17:20 20.01.2021
Փոխգնդապետ Սերոբ Նշանի Բազիկյանը հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, մի քանի անգամ գրոհել ռազմավարական բարձունքներից մեկը, ոչնչացրել հակառակորդի 3 տանկ, 3 զրահափոխադրիչ, 1 հետևակի մարտական մեքենա, մեծաթիվ կենդանի ուժ: Անձամբ մասնակցել է հետախուզական և հատուկ նշանակության գործողությունների: Ճակատային գծի հյուսիսային հատվածում ընթացող մարտական գործողությունների ժամանակ աչքի են ընկել մայոր Անդրանիկ Արմենի Ասրյանը, ավագ լեյտենանտ Զոհրակ Հովհաննեսի […]
17:10 20.01.2021
2020 թվականի ընթացքում Սևանա լիճ, ընդհանուր առմամբ, բաց է թողնվել 625.109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից հիմնված «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքում առկա ձկան քանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205.946 կգ։ Տարվա ընթացքում իրականացվել է 99.227 կգ տարբեր չափի գեղարքունի […]
16:58 20.01.2021
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Լոռու մարզում էլեկտրաշչակ է փորձարկվելու․ «Հարգելի՛ քաղաքացիներ, արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառում, որի ընթացքում փորձարկվելու է նշված համայնքի էլեկտրաշչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»:
16:57 20.01.2021
Հունվարի 20-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար: «2020թ. բավական ծանր տարի էր նաև մարզային […]
16:54 20.01.2021
Մայրաքաղաքում ամբողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկա և շուրջ 300 աշխատակից: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ «12 վարչական շրջանում արդեն 19-րդ ժամն է, ինչ ընթանում են աշխատանքները, և մինչ լուսադեմ մենք շարունակելու ենք մաքրել քաղաքը, որպեսզի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կարողանանք ապահովել: Հետո անցնելու ենք երկրորդական փողոցներին, ինչպես նաև […]
16:40 20.01.2021
Հունվարի 19-ին և 20-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի […]
16:27 20.01.2021
Հունվարի 18-19-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ջոկերի հրամանատարների հավաքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ հավաք-պարապմունքների ընթացքում հիմնական շեշտը դրվել է զինծառայողների մարտավարական մասնագիտական պատրաստության զարգացման և բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդման վրա։ Ստորաբաժանումների հրամանատարները հավաքի մասնակիցներին հրահանգավորել են հետագա ծառայության կազմակերպման և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։
16:21 20.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը և Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-Զանգեր […]
16:11 20.01.2021
Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավել գյուղացիական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն: Աջակցությունը տրամադրվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ Այս աջակցությունը կտրամադրվի hատիկընդեղենի, խոտաբույսերի և […]
16:05 20.01.2021
Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել։ «Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում առկա 388 աղբամուղից փակվել է 81-ը։ Աղբատար խողովակներն ու աղբախցիկները բազմաբնակարան շենքերում ստեղծում են բազմաթիվ անհարմարություններ, հակաէսթետիկ և հակահիգիենիկ վիճակ։ Այդ մասին են վկայում մեր քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերը և աղբամուղները փակելու խնդրանքները: Հարգելի՛ քաղաքացիներ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները տնօրինելու իրավունքը […]
15:57 20.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի համայնքապետարանում, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում և նոտարական տարածքում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից՝ դիտարկված տնտեսավարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ Սակայն մտահոգիչ է շարունակում մնալ տնտեսավարողների մոտ հեռավար ջերմաչափերի բացակայությունը, իսկ քաղաքացիների շրջանում՝ դիմակ չկրելու երևույթը։ Հյուսիսային տարածքային […]
15:50 20.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և Ռուբեն Սարգսյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը, գլխավոր քարտուղար […]
15:41 20.01.2021
Հունվարի 17-ին՝ առավոտյան ժամը 04։05-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողից ահազանգ էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խանութի ապակին կոտրված է: Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ահազանգից րոպեներ անց ոչ միայն պարզվեց կասկածվողի ինքնությունը, այլև 52-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Նախնական տվյալներով՝ […]
15:35 20.01.2021
Առաջիկա 5 օրերին ՀՀ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում, ինչի պատճառով միջպետական և հանրապետական ճանապարհներին սպասելի է մերկասառույց: «Ճանշին ընկերությունները շուրջօրյա աշխատանքով փորձելու են մեղմել ստեղծվող անհարմար դրությունը: Վարորդներին խորհուրդ է տրվում մեքենաները վարել զգուշավոր և միմիայն ձմեռային անվադողերով»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
15:31 20.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ): Այցի նպատակն է հետպատերազմյան շրջանում սփյուռքի ներուժի թիրախային աջակցության կազմակերպման հարցերի շուրջ Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ հանդիպումներ, քննարկումներ անցկացնելն ու գործող ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքների պլանավորումը:
15:28 20.01.2021
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից: Խոսքը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ Վանեցյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
15:19 20.01.2021
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 2001թ. ստորագրված նամակ-համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ, ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, համակարգչային համակարգերով և ծրագրային ապահովումներով: Ձեռք բերված սարքավորումները հնարավորություն կտան այսուհետ ոչ միայն լաբորատորիայում, այլև դեպքերի վայրերում համապատասխան քննչական գործողությունների իրականացման ընթացքում, տեղում, […]
14:55 20.01.2021
ԱԻՆ-ը Շիրակի մարզի Փանիկ և Նոր Կյանք համայնքներում իրականացնելու է էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք համայնքում, իսկ հունվարի 26-ին՝ 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Փանիկ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ: Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ փորձարկվելու են […]
14:50 20.01.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
14:44 20.01.2021
2020 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում արձագանքել է Covid-19 համաճարակին` կատարելով 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ էներգետիկայի, բանկային և տրանսպորտային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման աջակցության միջոցով։ Բանկն օգնել է հոգալ երկրի տնտեսության անմիջական և երկարաժամկետ կարիքները: ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է,- «ՎԶԵԲ-ի թիմն աշխատել է օգնել մեր հաճախորդներին հաղթահարել Covid-19 համաճարակի ազդեցությունը: Մեր աջակցությունը ներառում է […]
14:29 20.01.2021
Օրեր առաջ Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վարդանյանի փաստաբանը՝ Կարեն Ստեփանյանը։ Անհետ կորած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն միայն անցյալ շաբաթ՝ հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։ Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է […]
14:21 20.01.2021
Մահացել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ստեփան Թոփչյանը ծնվել է 1937 թ. Երևանում: Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության […]
13:59 20.01.2021
Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»,- գրել է Սուրենյանը։
13:41 20.01.2021
Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում: «Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
13:32 20.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը և Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ավտոճանապարհները, […]
13:27 20.01.2021
ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի […]
13:20 20.01.2021
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծով ներկայացվել է ծխախոտային արտադրատեսակների ակցիզային հարկերի բարձրացման մասին հարցը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է նախագծի մանրամասները: «Մի գործընթաց է նախաձեռնվել, որի նպատակը գալիք 4 տարիների ընթացքում ծխախոտի արտադրանքի համար անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի […]
13:13 20.01.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին տեսակապով հանդիպում է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի (46,2 կմ) կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Փան Ջինրենի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կողմերը քննարկել են Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր, կարևորել ծրագրի շարունակականության ապահովումը։ […]
13:00 20.01.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության` 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի […]
12:59 20.01.2021
Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Հերթականն իրականացվեց հունվարի 19-ին՝ Կոտայքի մարզում։ ՃՊԾ բաժնի երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող 4 անձի, ինչպես և հետախուզման մեջ գտնվող՝ 4, համարանիշերը սահմանված տեղում չփակցված՝ 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, թաղանթապատված դիմապակիով՝ […]