12:57 20.01.2021
Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի […]
12:54 20.01.2021
Թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում դեռևս 2020թ․ դեկտեմբերի 21-ին հիմնարկի դատապարտյալ Է. Ծ.-ի խցում գտնվող սուրճի տուփում հայտնաբերվել էր փաթեթ, որում առկա է եղել դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատված 0.97 գրամ քաշով մեթադոն տեսակի թմրամիջոց, ինչը հիմք է հանդիսացել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի […]
12:51 20.01.2021
Հունվարի 14-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ երկու երիտասարդի։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։ Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը շոկո անվամբ հայտնի թմրամիջոց է, որը սփայսի տարատեսակներից է։ Նշանակվել է […]
12:34 20.01.2021
Հունվարի 16-ի լուսադեմին «ՎԱԶ-2107»-ը էլեկտրասյանն էր բախվել Վանաձորի Զաքարյան ու Բանակի փողոցների խաչմերուկում ։ Նախքան ինքնավթարը, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տպագրիչների փողոցի առանձնատներից մեկից գողություն է կատարվում։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Քրեական հետախույզների տեղեկությունները հավաստի էին։ Երիտասարդները տեսնելով ոստիկաններին՝ ջեռուցման կաթսան տեղավորել էին մեքենայում ու փախել։ […]
12:16 20.01.2021
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը […]
12:08 20.01.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում․ «2018 թվականից հետո մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականության: Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության եւ աջակցության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ եւ մաքսիմալ արդյունավետ: Խորհրդակցություն եմ անցկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում»,-գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում՝ կից ներկայացնելով […]
11:50 20.01.2021
2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է: 2020 թվականին ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ, իսկ այս տարի աջակցության գումարն ավելի քան եռապատկվել է և կազմելու է շուրջ 104 միլիոն դրամ: Դրանից զատ՝ ավելացել է շահառու կազմակերպությունների թիվը. մինչև 2020 թվականը ներառյալ պետական […]
11:48 20.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողության, գողության փորձերի դեպքերը կատարվել են 2020թ. մայիսից մինչև նույն թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Դեպքերի […]
11:17 20.01.2021
ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Եթե ունեն ինքնակամ շինություններ, մինչև հունվարի 31-ը կարող են դիմել իրենց համայնքներին, դրական որոշման […]
11:13 20.01.2021
ԱԺ-ն այսօր շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Մինչ քվեարկություններն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում է խնդրել՝ պատճառաբանելով, որ խորհրդարանը քվեարկելու է սահմանադրական օրենքներ պարունակող նախագծեր, որի համար անհրաժեշտ կլինի պատգամավորների ձայների 3/5-րդը, իսկ ոմանք դեռ ճանապարհների պատճառով չեն հասցրել ներկայանալ ԱԺ: Ընդմիջումից հետո քվեարկել ու ընդունել են տասնյակ նախագծեր: «Տնտեսական […]
11:02 20.01.2021
Հունվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ն` առողջացած, 3016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628405 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Ունենք 357 առողջացած և մահվան 9 դեպք: […]
10:57 20.01.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թալինի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ ?Ստեփանավանի, Թումանյանի, Իջևանի, Մեղրիի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային […]
10:53 20.01.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում 2020թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 2519 դիմում և գրություն։ Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։ Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում 2020թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 1250 ելքային […]
10:48 20.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 24-ամյա երիտասարդի կողմից առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, 2020թ. օգոստոսի 13-ին Մասիս քաղաքում վարել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որը նկատել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային […]
10:28 20.01.2021
2020 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գրանցեց բեռնափոխադրումների որոշակի և ուղևորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Այսպիսով, անցած տարվի երկաթուղով փոխադրվել է 3 միլիոն 201 հազար տոննա բեռ, ինչը 0,4 տոկոսով պակաս է, քան 2019-ին, երբ բեռնափոխադրումների ծավալը կազմում էր 3 միլիոն 212,5 հազար տոննա: Կրճատվել են երկաթուղային արտահանումն ու ներմուծումը. արտահանումը կազմել է 483,5 հազար տոննա […]
10:18 20.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը: Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը, որը հաստատության 5 տարվա ռազմավարական փաստաթուղթն է, ընդգրկում է մի շարք էական բաղադրիչներ. մասնավորապես` իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, նպատակների իրականացումն ապահովող միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, […]
10:04 20.01.2021
Հունվարի 19-ին, ժամը 18:14-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան – Զանգեր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ջրատարում․ տուժածներ չկան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան – […]
09:30 20.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը և Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի […]
08:15 20.01.2021
Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-20։00-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունվարի 22-ին, ժամը 12։00-14։00-ը` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Այս մասին հայտնում են Թատերական գործիչների միությունից: Երեկ հայտնել էինք, որ 68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից […]
08:09 20.01.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 24/1 և Արցախի փ. 10գ շենքեր, 11։00-17:00 Նար Դոսի փ. 1 շենք 2 – րդ մուտք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 64, 82-84 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիմիրյազովի, Պոպովի […]
00:09 20.01.2021
Այսօր խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Հրաչ Բաղդասարյանը իր վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայով Քաջարան-Կապան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով վարորդ Հ. Բաղդասարյանը, ուղևոր, Երևանի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Ա․-ն […]
00:02 20.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Մ-2 ավտոճանապարհի 164-րդ կմ-ից դեպի «Զանգեր» տանող հատվածը, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի […]
00:00 20.01.2021
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այսօր արդեն վերադարձել է 50116 մարդ։ Ռուսական ինժեներա-սակրավորական խմբերն իրականացվում է տարածքի մաքրում չպայթած զինամթերքից։ Այսօրվա դրությամբ ստուգվել է 802 […]
23:58 19.01.2021
Հունվարի 18-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, քաղաքներում, Ծաղկահովիտ գյուղում, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, Շիրակի մարզի Սիզավետ գյուղում, Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան-Վայք ավտոճանապարհին։ Ինչպես […]
23:56 19.01.2021
Հունվարի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Հանրապետության տարածքում՝ Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի […]
23:40 19.01.2021
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալուց հետո սահմանված մեկ տարվա անցումային ժամկետի սպառվելուց հետո Մեծ Բրիտանիայում ընկերություն հիմնելով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկվեց։ Սակայն Անկարայի պայմանագիրը, որի համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիներին տրվում էր այդ իրավունքը, շարունակում է ուժի մեջ մնալ Եվրամիության անդամ մի շարք այլ երկրների համար։ Այս մասինփոխանցում է Ermenihaber-ը։ Ավելին, Իսպանիայում կարելի է […]
22:56 19.01.2021
Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը երեկվա պաշտոնական արձագանքով պատճառաբանել […]
22:36 19.01.2021
Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռռաբ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի ժամկետը երկարացվել է երկու ամսով։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում վերը նշված սիրիացիները […]
22:23 19.01.2021
Հունվարի 19-ին՝ ժամը 16:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները […]