17:53 25.01.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի […]
17:44 25.01.2021
2020 թվականը լի էր մարտահրավերներով ամբողջ աշխարհի ու հատկապես Հայաստանի համար։ Թևակոխելով նոր տարի՝ բոլորս էլ հասկանում ենք, որ արմատական փոփոխությունների ու նոր մտածելակերպի, արժեքների վերաիմաստավորման ու առաջ նայելու կարիք կա։ Գուցե դա է պատճառը, որ սկսեցին մտորումները նոր ապագայի շուրջ․ ինչպիսի՞ն այն պետք է լինի, ի՞նչ հենասյուներ պետք է ունենա ու, վերջապես, ո՞րն է […]
17:25 25.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները հանդիպել են «Երևանտրանս» ՓԲ ընկերության ցամաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող 40-ից ավելի կազմակերպությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ։ Տեսչական մարմնի աշխատակիցները վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված COVID-անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Քննարկման ավարտին ընկերությունների պատասխանատուներին տրամադրվել են […]
17:18 25.01.2021
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։ Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ […]
17:09 25.01.2021
Ադրբեջանագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: Պատվիրակության մեծ մասը Ստրասբուրգում է, իսկ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը՝ մասնակցում են հեռակա: Բոլոր քննարկումների ժամանակ բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց […]
16:53 25.01.2021
Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի երրորդ օրն անցել է Սպահանում, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ նահանգապետ Աբաս Ռեզայիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի, ինչպես նաև գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների (այդ թվում՝ հայ գործարարների) հետ: ՀՀ էկոնոմիկայի […]
16:46 25.01.2021
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Կենտրոն վարչական շրջանում աղբաման է այրվել. «Կրկին Կենտրոն վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»։
16:40 25.01.2021
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 22-24-ը Ծաղկաձորում կայացել է Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնությունը, որն ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցել են կանանց 10 և տղամարդկանց 12 թիմեր: Տղամարդկանց մրցաշարում մրցանակային տեղերը զբաղեցրել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի թիմերը. եզրափակչում ՖԻՄԱ-1-ը 2:0 հաշվով հաղթել է ՖԻՄԱ-3-ին, իսկ […]
16:32 25.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային և Երևանի տարածքային ստորաբաժանումները շարունակում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի տնտեսավարողների շրջանում: Հատուկ ուշադրության են առնվում մեծ աշխատակազմ ունեցող տնտեսավարողները։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի երեք մասնաճյուղերում։ Ստուգայցի պահին տեսչական մարմնի մասնագետները կոպիտ խախտումներ […]
16:23 25.01.2021
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ` քննարկելու տրամադրվող ֆինանսական աջակցության հնարավոր ուղղությունները: Ռաֆայել Ժոզանը մանրամասնել է, որ ԶՖԳ-ն ներդրումներ է կատարում զարգացող երկրների 5 գերակա ոլորտներում, և այդ ներդրումային ծրագրի շրջանակներում կարևոր ուղղություն է առողջապահությունը: […]
16:15 25.01.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կազմակերպելու է մարզական փառատոն: ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր: Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքային և գյուղական համայնքների, ուսումնական […]
16:08 25.01.2021
Մարդու իրավունքների պաշտպանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար։ Ուղեցույցում մանրամասն ներկայացված են պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, միջոցառումներից օգտվելու նախապայմաններն ու դիմումների լրացման ձևն ու ժամկետները։ Ուղեցույցում ներկայացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն ու դիմելու տարբերակները։ Մանրամասները՝ ուղեցույցում։ https://ombuds.am/…/c06fb1b47d16be14b5ba6cdcc1502642.pdf
15:59 25.01.2021
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է։ Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական Թեմը։ Այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են, փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը։
15:38 25.01.2021
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2021 թ. հունվարի 26-ից գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6), որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները:
15:33 25.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների հաշվառման կարգ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մյուս գործընկեր կառույցների հետ ուշադրության կենտրոնում կպահեն կրթությունից դուրս մնացածներին, հաճախակի դասերը բաց թողած […]
15:23 25.01.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այս շաբաթ հանդիպելու են Լեհաստանում: Այս մասին Mediamax-ը տեղեկացել է Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարության աղբյուրից: Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները քննարկելու են իրենց անելիքները հետպատերազմական շրջանում, ինչպես նաև առաջիկա այցը տարածաշրջան:
15:21 25.01.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթություն է տվել հայ գերիներ մասով գործերի քննությանը, ուստի այդ գործերը ավելի սեղմ ժամկետներում պետք է քննվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: Իրավապաշտպանը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ում պաշտոնապես ընդունել է որոշ անձանց գերեվարման հանգամանքները: «ՄԻԵԴ-ն ամփոփել է տվյալները և, բացահայտելով […]
15:11 25.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը, Վանաձոր-Դիլիջան, Մարտունի-Վարդենիս, […]
15:00 25.01.2021
Հայաստանի դպրոցներում ներկայումս ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ շարունակում են կրթությունը, թեպետ այս թիվը փոփոխական է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս փուլում մի գործընթաց է, երբ պարբերաբար ընտանիքները վերադառնում են Արցախ: «Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ երեխաների փաստաթղթերի առկայությունը […]
14:21 25.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Covid-անվտանգության պահպանման կանոնները դիտարկել են Կապան և Սիսիան քաղաքների դեղատներում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման կարգը։ Արձանագրված խախտումների համար տեսչականի մասնագետները տվել են շտկման հանձնարարականներ։ […]
13:30 25.01.2021
Հունվարի 18-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 375 դեպք, որից 151-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 11 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 112 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 […]
13:12 25.01.2021
2020-ին նախորդ տարվա համեմատ ՊԵԿ-ն ավելի ուժեղացված հսկողություն է կատարել հիմնականում ՀԴՄ-ի կիրառման կանոնների պահպանման ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը: Նա ներկայացրել է նաև ՊԵԿ հարկային մասի հիմնական ցուցանիշները: Մանրամասները՝ տեսանյութում։
13:00 25.01.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները կառավարության ու դատական շուրջ 15 տարիների քաշքշուկների պատճառով խախտվել են ու շարունակվում են մնալ խախտված: Սա դասական օրինակ է, թե ինչպես կառավարության տարբեր մարմինների կողմից հարցն իրար վրա գցելու, դատական քաշքշուկների ներքո պատսպարվելու ու հարցի լուծման օրենսդրական հիմքեր այդպես էլ […]
12:51 25.01.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ 2020թ-ին կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել էր քննիչ հանձնաժողով: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ կազմի հաստատումը հետաձգվել էր, այն ձևավորվել է 2021թ-ի հունվարի 12-ին: Հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:32 25.01.2021
Հունվարի 21-ին, ժամը 16.15-ին, մի տղամարդ ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր տվել, որ ժամը 1.20-ի սահմաններում Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում իրեն է մոտեցել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը առաջարկել է գումարի դիմաց տեղափոխել Ստեփանակերտ։ Փոխհամաձայնության չգալով՝ տղամարդը հրաժարվել է առաջարկից: Մեքենայի վարորդն իբր կասկածել է, որ տղամարդն օտարազգի է, նրան նստեցրել է ավտոմեքնան ու շարժվել […]
12:25 25.01.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ընտանեկան բռնության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության` 7, յուրացման կամ վատնման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի […]
12:15 25.01.2021
ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ՄԱԿ-ի կողմից հունվարի 24-ը հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի: Սա լավ առիթ է մեկ անգամ ևս ամրապնդելու մեր այն համոզումը, որ կրթությունն է պետության կայացման ու […]
12:01 25.01.2021
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն` ք. Երևան, Բաբայան 6: Առաջին նիստը կկայանա ս.թ. փետրվարի 5-ին, հետագա նիստերը` երեքշաբթի և ուրբաթ […]
11:40 25.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը: Ստեփան Նալբանդյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 4-ին: Սովորել և ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (նախկինում Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ) ճարտարապետության ֆակուլտետը: 1988 թ. երկրաշարժից հետո «Երկիր և մշակույթ» […]