14:41 22.01.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի ծառայողների կողմից իրականացվել են ստուգումներ՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց, 1-ին նրբանցք, 1-ին հողամաս հասցեում կառուցվող նկուղային մասով երկհարկանի պահեստամասերի խանութի շինարարական աշխատանքների նկատմամբ։
Նշված հողամասի հասցեում գտնվող «պահեստամասերի խանութ» գործառնական նշանակության կառույցում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ ստուգմամբ պարզվել է, որ Մարտունու համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցված նախագիծը չի համապատասխանել ճարտարապետահատակագծային առաջադրանքին, շինարարության թույլտվությունը չի համապատասխանել սահմանված կարգին, այսինքն՝ 3-րդ ռիսկայնության աստիճանի օբյեկտի նախագիծը համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվել է առանց նախագծի փորձաքննության դրական եզրակացության։ Բացի դրանից՝ համայնքի ղեկավարի կողմից Տեսչական մարմին չի ներկայացվել Ձև 2-5 տեղեկանքը և շինարարությունը չի իրականացվել համաձայնեցված նախագծին համապատասխան։
Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը և հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։
13:20 20.08.2025
Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել էՕգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...
13:08 20.08.2025
ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնովԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...
13:00 20.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...
12:54 20.08.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն […] ...
12:43 20.08.2025
Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում ենԼոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի […] ...
12:35 20.08.2025
ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով: ՀՀ Լոռու մարզի […] ...