TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ֆրանսիացի մասնագետները Գյումրիում  հետազոտել են արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին

19:40 22.01.2021

Ֆրանսիացի բժիշկները նեղ մասնագիտական բուժօգնություն են տրամադրում արցախյան երկրորդ պատերազմում բարդ վիրավորումներ ստացած զինծառայողներին ու կամավորականներին: Կինեզոթերապևտ Միշել Բութան և օրթեզների մասնագետ Էդգար Միքայելյանը Գյումրիում զննել, բուժօգնություն են ցուցաբերել վերին վերջույթների բեկորային ու այրվածքային վիրավորումներով վերականգնողական բուժման մեջ գտնվող զինծառայողներին։ Վիրավոր զինծառայողների վնասվածքները հետազոտելուց հետո ֆիզիոթերապևտ, օրթեզի մասնագետ, ֆրանսահայ Էդգար Միքայելյանը վնասված վերջույթները ֆիքսելու համար […]

̰
Փրկարարները հայտնաբերել են դի

19:27 22.01.2021

Հունվարի 22-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երևանյան լճի մոտակայքում (քարանձավի մեջ) հայտնաբերվել է դի․ դժվարանցանելի տեղանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Երևանյան լճի հարակից տարածքից (քարանձավից) դուրս են […]

̰
Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

19:24 22.01.2021

Հունվարի 22-ին՝ ժամը 15:12-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցից դեպի Առափի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։26-ին, մարել՝ […]

̰
Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթած անձինք ձերբակալվել են․ հատուկ միջոցառման մանրամասները

19:16 22.01.2021

Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա հիշյալ վարչության ու ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ գլխավոր վարչություն հրավիրված մի տղամարդ հաղորդում տվեց։ Համաձայն հաղորդման՝ նա երեք տղամարդու խոստացել էր, որ կխզի իր և մի կնոջ միջև սիրային կապը։ Խոստումը խախտելուց հետո տղամարդիկ ծեծել էին նրան, ինչից […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

19:07 22.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ […]

̰
Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում

19:05 22.01.2021

Ազգային ժողովի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Ընտրությանը մասնակցել է 89 պատգամավոր: Գագիկ Ջհանգիրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 86 կողմ և 3 դեմ: Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկության ձայները […]

̰
40-ամյա տղամարդու դանակահարություն Հայկավան գյուղում․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

18:54 22.01.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքն անցյալ տարի Հայկավան գյուղում էր եղել` օգոստոսի 3-ի գիշերը: Երկու համագյուղացի սեղանի շուրջ ալկոհոլի ազդեցության տակ վիճել էին: Դժվար է ասել, որ խոսքի վրա, ինչի համար նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացել էին դեպքից րոպեներ անց` հիվանդանոցից: Հերթապահ քույրն ահազանգել էր, որ շտապօգնության բրիգադը […]

̰
Հանդիպում-քննարկում շրջակա միջավայրի նախարարի մոտ

18:48 22.01.2021

Այսօր շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի է ունեցել ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) միջև համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լևոն Ազիզյանը և ՄԱԶԾ Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը։ ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի և ՄԱԶԾ կողմից […]

̰
Արցախցիները Հայաստանում բուժծառայություններից օգտվում են անվճար

18:37 22.01.2021

Մասնագիտական խորհրդատվությունից ու դեղերից մինչև բարդ վիրահատություններ՝ տեղահանված արցախցիները Հայաստանում բուժծառայություններից օգտվում են անվճար։ Հարկավոր է դիմել ժամանակավոր բնակության հասցեին մոտ պոլիկլինիկա, ստանալ բժշկական ուղեգիր։ Այլ մանրամասներ՝ կառավարության տեսանյութում:

̰
Շարունակվում են Ջերմուկ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները

18:32 22.01.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ շարունակվում են Ջերմուկ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները։ Կենտրոնը, որն ունենալու է 15 աշխատակից և սպասարկելու է 2500-ից ավելի քաղաքացու, կգործարկվի 2021թ․ սեպտեմբերին և մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կմատուցի շահառուներին։

̰
Հանրապետական մարզական խաղեր 63 տարեկանից բարձր անձանց համար. ԿԳՄՍՆ

18:18 22.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տարեց բնակչության առողջության ամրապնդման, նրանց շրջանում սպորտի մասսայականացման և առողջ կենսակերպի գաղափարների արմատավորման նպատակով այս տարի անցկացնելու է «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը: Մրցույթը կկայանա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին և կանցկացվի երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական: Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր այն անձինք, որոնք ունեն բժշկի թույլտվություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով […]

̰
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները

18:12 22.01.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել շաքարավազի իրացման մանրածախ գնի բարձրացում, որի պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հետևյալը. շաքարավազի ներմուծման միջին գները բարձրացել են շուրջ 22%-ով շաքարեղեգի հումքի ներմուծման […]

̰
Հայաստանի մի շարք ճանապարհներին մերկասառույց է

18:06 22.01.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, […]

̰
ԱԱՏՄ մասնագետները հանդիպել են դպրոցների և մանկապարտեզների պատասխանատուների հետ

17:55 22.01.2021

ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ այսօր ԱԱՏՄ մասնագետները հանդիպել են Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների 11 մանկապարտեզի և 10 դպրոցի պատասխանատուների հետ։ Տեսչական մարմնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են COVID-անվտանգության և ջերմային ռեժիմի սահմանված նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Զգուշացվել է, […]

̰
ԱԺ-ում մեկնարկել է ԲԴԽ անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը

17:40 22.01.2021

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկությունը: Այն անցկացվում է փակ, գաղտնի ձևաչափով: Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

17:34 22.01.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների և արտահանողների հետ, ինչպես նաև այցելություններ մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ և կազմակերպություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ առևտրի, արդյունաբերության […]

̰
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

17:19 22.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-բելառուսական կապերի հետագա ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով և հետաքրքրված է փոխշահավետ […]

̰
Մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը

17:08 22.01.2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը։ Մասնավորապես. «ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2073-Լ որոշմամբ հիմնադրամին է հատկացվել 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200 000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որին […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

16:56 22.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին և Կոտայքի […]

̰
Զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք

16:54 22.01.2021

Հունվարի 21-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները հրահանգավորել են մարտական հերթափոխի նախապատրաստվող անձնակազմին՝ հաշվի առնելով առաջադրված խնդիրների առանձնահատկությունները:

̰
Սուրեն Պապիկյանը  և Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել են ՀԱԷԿ

16:50 22.01.2021

Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցի շրջանակում կողմերը նշել են 2020 թվականին կատարված աշխատանքների հաջող իրականացումը: Հայկական ԱԷԿ-ը պատրաստվել է արդիականացման ավարտական փուլին։ Կայանում կատարվել է նաև […]

̰
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

16:43 22.01.2021

Հունվարի 21-ին և 22-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են […]

̰
Նոր Նորք և Կենտրոն համայնքներում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:40 22.01.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հունվարի 13-19 Երևանում մթնոլորտային օդի որակը։ Փոշու պարունակությունը Կենտրոն և Նոր Նորք համայնքներում, գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը հունվարի 13-ին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորք և Կենտրոն համայնքներում:

̰
«Խելացի լուծումների կենտրոն»-ում մշակման փուլում են նոր ծրագրեր

16:19 22.01.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը հունվարի 21-ին շրջայց է կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործող «Խելացի լուծումների կենտրոն»-ում, որը հիմնվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է ՏՀՏԳՄ-ի «Խելացի լուծումների […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը. Ադամ Շիֆ

16:11 22.01.2021

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Asbarez-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Ադամ Շիֆը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերսկսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Կոնգրեսականը հարցազրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազեցման հարցին:

̰
Աննա Գրիգորյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

16:04 22.01.2021

ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի հունվարի 20-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2021 թվականի հունվարի 21-ից […]

̰
Տեղի ունեցավ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը անհետ կորած զինծառայողների ծնողների հետ

15:45 22.01.2021

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց: Նրանք պնդում են, որ կառույցն այսօր իրենց պետք է իրազեկող տվյալներ ներկայացնի, այդ թվում՝ զինծառայողների լուսանկարներ: Ծնողները նշում են, որ իրենց զավակների որոնման հարցով միայն ՌԴ չպետք է դիմեն: Նրանք նշում են, Կարմիր խաչին ֆինանսավորել է նաև Ռուսաստանը, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն անհետ […]

̰
Հաղարծին բնակավայրում մեքենան գլխիվայր շրջված ընկել է Աղստև գետը․ կա զոհ

15:36 22.01.2021

Հունվարի 22-ին` ժամը 11։44-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Santa Fe» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ․ Խ․, ծնված 1979 թ․) Հաղարծին բնակավայրում […]

̰
Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին

15:06 22.01.2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-19-ը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի նպատակն էր ծանոթանալ Սյունիքի տնտեսական իրավիճակին և քննարկել համագործակցության հնարավորությունները: «Սյունիքի բնակչությունը և բիզնեսը նոր մարտահրավերների առաջ են կանգնած, բնականաբար ես, որպես էկոնոմիկայի նախարար, պետք է տեսնեի իրավիճակը և փորձեի հասկանալ, […]

̰
2020-ին Կոտայքի մարզում ծնվել է 1985 երեխա, որոնցից 14-ը՝ արցախցի

14:58 22.01.2021

Կոտայքի մարզի՝ ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականին գրանցված ծնունդների թիվը 2019 թվականի համեմատ աճել է 115-ով: Այսպիսով՝ մարզի ծննդատներում 2020 թվականին գրանցվել է 1985 ծնունդ (որից 14-ը զույգ)՝ 1032 տղա, 967 աղջիկ: Ծնված երեխաներից 14-ը Արցախից են: 2019 թվականին մարզի ծննդատներում գրանցվել է 1870 ծնունդ (որից 13-ը զույգ)՝ 984 տղա, 899 աղջիկ:

̰
BACK_TO_TOP