուսափելու համար, հարկ եմ համարում հայտնել հետևյալը. Երևան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագներն անփոփոխ են. մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ: Վճարովի […]
14:51 21.01.2021
«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է ներկայացվել քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի հակիրճ բնութագրում նշված է, որ ««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և […]
14:44 21.01.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1․ Քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ […]
14:30 21.01.2021
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է, որ իրենց առաջարկած ազգային համաձայնության կառավարության ձևավորելու դեպքում դրանում պետք է ներառվի «Իմ քայլը»: «Բնականաբար, ՀՀ-ում որևէ քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ չի կարող միայնակ այդ բեռը ստանձնել: Երբ ասում եմ կոնսենսուս, նկատի ունեմ քաղաքական ուժերի կողմից կոնսենսուս, և հետևաբար նաև ներդրում՝ այդ պրոցեսի մեջ՝ մասնագիտական, […]
14:18 21.01.2021
Խոհրդարանական խմբակցությունները հանդես են եկել ճեպազրույցներով. ոչ թե լիագումար նիստի աշխատանքներն են ամփոփել, այլ անդրադարձել ներքաղաքական իրավիճակին: Լրագրողների հարցերը մասնավորապես վերաբերել են եռակողմ հայտարարության 8-րդ կետի չկատարմանը, արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում իշխանության և ընդդիմության միջև առաջ եկած տարաձայնություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
14:11 21.01.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Արիության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և Մարտական ծառայության մեդալներով: Հետմահու Արիության մեդալ է շնորհվել. Հայկ Համլետի Հարությունյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սպարտակ Լևոնի […]
14:03 21.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի […]
13:55 21.01.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նիստում քննարկվել է «Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ հաստատելու մասին» որոշումը: Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորումը, ի թիվս այլ աջակցող միջոցների, իրականացվում է պետական բյուջեի միջոցներով պետական հավաստագրերի հիման վրա: Համակարգը թույլ […]
13:47 21.01.2021
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը չի կարճվել, լրագրողներին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: Մելիքյանը նշել է, որ Քննչական կոմիտեն չի պնդել, թե Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել է, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերևույթ […]
13:40 21.01.2021
Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների պատշաճ և իրավաչափ իրացումը ապահովելու նպատակով: Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը՝ իր անունից կատարելու գործողություններ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի […]
13:27 21.01.2021
Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։ Այս մասին տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 55.91 հա տարածք, որից 18.01 հա՝ «Շիկահող» պետական արգելոցում և 37.9 հա՝ արգելոցի հարակից տարածքներում։ Տավուշի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 481 […]
13:20 21.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում գործող հյուրանոցներում, դեղատներում, վարսավիրանոցներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։ Նշված հաստատություններում դիտարկվել է անվտանգության նորմերի պահպանումը առողջապահության նախարարի 17-Ն հրամանի համաձայն»։
13:00 21.01.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 13, ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, յուրացման կամ վատնման՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել […]
11:43 21.01.2021
Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասել է Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունում: Այնտեղ աշխատել է որպես բժիշկ-վիրաբույժ: Հայաստան վերադառնալով՝ նա աշխատել է որպես պոլիկլինիկայի վարիչ, […]
11:02 21.01.2021
Հունվարի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165528 դեպք, որոնցից 154046-ն` առողջացած, 3021-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 630604 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2199 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք: Ունենք 189 առողջացած և մահվան 5 դեպք: […]
10:50 21.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի […]
10:25 21.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) քննությունների 2021 թվականի առաջին քննաշրջանի ժամանակացույցը: Քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցեն՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): 2021 թվականի փետրվար-մարտ ամիսների քննաշրջանի ժամանակացույց. հիմնական կրթության վկայական ստանալու համար. […]
09:24 21.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-«Զանգեր», Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։ Արագածոտնի […]
08:08 21.01.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 24/1 շենք, 11:00-16:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Վիշապի Այգի օդային գծից սնվող կրպակաշարեր, 11։00-17:00 Բագրատունյաց պող․11, 11ա, 13 շենքեր, Ներքին Շենգավիթ 9փ․ 1/1, 1/2 հանրակացարաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 64, […]
00:25 21.01.2021
Հայաստանը և Ռուսաստանը կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի և ելքի սահմանափակումները. այս մասին այսօր խորհրդարանում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին: Գրիգորյանը նաև ասել է, որ կողմերը փորձել են լուծել այս հարցը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, բայց դա չի հաջողվել: «Այժմ որոշվել է հարցը կարգավորել երկկողմ ձևաչափով: Մենք կայացրել ենք որոշում, որը […]
00:24 21.01.2021
Հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 61-ամյա Վլադիկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 45 VN 444 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Երևանի բնակիչ, 51-ամյա Միհրան Մ.-ի վարած Chevrolet Suburban մակնիշի 01 D 111 AM համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի […]