18:27 13.01.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման մասին» N 2008-Լ որոշումը։ 2020-2021 ուսումնական […]
18:25 13.01.2021
Հունվարի 12-ին ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը: Վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը կատարված աշխատանքը գնահատել է բավարար․ կանոնակարգվել է զորքերի ծառայության պլանավորումը, նոր շահագործված օբյեկտներում ապահովվել է կահավորման զորային միատիպությունը, բարելավվել է հրդեհապայթյունավտանգ օբյեկտների անվտանգությունը, պահպանության […]
18:20 13.01.2021
Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գեղամաբակ, Ակունք, Խաչաղբյուր, Վանևան, Տորֆավան, Շատջրեք, Շատվան, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ճամբարակ, Վահան, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, գյուղ Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Մարտունի, Երանոս, Ծակքար, Վարդենիս, Գավառ, Նորատուս, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սևան համայնքներում […]
18:16 13.01.2021
Կապի ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու, բացազատված կապի համակարգի կայունությունն ապահովելու, ազդանշանների հաղորդման և ստացման ժամանակ զինծառայողների գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հունվարի 12-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական վարժանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը:
18:02 13.01.2021
Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ համապարփակ ներկայացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը: Նախարարն իր նամակում նշել է, որ համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամի պայմաններում, տարածաշրջանում տասնամյակներ […]
17:56 13.01.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ս.թ. հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև ս.թ. հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով: Հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների […]
17:49 13.01.2021
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում աղբամաններ են այրվել. «Համայնքային սեփականություն կորցրինք անփութության կամ դիտավորության պատճառով»։
17:44 13.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում […]
17:39 13.01.2021
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող, բայց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց գործունեության տեսակների մեջ լրացումներ կատարելու մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագիծն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ այն ընդունվել էր: Նախագծով Մելքումյանն առաջարկել էր մի խումբ անձանց, որոնք անհատ ձեռնարկատեր չեն համարվում, ինչպիսիք են կոշկակարները, հանդիսավարները և […]
17:33 13.01.2021
ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Հայաստանի Հանրապետություն ցամաքային ճանապարհով մուտք […]
17:25 13.01.2021
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է նոր նախագիծ՝ «Հայ երգը դարերից»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Նախագծի առաջին հաղորդումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ՝ հունվարի 17-ին՝ ժամը 16:50 և ԿԳՄՍ նախարարության ու Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի ֆեյսբուքյան էջերում՝ ժամը 19:00-ին:
16:58 13.01.2021
Հունվարի 9-ի կեսգիշերին Գայի պողոտայում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ։ Ժամեր անց նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժին երկու ահազանգ ստացվեց: Մի հիվանդանոցից հայտնում էին, որ կոնքազդրի կտրած-ծակած վերքով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել, որին, ըստ նախնական տվյալների, Գայի արձանի հարևանությամբ դանակահարել էր անծանոթ անձը: Մյուս ահազանգը մեկ այլ հիվանդանոցից էր. […]
16:54 13.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Ռուսաստանի նախագահը բանակցություններից հետո […]
16:45 13.01.2021
Հունվարի 11-ին՝ ժամը 2։30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ Եղեգնաձորի ոսկու խանութից մարդ է փախչում։ Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր խանութ-արհեստանոցի հետնամասի պատուհանը, գողացել մոտ 400 000 դրամի արծաթե զարդեր և, տեսնելով ոստիկանության ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժնի ոստիկանին, […]
16:41 13.01.2021
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` հանրապետության տարածքում հունվարի 14-ին՝ ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ «Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
16:31 13.01.2021
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գնահատմամբ՝ դատարանների ստեղծմամբ կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն՝ նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Չի բացառվում, որ այդ դատարանները գործարկվեն հենց այս տարի։ Այդ դատարանների դատավորների համար առաջարկվում է նախատեսել այլ […]
16:22 13.01.2021
Դանակահարության մասին ահազանգը ոստիկանության Ախուրյանի բաժնում ստացվեց դեկտեմբերի 23-ին, ժամը 23.10-ին: Հիվանդանոց էր տեղափոխվել Մարմաշեն գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ` «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Գյումրու բժշկական կենտրոն, սակայն բժիշները հայտնեցին, որ տղան ի վիճակի չէ բացատրություն տալ: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Ախուրյանի բաժնի, Շիրակի մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի աշխատակիցների […]
16:07 13.01.2021
2021 թվականի հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Ռ. Թաթոսյանի կենսաբանական մահը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի […]
15:18 13.01.2021
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի այս ամսվա վճարման գործընթացը կսկսվի հունվարի 14-ից: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
15:11 13.01.2021
Հունվարի 13-ին՝ ժամը 12:34-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի արագաչափի մոտակայքում գտնվող անասնագոմում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում: Հրշեջ-փրկարարները […]
15:03 13.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզի սահմանային միջավայրի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակը և անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօրվա մեր խորհրդակցությունը նվիրված է Սյունիքի մարզի խնդիրներին, և մենք այսօր պետք է քննարկենք հարցերի բավական լայն շրջանակ: Հայտնի իրադարձությունների բերումով Սյունիքի սահմանային միջավայրն […]
14:59 13.01.2021
«Կոմերսանտ» ռուսական թերթը հրապարակել է հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության քարտեզը: Ըստ քարտեզի՝ երկաթուղային գծերից մեկը կսկսվի Երևանից և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից և կուղղվի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիայի Իգդիր քաղաքից մեկ այլ գիծ կձգվի դեպի Նախիջևան, ապա Ադրբեջանով Ռուսաստան, և երրորդը կլինի Երևան-Նախիջևան-Ադրբեջան-Ռուսաստանի […]
14:41 13.01.2021
Հետագա վճարման պայմանով մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը ձեռք բերած հողատարածքների համար քաղաքացիները կվճարեն նախկին կադաստրային արժեքով. օրենքի նախագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ներկաների կարծիքով` խնդրահարույց է ինքնակամ շինությունների սեփականաշնորհման համար նույն նախագծով սահմանվող արտոնությունը, որի շուրջ քննարկում է ծավալվել: Մանրամասները՝ տեսանյութում:
14:25 13.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված զգալի չափերով բնակարանային գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակչին: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակիչը 2020թ. սեպտեմբերի 7-ին` ժամը 22:25-ի սահմաններում, նախնական համաձայնության […]
14:07 13.01.2021
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2020 թվականի ընթացքում Հայաստանի Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում) ականազերծել են 62 896 քմ տարածք և պաշտոնապես հանձնել են տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հուլիսյան դեպքերից հետո Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում մեր ականազերծողները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր, զինամթերք են հայտնաբերել և վնասազերծել: […]
14:00 13.01.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը ներկայացնում է հունվար ամսվա եղանակային կանխատեսումը։ Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7°C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է: Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4…-5°C: Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4…-5°C: Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի […]
13:50 13.01.2021
Ինչ տվեց Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը Մոսկվայում: Ինչ ուղղությամբ կարող են ընթանալ զարգացումները մոսկովյան այս բանակցություններից հետո: Ինչու առաջխաղացում չեղավ գերիների վերադարձի հետ կապված հարցում և Ղարաբաղյան խնդրին առնչվող բազմաթիվ այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
13:00 13.01.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 5, ապօրինի ծառահատման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, հարկերից խուսափելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, թմրանյութի իրացման՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, գույքը […]
12:57 13.01.2021
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները երկուստեք գոհունակություն են հայտնել իրենց ղեկավարած կառույցների միջև առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել դրանք առավել խորացնել՝ երկու պետությունների միջև ռազմավարական դաշնակցության, բարեկամության ոգուն համապատասխան: Նշվել է, որ գործող իրավապայմանագրային բազան ստեղծում […]
12:21 13.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու երիտասարդ կանանց կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21 և 26-ամյա կանայք 2019թ. օգոստոսին ծանոթացել և մինչև նոյեմբեր բազմիցս հանդիպել են Երևանի 34-ամյա բնակչի հետ: Այնուհետև վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու շուրջ համաձայնության […]