11:55 14.01.2021
Իրանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են․ «2017 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։ Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք […]
11:50 14.01.2021
Սիրիայի արաբ գրողների միությունը գրական ոլորտում ունեցած մեծ ներդրման համար պարգևատրել է համաշխարհային գրականության պարբերականի խմբագրական կազմի անդամ, դոկտոր, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևատրման արարողությունն անցկացվել է 2021 թվականի հունվարի 13-ին. պարգևը հանձնել է գրողների միության նախագահ Մալեք Սաքքուրը: Պարգևատրել են նաև 2015-2020 թվականներին 9-րդ շրջանում հրատարակված պարբերականների խմբագրական կազմերի անդամները: […]
11:45 14.01.2021
«Մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն ու կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմին»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հրավիրել է 2021 թվականի առաջին նիստը՝ 48 հարցով, որից զեկուցվող են միայն մի քանիսը։ «Հաջողություն եմ մաղթում բոլորին այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի պարտականությունները կարողանանք պատշաճ մակարդակով կատարել […]
11:30 14.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խանութի տնօրենի օգնականի կողմից հաճախորդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 42-ամյա բնակիչը Երևան քաղաքի Յան-Ռայնիսի փողոցում գտնվող մթերային խանութից ծխախոտ է գնել՝ վճարելով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ: Խանութի տնօրենի օգնականը, որը […]
11:24 14.01.2021
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ հունվարի 15-ին՝ ժամը 13.30-ից մինչև 17.00‚ փակ է լինելու երթևեկության համար։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
11:14 14.01.2021
Հունվարի 13-ին և 14-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում […]
11:11 14.01.2021
Երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է ցուցաբերել առավելագույն զգուշություն։ «Նկատի ունեցեք, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից: Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` […]
11:02 14.01.2021
Հունվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ն` առողջացած, 2963-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 448 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 12 մահվան դեպք: Նախորդ […]
10:49 14.01.2021
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ բնակիչներին իրազեկելու նպատակով Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցներն այսուհետ կայցելեն բակային տարածքներ, կհանդիպեն բնակիչների հետ և կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները: Օրինակ՝ պլաստիկի շիշը պետք է սեղմել, փոքրացնել, նոր գցել ամանի մեջ, ստվարաթղթե տուփերը կտրել, ծալել և այլն։ Առաջին այցը Արգիշտի 7/6 հասցեում էր։ Շինաղբն […]
10:42 14.01.2021
Լուսինե Քոչարյանը 2021 թվականի հունվարի 15-ից կազատվի Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Լուսինե Քոչարյանին 2021 թվականի հունվարի 15-ից ազատել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
10:12 14.01.2021
Իրանի քաղաքացիների՝ ցամաքային անցակետով ՀՀ մուտք գործելու արգելքը վերացվել է։ Այս մասին գրառում է հայտնվել Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հունվարի 11-ից ՀՀ ամբողջ տարածքում գործող կարանտինը երկարաձգվել է ևս վեց ամսով /մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը ներառյալ/՝ պայմանավորված COVID-19 հիվանդությամբ։ Միաժամանակ հայտնում ենք, որ փոփոխություն է տեղի […]
10:08 14.01.2021
Կորոնավիրուսային վարակի դեմ «Спутник-V» պատվաստանյութի առաջին բաղադրիչով պատվաստումներ են սկսվել Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։ Անձնակազմի պատվաստման համար 1000 դեղաչափից կազմված առաջին խմբաքանակը մատակարարվել է ՌԴ ՊՆ-ի՝ Գյումրիում գտնվող զինվորական կլինիկական հոսպիտակի մասնաճյուղ։ Պատվաստումից բարդության դեպքեր չեն արձանագրվել։ Պատվաստումները կատարվում են կամավոր հիմունքով, զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի […]
08:09 14.01.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ներքին Շենգավիթ 7, 8, 11 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 11փ․ 39 շենք, Ներքին Շենգավիթ 11փ․ 1, 2 նրբանցքների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մյասնիկյան պող. 12-35 սեփական տներ, Խանջյան, Վարդանանց […]
00:00 14.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված […]
23:45 13.01.2021
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ ? Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ամսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային […]
23:42 13.01.2021
Նոր արտահերթ զեկույց այն մասին, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Իրականում, շատ արժեքավոր զեկույց է (անգլերենով է): Կոնկրետ օրինակներով է: Զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների` […]
23:08 13.01.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է […]
22:49 13.01.2021
Հուլիսյան մարտերից հետո Այգեպարում 50 տանիք է փոխվել, 25 տուն նորոգվել է, գյուղամիջյան 1.7 կմ ճանապարհները՝ ասֆալտապատվել։ Բերքաբերում էլ սուբվենցիոն 46 մլն դրամ բյուջեով ջրագիծ է անցկացվել. 50 հա ոռոգվող հողատարածքը 2021թ. մտադիր են ընդլայնել։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։
22:33 13.01.2021
Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենաներ կան կայանված, որոնց վրա կրակոցի հետքեր կան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված հյուրանոցի կայանատեղիում հայտնաբերել են Mercedes AMG GL 42 մակնիշի […]
22:27 13.01.2021
Հունվարի 8-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ քաղաքում գործաղ բանկերից մեկում փող է գողացել։ Կապանի Երկաթուղայինների փողոցի բնակիչը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված փողը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ […]
21:41 13.01.2021
Շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։ Այս մասին գրել է Դավիթ Սանասարյանը։ «Վաղուց կայացրել եմ ինձ համար դժվար մի որոշում, բայց, […]
21:23 13.01.2021
Հունվարի 14-ից Գորիսից անվճար հիմունքներով դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի հանրային տրանսպորտ։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով՝ սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերի ուղղությամբ կգործեն նոր երթուղիներ։ Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։ «Բնակիչների ուղևորափոխադրումները Գորիս քաղաքից դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելու են հետևյալ […]
20:30 13.01.2021
Երբ հինը նաև արդիական է։Մշակութային իրադարձությունների հանրայնացման միջոց հին աֆիշներն այսօր համարվում են ցուցադրության արժանի եզակի էքսպոնատներ։ Ազդագրային հին ձևաչափը թեև փոխարինվել է ինտերակտիվ՝ համացանցային գովազդներով, բայց միևնույն է, մշակութային կյանքն առանց աֆիշների անհնար է պատկերացնել ։ Հին ֆիլմերի ազդագրերի եզակի հավաքածու է ստեղծել «Ստիլ» թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը։ Ֆոնդերում պահում է 1930-ից մինչև […]
20:14 13.01.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է կառավարության հաստատած աջակցության ծրագրերում տեղի ունեցած փոփոխություններին։Նախարարը փոփոխությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում․ «Թեև աջակցության ծրագրերի պոտենցիալ շահառուները գրեթե ամբողջությամբ դիմել են, և որոշ ծրագրերով շահառուների 95 տոկոսից ավելին արդեն իսկ փաստացի աջակցություն է ստացել, այնուամենայնիվ, դեռևս կան քաղաքացիներ, որոնք […]
19:35 13.01.2021
Ժամկետային զինծառայող Վարդան Կիրակոսյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի […]
19:33 13.01.2021
Հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալը արգելանքից ազատվել է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Խուլիգանական դրդումներից ելնելով, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի […]
18:55 13.01.2021
Կառավարությունը ժամանակավոր զբաղվածության ծրագրեր է սկսել Հայաստանում օթևանած այն արցախցիների համար, որոնց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Խոսքը աշխատանքային փորձ ձեռք բերելու և վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրերի մասին է, որտեղ ընդգրկված արցախահայերի աշխատավարձը և դրանից բխող հարկային պարտավորությունները փոխհատուցում է կառավարությունը: Զբաղվածության տարածքային կենտրոններն այժմ հաշվառում են, ճշտում նրանց մասնագիտությունը, հմտությունները, աշխատելու նախընտրելի ոլորտները: […]
18:48 13.01.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը չի առաջարկել «հենց այնպես» Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանն անդրադառնալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պոպովը հայտնել է, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին: «Ռուսական առաջարկությունների անվան տակ, հավանաբար, նկատի է առնվում փուլային կարգավորման պլանը, որի վերջին խմբագրումը կողմերին […]
18:36 13.01.2021
Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված […]