TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գյումրիում ցրտահարության հետևանքով 70-ամյա կին է մահացել

22:01 19.01.2021

Գյումրիում ցրտահարության հետևանքով 70-ամյա կին է մահացել։ Այս մասին գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը։ «Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը: Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70- ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն: Անկեղծ ասած, ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի […]

̰
Ինչ է անում հանձնաժողովը չարդարացված թանկացումներ իրականացնող տնտեսվարողներին բացահայտելու ուղղությամբ․ հարց ՏՄՊՊՀ նախագահին

21:51 19.01.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին լրագրողներն այսօր հարցեր են տվել թանկացումների մասին: Նրանց, մասնավորապես, հետաքրրքրել է, թե ինչ է անում հանձնաժողովը չարդարացված թանկացումներ իրականացնող տնտեսվարողներին բացահայտելու ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերն ընդունվել են առաջին ընթերցմամբ

21:41 19.01.2021

Ազգային ժողովում այսօր շարունակել է լիագումար նիստի աշխատանքները: Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ քննության իրականացում մասնագիտացված դատավորի կողմից, հակակոռուպցիոն, հակակոռուպցիոն վերաքննիչ, մասնագիտացած հակակոռուպցիոն դատարանների ստեղծում և այլն. համակարգի բարեփոխումների վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի բոլոր նախագծերն այսօր խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: Պատգամավորների մեծամասնությունը առանց առարկությունների կողմ է քվեարկել երեկ քննարկված բոլոր 22 օրինագծերին, քննարկել օրակարգի […]

̰
Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից

21:27 19.01.2021

Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությունից, յուրաքանչյուր զինծառայող կստանա ամսական 200,000 դրամ, որը կգումարվի «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից վճարվող 100,000 դրամին։ Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ այցելելու կարիք չունեն: Նրանց տվյալների հավաքագրումն […]

̰
Հանձնողներից մեկը դու ես. թեժ վիճաբանություն դատարանում

21:15 19.01.2021

Տևական ընդմիջումից այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ դատական վերջին նիստերը հետաձգվում էին, քանի որ պաշտպանական խումբը միացել էր փաստաբանների բողոքի ակցիաներին, բացի դրանից՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ առողջական խնդիր ուներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

20:52 19.01.2021

Հունվարի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արմավիրի, Վանաձորի, Սպիտակի տարածաշրջաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Սիսիանի տարածաշրջանի Ջանգեր կոչվող ճանապարհահատվածը դժվարանցանելի է։ Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ են կցորդիչով տրանսպորտային […]

̰
Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացվելու է տարհանման միջոցառում․ փորձարկվելու են նաև էլեկտրաշչակները

20:00 19.01.2021

«Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները: Խնդրում ենք չանհանգստանալ»։ Այս մասին տեղեկացնում է նաև Շիրակի մարզպետարանը։

̰
Բացահայտվել են Կոտայքի մարզում կատարված բնակարանային գողությունների դեպքերը. առերևույթ հանցագործություն կատարած անձը կալանավորվել է

19:40 19.01.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ բնակարանային գողությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. դեկտեմբերի 8-ից՝ ժամը 16:30-ից, մինչև դեկտեմբերի 9-ը՝ ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բնակարանի մուտքի դուռը հրել-բացելու եղանակով, առերևույթ ապօրինի մուտք է գործել Կոտայքի մարզի Արզնի գյուղի առանձնատներից մեկը և […]

̰
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

19:25 19.01.2021

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Եղեգնաձոր-Ելփին և Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

̰
Համավարակի, պատերազմի պայմաններում Հայաստան հացահատիկի մատակարարումը չի դադարել․ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

19:20 19.01.2021

Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ է, ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով: Այս մասին  հայտնում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ «Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը չի դադարել: Պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա»,- նշել է փոխնախարարը:

̰
Մեսրոպ Առաքելյանը հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

19:08 19.01.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի ախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Նախարարը բարձր է գնահատել Եվրամիության հետ համագործակցությունը՝ ընդգծելով կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների դերը սոցիալապես ամուր տնտեսություն ունենալու համատեքստում։ «Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվել և՛ ուղիղ ֆինանսավորման, և՛ պարենային աջակցության միջոցով, որում ընդգրկված են նաև միջազգային […]

̰
Գյումրիի Սուրբ Արսենի ռուս ուղղափառ եկեղեցու վերականգնման համար հայ-ռուսական ծրագիր է ներկայացվել

19:00 19.01.2021

Գյումրիի Կազաչի պոստ թաղամասում գտնվող Սուրբ Արսենի եկեղեցին վերակառուցելու հայ-ռուսական համատեղ ծրագիր է ներկայացվել: Առաջարկն արել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, իսկ ռուսական կողմը նախապատրաստական աշխատանքները հանձնարարել է Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին: Կազաչի պոստ թաղամասի եկեղեցին կառուցվել է 1900-ականների սկզբին և ծառայել է Ալեքսանդրապոլի ռուս զինվորականներին: Մի քանի տարի առաջ եկեղեցու պահպանության մասնակի աշխատանքներ […]

̰
Հայաստանի 3 դահուկորդներ հունվարի 29-31-ը կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը

18:50 19.01.2021

Հունվարի 17-18-ը Աշոցքում կայացել է դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին փուլը, որն ընդգրկված է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցանկում: Տեղեկացնում է  ՀՀ ԿԳՄՍ  նախարարությունը։ Մեդալներ են խաղարկվել դասական և ազատ ոճերի տղամարդկանց 10 և կանանց 5 կմ մրցատարածություններում: Երկու մրցաձևերում էլ մեդալակիր են դարձել նույն մարզիկները: 5 կմ դասական ոճ, կանայք Գալստյան Կատյա (19:11.1) […]

̰
Տեսչական դիտարկումներ Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում․ ԱԱՏՄ

18:45 19.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է կատարել Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում: Երեք քաղաքներում տեսչական դիտարկումներն իրականացվել են դեղատներում, գեղեցկության սրահներում, գրասենյակային տարածքներում, մանրամեծածախ առևտրի կետերում։ Ստուգվել է ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների, գրանցամատյանների լրացման գործընթացն ու իրազեկման թերթիկների առկայությունը։ Ըստ […]

̰
Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի խաղատուն․ պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս

18:28 19.01.2021

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպվում են «պոկեր» կենդանի խաղեր, ինչպես և ապօրինի կերպով շրջանառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։ Տեղեկությունների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն իրականացրին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ […]

̰
Վարչապետը և Նիդեռլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը

18:08 19.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում: Ողջունելով դիվանագետին՝ վարչապետը նշել է. «Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Սա կնպաստի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով կապերի ընդլայնմանը նաև Եվրոպական […]

̰
Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը

17:56 19.01.2021

Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է. «Հարգելի´գործատուներ Սոցիալական ապահովության ծառայությունը հիշեցնում է, որ վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը, և գործատուների կողմից անհրաժեշտ է տարածքային բաժին ներկայացնել միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկները, ովքեր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ունեն աշխատանքային պատմություն և իրենց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն: Տեղեկացվում է նաև, որ արդեն իսկ թվայնացված աշխատանքային […]

̰
Արցախի և Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն. ԱՀ ԿԳՄՆ

17:52 19.01.2021

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Սիրելի՛ աշակերտներ Հայաստանի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված 2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության համար սահմանվել էր մրցութային մեկ քննություն, որի նպատակն էր հնարավորինս նվազեցնել ընդունելության քննությունները և դրանց հանձնման պարբերականությունը: Մեր նախնական պայմանավորվածության համաձայն այս ուսումնական տարում ընդունելության համար նույնպես […]

̰
Անցկացվել է ռազմաբժշկական պատրաստության պարապմունք. ՊՆ

17:44 19.01.2021

Զինծառայողների մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորումում անցկացվել է ռազմաբժշկական պատրաստության պարապմունք։ Զինծառայողներին ուսուցանվել է դաշտային պայմաններում հրազենային և այլ վիրավորում ստանալու դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարգը։

̰
Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական

17:36 19.01.2021

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 5-ին Էջմիածնում: 1977 թվականին ավարտել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1977-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչությունում: 1982-2018թթ. ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության համակարգում: 2001 […]

̰
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ

17:30 19.01.2021

Հունվարի 19-ին Սյունիքի մարզպետարանում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ։ Քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում նաև գյուղատնտեսական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել է փոխնախարար Արման Խոջոյանը։ Այնուհետև նախարար Քերոբյանը առանձնազրույցներ է ունեցել մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

̰
ՀՀ ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերադարձի հետ կապված հարցեր

17:12 19.01.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։ Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

17:08 19.01.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 18-ին և 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները

16:55 19.01.2021

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Դրանք տեղի կունենան մինչև մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 505 հավակնորդ, […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

16:37 19.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր […]

̰
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը սկսել է իր գործունեությունը. ԿԳՄՍՆ

16:24 19.01.2021

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության և մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները, որոնց բացն ակնհայտ էր ոլորտում հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո: […]

̰
ԱԻ նախարարի առաջին տեղակալն ու Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդը քննարկել են համագործակցության ծրագրեր

16:16 19.01.2021

ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենի հետ, որը ճանաչողական այցով առաջին անգամ այցելել է Հայաստան: Երկուստեք մեծ գոհունակությամբ խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակականության մասին, ընդգծել են ներկա իրավիճակում նոր ծրագրերի մշակման կարևորությունը: Քննարկվել են ականազերծման, անտառային հրդեհների դեմ պայքարի, բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման, […]

̰
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

16:08 19.01.2021

Հունվարի 18-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով նորանշանակ կցորդ պարոն Էրվե Ժամեի հետ (նստավայրը՝ Վրաստան): Շնորհավորելով պարոն Ժամեին՝ նշանակման կապակցությամբ, Հովհաննես Պողոսյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության միջև փոխգործակցությունը հատկապես միջազգային համագործակցության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին […]

̰
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն  ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է

15:54 19.01.2021

Այսօր կայացել է շարժական մամոգրաֆի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և բժիշկներ: Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը բացման արարողության ընթացքում հանդիպել են մարզային առողջապահության […]

̰
Սյունիքում ականի պայթյունից 2 փրկարար է տուժել

15:35 19.01.2021

Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել […]

̰
BACK_TO_TOP