18:55 13.01.2021
Կառավարությունը ժամանակավոր զբաղվածության ծրագրեր է սկսել Հայաստանում օթևանած այն արցախցիների համար, որոնց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Խոսքը աշխատանքային փորձ ձեռք բերելու և վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրերի մասին է, որտեղ ընդգրկված արցախահայերի աշխատավարձը և դրանից բխող հարկային պարտավորությունները փոխհատուցում է կառավարությունը: Զբաղվածության տարածքային կենտրոններն այժմ հաշվառում են, ճշտում նրանց մասնագիտությունը, հմտությունները, աշխատելու նախընտրելի ոլորտները: Սրանից է կախված, թե որ գործատուների հետ են բանակցելու նրանց ժամանակավոր աշխատանքի տեղավորելու համար:
Գյումրիի տարածքային զբաղվածության կենտրոնում Վաչիկ Սայամյանն իր փաստաթղթերն է ներկայացրել, որոնք վկայում են այն մասին, որ Շուշիում, շինարարական ընկերությունում, աշխղեկ է աշխատել, համատեղությամբ նաև մշակույթի տան տնտեսվարն է եղել: Այն նույն մշակույթի տան, որը ռմբակոծվեց, որտեղ գործում էր Շուշիի պետական թատրոնը: Նույն օրը Վաչիկը հրաշքով է փրկվել: Շուշիում է թողել տունը, աշխատանքն ու Գյումրի տեղափոխվել: Քանի դեռ այստեղ է ապրում անորոշ ժամանակով, որոշել է աշխատանք գտնել: Մասնագիտությամբ շինարար է:
«Շուշիում աշխատել եմ աշխղեկ, նաև տնտեսվար եմ աշխատել մշակույթի ակումբում: Այստեղ տնտեսվարի աշխատանք եթե լինի, շատ գոհ կլինեմ: Ինձ՝ որպես շինարար, կանչել են Ստեփանակերտում աշխատելու համար: Քանի դեռ եղանակները շինարարության համար անբարենպաստ են, Գյումրիում եմ մնալու և այս ընթացքում ինձ աշխատանք է պետք: Հետո արդեն կորոշեմ՝ մնալու եմ Հայաստանում, թե Արցախ կվերադառնամ»,- Shantnews․аm -ի հետ զրույցում ասել է Վաչիկ Սայամյանը:
Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած բնակավայրերից Հայաստան տեղափոխվածների համար պետական ծրագրեր են զբաղվածության կենտրոնում առաջարկում: Դրանք ժամանակավոր են ու հնարավորություն են տալիս մասնագիտությամբ գործ չգտնելու դեպքում այլ մասնագիտությամբ վերապատրաստվել:
Հասարակական վարձատրվող աշխատանքների կազմակերպման հայտեր ընդունում են այն համայնքներից, որտեղ տեղափոխված արցախցիներ կան և նրանք հաշվառված են զբաղվածության կենտրոնում: Իսկ փորձ ձեռք բերելու ծրագիրը ուղղակիորեն կապված է գործատուների հետ: Գործատուների և շահառու արցախցիների համար պետական ծրագիրը շահավետ պայմաններ է առաջարկում:
«Աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագիրը ենթադրում է այն մարդկանց, որոնք իրենց մասնագիտությամբ չեն կարողանա գտնել տեղում աշխատանք, գոնե հնարավորություն ենք տալիս մեկ այլ մասնագիտությամբ փորձ ձեռք բերել և փորձեն աշխատանք գտնել: Եռամսյա ծրագրի ընթացքում նրանք կստանան ամիսը 100 հազար դրամ: Մենք գործատուին փոխհատուցելու ենք 100 հազար դրամի հարկային պարտավորություններից առաջացած ծախսերը, պետք է նաև ամսական 34 հազար դրամ փոխհատուցենք այն վարպետին, որն իր փորձը կփոխանցի ծրագրի շահառուներին: Փոփոխություններ են տեղի ունեցել նաև «Հասարակական վարձատրվող աշխատանք» ծրագրում: Օրավարձի գումարն ավելի բարձ է, օրավարձը՝ 8000 դրամ պետք է հատկացնենք արցախահայության համար: Կառավարության որոշմամբ հստակեցված է և ծրագրի ընդհանուր արժեքը կարող է լինել մինչև 2 մլն դրամ»,- նշել է Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:
Այժմ զբաղվածության կենտրոնները գործատուների հետ են բանակցում: Կախված նրանից՝ հաշվառվող արցախցիներն ինչ մասնագիտություն ու հմտություններ ունեն, որոշում են, թե որ գործատուներին են դիմելու:
Զբաղվածության ծրագրերը եռամսյա ժամկետով են: Ժամանակավոր են, քանի որ արցախցիներից շատերը Հայաստանում ժամանակավոր են մնալու: Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում առայժմ մոտ 30 արցախցի է հաշվառում անցել:
18:58 17.07.2025
Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժած18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան18:52 17.07.2025
«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...
18:46 17.07.2025
Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 […] ...
18:40 17.07.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե ՄելիքյանՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...
18:30 17.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանաՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...
18:24 17.07.2025
Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջԲրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...