19:30 14.01.2021
Որոշակի սահմանափակումներով և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումով մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը։ Խմբերում առավելագույնը 18 երեխա է թույլատրվում, իսկ մուտքը հակահամաճարակային կանոնների պահպանումով է։ Այս տարբերակով աշխատելու արդեն 5 ամսվա փորձ ունեն մանկապարտեզները, որտեղ համավարակի սահմանափակումների հարուցած վնասներին են բախվում: «Եղել է երեխաների թվի սահմանափակում, սկզբում քիչ էր, հետո ավելացրին մինչև 18։ Մենք հիմա 18-ով ենք աշխատում, այսինքն՝ […]
19:17 14.01.2021
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԲՀ դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան և պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել […]
18:50 14.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները: Մինչ խորհրդակցության մեկնարկը Վահրամ Դումանյանը ներկայացրել և հաջողություն է մաղթել նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Գիլոյանին, որը համակարգելու է սպորտի ոլորտը: Վահրամ Դումանյանը նշել […]
18:40 14.01.2021
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին, Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։ 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր: Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։ Նախորդ […]
18:27 14.01.2021
1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հավաք-խորհրդակցությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը […]
18:25 14.01.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք կստանան Սյունիքի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաները, իսկ 2-ից մինչև 18 տարեկան երեխաներին կտրամադրվի ցերեկային աջակցության ծառայություն: Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում առավելագույնը […]
17:53 14.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
17:47 14.01.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպել զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը: Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում […]
17:40 14.01.2021
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Սևանի Նաիրյան փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի հրազեն է պահում։ Հունվարի 12-ին քրեական հետախույզներն այցելել են 26-ամյա երիտասարդի բնակարան։ Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Պահունակում առկա էր 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ։ Երիտասարդը հայտնել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին […]
17:22 14.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Ուրազաևին հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների […]
17:00 14.01.2021
ԱԱՏՄ «թեժ գիծ» ծառայությունը 2020թ. ստացել է ավելի քան 2500 զանգ՝ 2019-ի համեմատ ավելի քան 7 անգամ ավելի։ Նախորդ տարեսկզբին ԱԱՏՄ-ն գործարկել է իր նոր թեժ գիծը՝ 8107-ը։ Զանգերի թիվը կտրուկ աճել է կորոնովիրուսի առկայությունը Հայաստանում արձանագրելուց հետո՝ արտակարգ դրության հայտարարումից հետո։ Արդեն ապրիլին ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա զանգերի […]
16:44 14.01.2021
Հունվարի 1-ին՝ ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել Վայքի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: Սակայն այս դեպքում էլ, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, տուժած քաղաքացին չի օժանդակել հանցագործության արագ բացահայտմանը: Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ: Հունվարի […]
16:21 14.01.2021
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, թե ինչ տվյալներ են հավաքում օգտատերերի մասին հայտնի մեսենջերները. ⭕️WhatsApp Հետևյալ տվյալները կարող են հավաքվել և կապակցվել անձի հետ. սարքի նույնականացուցիչ, օգտագործման մասին տվյալներ (գովազդային տվյալներ), վերլուծություն (գնումների պատմություն, տեղակայման մոտավոր վայր, հեռախոսահամար, օգտագործման մասին բովանդակային տարաբնույթ տեղեկություն այլ պրոդուկտների հետ կատարվող գործողություններ, գովազդային տվյալներ, խափանումների մասին տվյալներ, արտադրողականության […]
15:56 14.01.2021
Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2021-2022 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Կրթաթոշակի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքում: Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել [email protected] էլփոստին:
15:36 14.01.2021
2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներն ու քաղաքացիական անձինք այսուհետ աջակցող միջոցներ կստանան անկախ որևէ սոցիալական խմբում ներառված լինելու հանգամանքից: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Գործող կարգավորման համաձայն՝ վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող սարքեր տրամադրելու համար պարտադիր էր հաշմանդամության խումբ ունենալը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելը և որոշ […]
15:31 14.01.2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ «Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նորփուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և […]
15:29 14.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 15:00-ի դրությամբ՝ կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին՝ ժամը 13:30-ից մինչ 17:00-ն պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։ Վրաստանի ՆԳՆ […]
15:19 14.01.2021
Հունվարի 9-ին՝ ժամը 1-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր […]
15:12 14.01.2021
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում: Ըստ այդմ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետը, համաձայն որի՝ ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն […]
14:41 14.01.2021
Rossiya Airlines-ը հունվարի 15-ից Պուլկովոյի օդանավակայանից ուղիղ չվերթեր կբացի դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը: «Թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ ուրբաթ օրը Airbus A319 ինքնաթիռով: Պուլկովոյի օդանավակայանից առաջին FV6921 չվերթը կիրականացվի հունվարի 15-ին»,- ասված է փոխադրողի կայքի հաղորդագրության մեջ: Մեկնումը Պուլկովոյից նախատեսվում է Մոսկվայի ժամանակով ժամը 9:30-ին, Երևանից հետադարձ չվերթը՝ տեղական ժամանակով […]
14:23 14.01.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթացող ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստում հետազոտվեցին գործին կցած տեսանյութերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեջ: Երանոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային […]
14:00 14.01.2021
«Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրում» փոփոխությունների նախագծի քննարկումն այսօր կառավարությունում բավականին երկար է տևել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ հենց առաջին օրվանից այս պրոցեսն ուղեկցվել է կառավարության ներսում տեղի ունեցող բանավեճերով: «Ըստ էության, փորձ է արվել ներդնել էքսպերիմենտալ գործիք, երբ ՀՀ բյուջեից հակաճգնաժամային նկատառումներով ինչ-որ դրամագլուխ կհատկացվի ՀՀ ազգային հետաքրքրությունների հիմնադրամին, որը այդ […]
13:35 14.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ […]
13:11 14.01.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 10, խարդախության ու հարկերից խուսափելու՝ 7-ական, ապօրինի ծառահատման՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային […]
12:46 14.01.2021
ՀՀ կառավարությքան այսօրվա օրակարգում է եղել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցերը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ ներդրվում […]
12:38 14.01.2021
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում են, որ իրենց որդիները զինվորական ծառայությունը շարունակեն ՀՀ տարածքում: Ծնողները պնդում են, որ Արցախում անվտանգության երաշխիքներն իրենց չեն բավարարում. զինվորներն ունեն առողջական խնդիրներ, բուժման կարիք, իսկ նրանց մեծ մասը երկար ժամանակ է, ինչ արձակուրդ չի եկել:
12:31 14.01.2021
Այսօր գործադիրը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու հարցերի վերաբերյալ. «Ըստ էության, մենք դատաիրավական բարեփոխումների մի շատ էական փուլ ենք մտնում: […]
12:19 14.01.2021
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը հանդիպել է Արցախի Հանրապետությունում ՌԴ ԶՈՒ խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության աշխատակիցներին։ Վահե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով և բարեխղճորեն իրականացնելու համար՝ շեշտելով դրա կարևորությունը Արցախում խաղաղապահ ուժերի բնականոն գործունեության, Արցախի բնակչության անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը նպաստելու […]
12:10 14.01.2021
Գործադիրն այսօր որոշել է փոփոխություններ կատարել բժշկասոցիալական կարգում: Նախագիծը, մասնավորապես, վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հիշեցմամբ՝ գործող կարգով աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար քաղաքացին պետք է ունենար հաշմանդամության խումբ. իսկ կարգը տրամադրվում է բուժումն ավարտելուց հետո: Կատարված փոփոխությամբ՝ հնարավորություն է ստեղծվում տալ […]
12:04 14.01.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա կարգավիճակ ունեցող ինստիտուտ, փորձագետի եզրակացությունը՝ պետության կողմից կնիք՝ բարձր հեղինակություն ունեցող և անբեկանելի Ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի հետ աշխատանքային այցով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում էի։ ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա […]