11:23 13.01.2021
Բաքվի հակահայկական ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր […]
11:10 13.01.2021
Շարունակելով քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումները՝ սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել կալանավորված անձանց համար նախատեսված խցերից մեկում: Խուզարկության արդյունքում զգեստապահարանի ետնամասից՝ պատի մեջ փորված, 15x15x7սմ չափերով թաքստոցից, հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, խոշոր […]
11:01 13.01.2021
Հունվարի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163128 դեպք, որոնցից 151246-ն` առողջացած, 2951-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 613908 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 644 առողջացած և մահվան 10 դեպք: […]
10:33 13.01.2021
ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
09:11 13.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
09:00 13.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:16 13.01.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունվարի 15-ին՝ ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան փողոցի 1, 2 նրբանցքների, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի ջրամատակարարումը: […]
08:08 13.01.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Խորենացի փ. 25 շենք, Մաշտոցի պող. 24, 28, 34, 36 շենքեր, Պուշկինի փ. 35, 43-51 շենքեր, Արամի փ. 64-88 սեփական տներ, Եկմալյան փ. 1-16 սեփական տներ, Փարպեցի փ. 10 շենք, Սարյան փ. 21 […]
00:00 13.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 00:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
23:25 12.01.2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը և 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին […]
21:22 12.01.2021
Սեպտեմբերի 17-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակչուհին զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ արհեստանոցից գողացել են գործիքներ։ Ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը Ազատան գյուղի 28-րդ փողոցի ավտոտնակներից մեկում արձանագրել էր, որ գողացել են եռակցման սարք, պտտասղոց, շաղափ ու բենզասղոց։ Պատճառվել էր շուրջ 150 հազար դրամի նյութական վնաս։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանների աշխատանքը […]
20:25 12.01.2021
Հունվարի 12-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
20:00 12.01.2021
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեի տանը սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, սպանության մեջ մեղադրվեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ 2017 թվականին արտահանձնվեց Ռուսաստանին։ Այսօր հայրական տուն են այցելել Ավետիսյանների դուստրերը։ Նրանք հայտարարել են, որ մտադիր են վերաբացել քրեական գործը, քանի որ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն […]
19:58 12.01.2021
Շիրակի մարզպետարանը հաշվառում է սկսել՝ հասկանալու համար, թե արցախցիներից ովքեր են մտադիր Գյումրիում և Շիրակի մարզում մշտական բնակություն հաստատել, ինչպես են լուծվելու նրանց բնակարանային ու զբաղվածության հարցերը: Արցախ վերադարձող, նորից Հայաստան տեղափոխվող և մարզից մարզ բնակություն հաստատողների թիվն անընդհատ փոփոխվում է: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Շիրակի մարզ է տեղափոխվել 2500 արցախցի, նրանցից մոտ 1000-ն է […]
19:35 12.01.2021
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում առաջիկայում կգործի հալոթերապիայի կենտրոն, որտեղ աղային բուժման մեթոդով իրենց առողջությունը վերականգնելու հնարավորություն կունենան և՛ մեծահասակները, և՛ երեխաները: Այդ մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա այսօր տեղում ծանոթացել է կենտրոնի գործարկման նախապատրաստական աշխատանքներին։ «Կենտրոնը իր բովանդակության մեջ առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում: Աղային թերապիայի ընդունման համար առանձնացված […]
19:20 12.01.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է մոնիթորինգի արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացին ու դրա ազդեցությանը մարդու իրավունքների վրա: Թաթոյանը տեղեկացրել է, որ իրենց ուսումնասիրությունն առնչվում է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր իրենց այցելությանը: Խոսել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու գերիների նկատմամբ իրականացվող ադրբեջանական քաղաքականության մասին ու […]
19:10 12.01.2021
Ծաղկաձորում հունվարի 15-ից 14-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր երկրի առաջատար ձյուդոիստները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը տեղեկացրել է, որ պարապմունքներում կընդգրկվեն 16 մարզիկներ։ «Նպատակ կա տեխնիկատակտիկական հատկանիշները հնարավորինս բարձրացնել նախատեսված երկրորդ հավաքի ընթացքում։ Կհաջորդի մրցուղերթը Իսրայելի Թել Ավիվ քաղաք, որտեղ փետրվարի 18-ին կմեկնարկի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարը։ Տատամի կելնեն առավել […]
18:55 12.01.2021
ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր միջազգային իրավական ոլորտում հետագա շփումների ձևավորման, դրա համար անհրաժեշտ պայմանների, ինչպես […]
18:30 12.01.2021
Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում shamshyan.com-ը։ Բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող […]
18:25 12.01.2021
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Գյումրիի քաղաքապետարանի նկուղային հարկում՝ կոմունալ ծառայությանը պատկանող պահեստային հատվածում։ Աշխատել է ազդանշանային համակարգը և կոմունալ ծառայության աշխատակիցներին հաջողվել է արագ ահազանգել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն։ Ահազանգն ստացվել է 09։27-ին, Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 09։41-ին, մարվել՝ 09։45-ին։ Մարզային փրկարարական վարչության տվյալներով՝ 15 […]
18:10 12.01.2021
Այսօր լրացավ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության 6-րդ տարին։ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեի տանը սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, սպանության մեջ մեղադրվեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, նա դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ 2017 թվականին արտահանձնվեց Ռուսաստանին։ Այսօր հայրական տուն էին այցելել Ավետիսյանների դուստրերը։ Արդեն 6 տարի, և միայն այս օրը […]
17:52 12.01.2021
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։ Հանգչի՛ր խաղաղությամբ»։
17:46 12.01.2021
2020-ի հուլիսից մեկնարկած «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրից» օգտվել է արդեն 450 շահառու. պետությունը վճարել է մոտ 331 մլն դրամ։ 2021թ. ծնելիության մակարդակի բարձրացմանը միտված այս միջոցառման համար կառավարությունը նախատեսել է 526 մլն դրամ։
16:58 12.01.2021
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ. Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև Գ. Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները […]
16:33 12.01.2021
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է դատախազության պաշտոնական կայքը: Մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է ՌԴ իր գործընկերներին՝ նշելով, որ ՌԴ դատախազությունն ունի պատկառելի՝ շուրջ 300-ամյա պատմական անցյալ, որի ընթացքում […]
15:58 12.01.2021
Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 3-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մարտունու ավտոկայարանի տարածքից բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթներ` դեղնականաչավուն, չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածով և ապակյա ծխամորճ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում […]
15:53 12.01.2021
Ինչ հնարավորություններ ուներ Հայաստանը հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում հայկական պահանջները ներկայացնելու: 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպման մասին այսօր քաղաքագետ-վերլուծաբանների մասնակցությամբ հեռակա քննարկում է տեղի ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում։
15:47 12.01.2021
ՀԺ-ի ունեցած տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ: Խմբակցությունում կարծես թե արդեն եկել են ընդհանուր որոշման, որ այդ պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Իրավաբանական գիտությունների թեկնածու, 65-ամյա Գագիկ Ջհանգիրյանը 2012 թվականին Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի […]