15:24 19.01.2021
Համաձայն ՀՀ կառավարության սահմանած նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։ Նախատեսվում է տրամադրել վարորդական […]
15:10 19.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սյունիքի մարզի […]
14:58 19.01.2021
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է սեղմված բնական գազի լիցքավորման կայաններում շահագործման ժամկետն անցած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը բացառելու մասին օրինագիծը, օրակարգում են եղել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքների նախագծերը: Իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը ներկայացվել է նոր տեսքով և լուրջ քննարկման առարկա դարձել: […]
14:21 19.01.2021
Երեկ կեսօրին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտ մարտակերտցիները և հարակից գյուղերի բնակիչները մեկ ժամով փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը, որին ուղեկցել են ռուս խաղաղապահները: Խաղաղ ակցիա իրականացնող տեղացիները խաղաղապահներին հարցրել են, որ եթե ադրբեջանցիները Քարվաճառ մեկնելու համար օգտվում են այդ ճանապարհից՝ ինչո՞ւ հայերը չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից։ Դրմբոն համայնքի ղեկավար Աշոտ Հակոբյանն այդ մասին […]
14:07 19.01.2021
Հունվարի 19-ին՝ ժամը 10:32-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
13:54 19.01.2021
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփել է անցած տարիների աշխատանքն ու խոսել առաջիկա նախագծերի, մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման մասին։ 2015-ին Միության ղեկավարությունը նախատեսում է մինչև 2022 թվականի վերջ յուրաքանչյուր համայնքում հիմնել «Արմաթ» լաբորատորիա։ Այս տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել են ունենալ 14 հազարից ավելի շրջանավարտ։ Նախատեսվում է այս գարնանն արդեն մեկնարկել ԱԹՍ-ների պատրաստման ուսումնական ծրագիր։ […]
13:37 19.01.2021
Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ քննության իրականացում մասնագիտացված դատավորի կողմից, հակակոռուպցիոն, հակակոռուպցիոն վերաքննիչ, մասնագիտացած հակակոռուպցիոն դատարանների ստեղծում և այլն. համակարգի բարեփոխումների վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի բոլոր նախագծերն այսօր ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ: Պատգամավորների մեծամասնությունը առանց առարկությունների կողմ է քվեարկել երեկ քննարկված բոլոր 22 օրինագծերին, իսկ այսօրվա նախագծերից առավել լայն քննարկման է արժանացել Մետաղական հանքարդյունաբերության […]
13:22 19.01.2021
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է տեղեկատվություն Մոսկվայից Երևան չարտերային չվերթների մասին / 2021թ.հունվար-փետրվար/։ ✔ ️22.01 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 17:00-ին) ✔ ️25․01 – Մոսկվա-Երևան / «Դոմոդեդովո», «Red Wings» ընկերություն (ժամը 16:35-ին) ✔ ️29․01 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 17:00-ին) *** ✔ ️01 ․ 02 […]
13:06 19.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնում գործունեության համար: «Պետք է արձանագրել, որ պարոն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը մեր ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկն է եղել և, բնականաբար, այս պայմաններում քննադատության ամենամեծ չափաբաժնին է արժանացել, ինչն ինչ-որ տեղ բնական է: Սկսած […]
12:56 19.01.2021
Տևական ընդմիջումից հետո վերսկսվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ դատական վերջին նիստերը հետաձգվում էին, քանի որ պաշտպանական խումբը միացել էր փաստաբանների կողմից կազմակերպած բողոքի ակցիաներին և չէր ներկայանում դատական նիստերին: Երկրորդ նախագահի աջակիցները հավաքվել են դատարանի մոտ։
12:29 19.01.2021
68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը։ Այս մասին հայտնում է «Երկիր Մեդիան»։ Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 […]
12:25 19.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունների տնօրենների և գեղարվեստական ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ հանդիպման նպատակը ճանաչողական բնույթ ունի՝ ծանոթանալու երաժշտարվեստի ոլորտի պատասխանատուների հետ: «Ինձ համար հաճելի է վայելել ոչ միայն ձեր արվեստը, այլև […]
11:57 19.01.2021
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2020թ․ դեկտեմբերին բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողների մոտ դեկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է աշխատողի […]
11:55 19.01.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, […]
11:30 19.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի […]
11:25 19.01.2021
Հունվարի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ եղավ ենթակառուցվածքային ծրագրերին, առևտրին և ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին: Կողմերը քննարկեցին […]
11:18 19.01.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով բնակչության առողջության ամրապնդումը և ակտիվ հանգստի կազմակերպումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում սպորտի դերի բարձրացումը, այս տարվա հունիս-հուլիս ամիսներին անցկացնելու է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը, որին կարող են մասնակցել ՀՀ մարզերից, Երևանից և Արցախի Հանրապետությունից հայտ ներկայացրած ընտանիքները: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 11 հունվարի 2021 թվականի 14-Ա/2 հրամանով հաստատվել են […]
11:08 19.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային կառույցները շարունակում են կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը: ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցով դիտարկել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքապետարանները, «Հայփոստի» բաժանմունքները, դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Հիմնական խախտումը դիտարկված գրեթե բոլոր ոլորտներում նույնն է՝ այցելուների դիմակ չկրելը։ ԱԱՏՄ տեսուչների ստուգայցի […]
11:02 19.01.2021
Հունվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164912 դեպք, որոնցից 153500-ն` առողջացած, 3007-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7671 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 626377 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 նոր դեպք: Ունենք 436 առողջացած և մահվան 9 դեպք: […]
10:52 19.01.2021
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: «Հանրային իրազեկման նպատակով մրցութային փաթեթի նախագիծը տեղադրվում է www.minurban.am կայքում հետևյալ հղմամբ՝ http://minurban.am/am/announcements/others: Խնդրում […]
10:48 19.01.2021
ԱԺ-ն այսօր շարունակել է աշխատանքները, քվեարկության են դրվել երեկ քննարկված նախագծերը: Այսպիսով՝ Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 84 կողմ, 24 դեմ, 2 ձեռնպահ ձայներով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն ընդունվել է 101 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով, […]
10:38 19.01.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձանագրում է, որ ԱՄՆ-ում ազդեցիկ հայ փաստաբաններ Կարօ Ղազարեանն ու Գառնիգ Քերքոնեանը պատերազմի ընթացքում Արցախում ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կատարել են բացառիկ կարևորության դեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: «Այս պատերազմի առաջին պահից՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած ամեն […]
10:35 19.01.2021
2021 թվականի սկզբից աճել է արտաքին ազդեցությունների քանակը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից կառավարվող Հայաստանի երկաթուղային համակարգի վրա: Այսպես, հունվարի 4-ին Արտաշատ-Մասիս հատվածում անհայտ անձինք գողացել են 20 մետր կապի մալուխ: Հունվարի 12-ին Դիլիջան-Ֆիոլետովո հատվածում անհայտ անձինք փորձել են գողանալ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի հատված: Գողության փորձի արդյունքում տեղի է ունեցել կարճ միացում: Հունվարի 14-ին Ծովագյուղ-Շորժա հատվածի […]
10:27 19.01.2021
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ ?Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով […]
09:56 19.01.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Սևանի, Բերդի, Գավառի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ ?Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ ?Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ ?Առատ ձյան պատճառով Դիլիջանի […]
09:52 19.01.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի […]
09:11 19.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, […]
08:08 19.01.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Զավարյան փ. 2 և Գլինկա փ. 6 շենքեր, 11։00-15:00 Ավան՝ Բրյուսովի թաղ․ 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70 71 շենքեր, Դուրյան թաղ․ 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 42, 43, 44, 45, 46, 47, 48, […]
00:00 19.01.2021
Երեկ՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արավուս գյուղի վարչական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Արավուս գյուղի «Քարաղբյուր» կոչվող տարածքում դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նույն գյուղի բնակիչ, 72-ամյա Նուրվարդ Ն.-ն դուրս է […]
23:55 18.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 23:30-ի դրությամբ, կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան […]