00:18 21.01.2021
Խորհրդարանում պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք ՌԴ-ն, որպես պայմանագրի կողմ, պատրաստ է զենք-զինամթերք տրամադրել ՀՀ-ին՝ վերականգնելու ռազմական պոտենցիալը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասել է, որ հայ-ռուսական համագործակցությունը, ռազմաքաղաքական դաշինքի խորացումն օրակարգային հարց է, համապատասխան վերաբերմունք և ցանկություն կա նաև ՌԴ-ի կողմից։ Մանրամասները՝ տեսանյութում։
00:12 21.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։ […]
00:05 21.01.2021
«Այսօր Արցախը Հայաստա՞ն է, թե՝ ոչ»,- խորհրդարանում վարչապետին հիշեցրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ հետաքրքրվելով՝ հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՝ ոչ: «Կարծում եմ՝ այդ հայտարարությամբ ես արտահայտել եմ հայկական դիրքորոշումն ու ընկալումը Արցախի հարցի։ Ինչպես ասել եմ Մոսկվայում, Արցախի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարևորագույն հարցերից մեկն է, և այն պետք է տեղի […]
00:00 21.01.2021
Վարչապետը խորհրդակցություն է անցակցրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության և աջակցության ոլորտում պետք է լինեն առավելագույն չափով արժանապատիվ, որակյալ և արդյունավետ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:54 20.01.2021
«Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարևորագույն հարցերից մեկն է, և այդ հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Ուրախ եմ, որ համանախագահ երկրները կիսում են այդ դիրքորոշումը»,- այսօր խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո”ք Հայաստանը շարունակում է մնալ ԱՀ անվտանգության երաշխավորը: Հարցը հնչեցրած պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրել է, […]
23:53 20.01.2021
Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։ Այս մասին հորդորում են ՀՀ ԱԻՆ-ից։ Հանրապետության տարածքում՝ Հունվարի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը […]
23:40 20.01.2021
Մինչ հարցուպատասխանը ԱԺ-ում առավոտից շարունակվել են լիագումար նիստի աշխատանքները: Առանց առարկությունների ընդունվել են գրեթե բոլոր նախագծերը, այդ թվում՝ Երևանի 10 վարչական շրջաններում ավտոմեքենաների կայանման կարմիր գծերի վերացման նախագիծը: Դրանով նաև սահմանվում է, որ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` միայն լուսանկարներ ներկայացնելով: Քննարկումները տեղի են ունեցել հանգիստ մթնոլորտում: Քննարկումներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել: […]
23:31 20.01.2021
Սյսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիշեցրել է, որ ռուսական «Կոմերսանտ»-ը հրապարակել է քարտեզ, որը Երևան-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ-Բաքու-Դերբենտ ճանապարհների մասին է: Ապաշրջափակում ասվածը դա է լինելու: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք եղել է նման քննարկում: «Կոմերսանտ»-ի հրապարակումը կա՛մ ցանկություն է, կա՛մ ինչ-որ մտածելակերպ, որը որևէ բան չի նշանակում: Նման քննարկում չի եղել՝ […]
23:14 20.01.2021
«Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ, դուք եք որոշել, որ Շուռնուխից էն կողմ, ճանապարհից էն կողմ, կամ չգիտեմ ինչից էն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է, բա որ կողմ էիք քվեարկում, էն ժամանակ չէին մտածում, չքվեարկեիք կողմ»,- խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանելով՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այսօրվա ընդդիմության անդամներից կողմ քվեարկողներ են եղել 2010 […]
22:58 20.01.2021
Հունվարի 20-ին` ժամը 17:08-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 22-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա․, […]
22:54 20.01.2021
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին պատասխանելով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանագծին, մասնավորապես՝ Սյունիքում, որևէ խնդիր չկա, որևէ միջադեպ չի եղել: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ապագայում էլ դա չի լինի: Մանրամասները՝ տեսանյութում։
22:35 20.01.2021
«Դուք Ձեր ելույթներում ասել եք, որ եղել են դավաճաններ, հայրենիքը ծախածներ և թերացած պատասխանատուներ: Ինչո՞ւ մինչև հիմա չկան էդ դավաճանների, հայրենիքը ծախածների, պոստերում թերացածների անունները, և ինչու նրանք պատասխանատվության չեն ենթարկվել», – խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը: Վարչապետը հիշեցրել է, որ 1300 քրեական գործ […]
22:14 20.01.2021
Հունվարի 20-ին Մոսկվայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Ալեքսանդր Գրուշկոյի և Իգոր Մորգուլովի համանախագահությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը մտքեր փոխանակեցին համաեվրոպական թեմատիկային առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադառնալով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների […]
21:40 20.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։ […]
21:31 20.01.2021
Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի հետ։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երեխաների իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը, կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմական իրավիճակում երեխաներին ուղղված աջակցության կազմակերպման, ոլորտում առկա օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։ «Երեխաները մեր ամենախոցելի շահառուներն են։ Կարևորագույն խնդիրը, որին առնչվում ենք, երեխաների աղքատությունն է։ Ընդ […]
20:47 20.01.2021
Գյումրիում գտնվող 428 հիդրանտների մեծ մասը չի շահագործվում, պատճառը կարևոր նշանակության ենթակառույցների ոչ պատշաճ տեխնիկական վիճակն է: Այսօր Շիրակի մարզպետարանում ՀՀ ԱԻՆ փրկարարական վարչության աշխատակիցների հետ հանդիպմանը քննարկվել են հիդրանտների վերագործարկման հնարավորությունների ու առաջացած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու հարցերը: Քննարկմանը ներկա ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը Շիրակի մարզային փրկարարական վարչության պետից […]
20:40 20.01.2021
Կառավարությն որոշմամբ Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից ։ Հարցն ընդգրկվածէ ՀՀ կառավարության Հունվարի 21-ի նիստում։Տեղեկացնում է e-gov.am-ը։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տիգրան Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։ Մեկ այլ […]
20:31 20.01.2021
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը և Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները […]
20:18 20.01.2021
Գերիների ու Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների հարցն այսօր բարձրացվել է նաև Աժ-ում: Խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանել են կառավարության անդամները: Մանրամասները՝ տեսանյութում․
20:10 20.01.2021
«Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»։Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՝ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։ Տիգրան Ավինյանը նաև հավելել […]
19:50 20.01.2021
Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսօր ներկայացրել է 2020 թվականին կատարված աշխատանքների ամփոփ տվյալները։ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը 2020 թվականի ընթացքում ստացել է 82․619 զանգ՝ 2019 թվականի հետ համեմատ մոտ 6000-ով պակաս։ Շիրակի մարզում գրանցվել է 587 արտակարգ դեպք, որի հետևանքով մահացել է 24, վիրավորվել՝ 378 քաղաքացի։ Արձանագրված դեպքերից 444-ն ունեցել են տեխնածին բնույթ, հրդեհների […]
19:30 20.01.2021
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը հունվարի 15-ից COVID բուժման կենտրոնից վերադարձել է իր պրոֆիլին՝ ինֆեկցիոն ծառայություններ մատուցող բուժհաստատության։ Բուն պրոֆիլին վերադառնալը պայմանավորված է COVID-19 բուժում ստացող հիվանդների թվի նվազումով և կենտրոնի թերբեռնվածությամբ։ COVID բաժանմունքների մասնաշենքերն այս պահին դատարկ են։ Բուժքույրերն ու բժիշկներն աշխատում են առանց պաշտպանիչ արտահագուստների։ «Դեկտեմբերից արդեն հիվանդացության թիվը բավականին նվազեց, դրա համար COVID […]
19:04 20.01.2021
Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ: Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի […]
18:47 20.01.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին՝ նախարարը փաստել է, որ դրա […]
18:28 20.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները Covid-անվտանգության պահպանման կանոնները դիտարկել են Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և դպրոցներում։ Ստուգայցերի արդյունքում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել. գրանցամատյանների վարման կարգում ի հայտ են եկել որոշ թերություններ, արձանագրվել են նաև հաճախորդների շրջանում դիմակ չկրելու դեպքեր։ Ստուգայցերին զուգահեռ, […]
18:14 20.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը և Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-Զանգեր […]
18:04 20.01.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ԳԴՀ փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Բարբարա Շվեյգերը և Աննե Քեմփան, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում՝ որպես ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար։ Նախարարը բարձր է գնահատել ԳՄՀԸ հետ երկարամյա […]
17:47 20.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք։ Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և անվտանգ տարածք տեղափոխել 53 քաղաքացու: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է […]
17:38 20.01.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ռաֆայել Ռոզանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար: Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին […]
17:31 20.01.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Արման Խոջոյանը հունվարի 20-ին այցելել են Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ բուհում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև ՀԱԱՀ հետ նախարարության համագործակցության ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ուսումնական և փորձարարական նպատակներով կառուցված հիդրոպանիկ ջերմատանը, «Ի-Վի-Էն գինու ակադեմիայի» լաբորատորիայում, Ջրային և […]