21:29 11.01.2021
Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի հետ։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ավելի քան 30 տարի հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային ենթակառուցվածքների միջոցով հաղորդակցություն կունենա Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան»,- ասել է Ալիևը: Ալիևը […]
21:20 11.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող […]
21:00 11.01.2021
Մոսկվան մնում է Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը անվտանգության ոլորտում, հայկական կողմը հույս ունի, որ երկկողմ հարաբերությունները հետագայում ևս կզարգանան, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Հուսով եմ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին (Լեռնային Ղարաբաղի շուրջ – խմբ.), և վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կխորանան։ Ռուսաստանը եղել […]
20:46 11.01.2021
Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն։ Այնուհետև տեղի է ունեցել […]
20:33 11.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը:
20:05 11.01.2021
Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․ Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի […]
20:00 11.01.2021
Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը մնում է օրակարգում արդեն 5 տարի։ Հստակեցումներն ու որոշումներն այս ուղղությամբ հետաձգվում են, իսկ հետևանքները ավելի խորանում։ Մեկ տարի է՝ բաժանմունքի 13 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել, իսկ առողջության կենտրոնի տնօրենը՝ առանց իրավական հիմքի, բուժանձնակազմին աշխատանքից ազատել չի կարող: «2020-ի ծնունդները արտակարգ իրավիճակում ընդունած ծնունդներ են եղել։ Եկել են […]
19:28 11.01.2021
Հունվարի 11-ին՝ ժամը 16:16-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին բախվել են Հրազդան-Չարենցավան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1956 թ.) և «Opel […]
19:21 11.01.2021
Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»։ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ այդ նախագիծը մոտ ժամանակներս կներկայացնեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները:
19:12 11.01.2021
Հունվարի 10-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերը համատեղ հետաքննելու և գերիների փոխանակմանը վերաբերող հարցեր: Այս մասին այսօր, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հանրային կապերի բաժնից: «ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Ալի Նագիևը հանդիպել […]
18:40 11.01.2021
Հանրակրթական դպրոցների բոլոր դասարանների աշակերտության համար այսօրվանից վերսկսվեց երկրորդ կիսամյակի դասապրոցեսը։ Մինչ նախարարության նոր որոշումը, հունվարի 11-ը նոր կիսամյակի մեկնարկ էր լինելու 3-12-րդ դասարանների համար, տարրական օղակի՝ առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդների ավարտը նախատեսված էր հունվարի 18-ին և 24-ին։ Որ հունվարի 11-ից երկրորդ կիսամյակի դասերի վերսկսումը վերաբերում է բոլոր օղակներին, դպրոցները շրջաբերականներ […]
18:33 11.01.2021
Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի երրորդ ալիքի վտանգի մասին (հաշվի առնելով մի շարք այլ երկրների փորձը՝ Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն): Հիմք ընդունելով վերը նշվածը` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը մեր երկրում նվազեցնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և պետական […]
18:22 11.01.2021
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների և անհետ կորած զինծառայողների ծնողները հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած […]
18:10 11.01.2021
Սիգարետ ծխելը սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն է։ Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում բազմաթիվ ծխողներ, որոնք ցանկանում են շարունակել ծխելը, անցում են կատարում նիկոտինի մատակարարման այլընտրանքային միջոցների՝ ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները և ծխախոտի տաքացման համակարգերը։ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան իր վերջին հետազոտությունում ուսումնասիրել է սիգարետ ծխելու և էլեկտրոնային սիգարետ օգտագործելու կապը օրգանիզմում բորբոքման և օքսիդատիվ սթրեսի […]
18:09 11.01.2021
Արմավիրի մարզի Արմավիր համայնքում հունվարի 11-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 3 տուժածով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված լոլիկի մարինադն է: Այս պահին հիվանդները գտնվում են Երևանի բժշկական կենտրոններում և ստանում բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով […]
18:05 11.01.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Հայրապետական սրբատառ կոնդակով հունվարի 11-ին Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվել է Մասյացոտնի թեմը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է. «Քրիստոսաւանդ սիրոյ ողջոյն եւ օրհնութիւն հայրապետական Մեծի […]
17:55 11.01.2021
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանման հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագներն անձնակազմին հրահանգավորել են մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջը:
17:52 11.01.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 10-ին Երևան-Դուբայ չվերթի ուղևորների հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Գուրդև Դ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 9-ից Բելգիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն: Այս մասին հայտնում […]
17:47 11.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Աբովյան քաղաքում գտնվող եկեղեցու պահակի սպանության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 24-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը գնացել է «Սարալանջ» թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող եկեղեցու բակ՝ լվացվելու, որտեղ անձնական […]
17:31 11.01.2021
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը փորձառու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում՝ նախապատրաստվելով մրցաշրջան 2021-ին: Հավաքի այս փուլում բռնցքամարտիկներն անցկացնում են օրական երկու մարզում՝ հիմնական շեշտը դնելով ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարելավման վրա: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Ռաֆայել Մեհրաբյանի խոսքերով՝ մարզիկները սպասվածից ավելի լավ մարզավիճակում են. «Այս հավաքով պատրաստվում ենք […]
17:15 11.01.2021
Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Opel» և մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով «ԳԱԶել»-ը կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 5 […]
17:11 11.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան […]
16:00 11.01.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերը հետևողականորեն իրականացվում են, ինչը նախադրյալներ է ստեղծում հակամարտության արդարացի կարգավորման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ համաձայնությունները հետևողականորեն իրականացվում են: Մեր կարծիքով, դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծման համար արդար հիմքի վրա՝ ինչպես հայ, […]
15:59 11.01.2021
Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող գրադարանների նկատմամբ հանրության հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանը նոր շարք է նախաձեռնել: Գրադարանն առցանց հարթակում պարբերաբար տեղեկություններ է ներկայացնելու ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ գրադարանների մասին: Շարքը սկսվել է ԱՄՆ խոշոր գրադարաններից մեկի՝ Կանզասի հանրային գրադարանի մասին հաղորդմամբ: Գրադարանի շենքի առանձնահատկություններից մեկը «Հանրային գրադարակն» է, որը մի վիթխարի պատ […]
15:54 11.01.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը նախանշելու անհրաժեշտության մասին, ներառյալ խաղաղապահների գործունեությունը և հումանիտար խնդիրների լուծումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կարծում եմ, որ այսօր կարևոր կլիներ առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ոլորտներում հետագա քայլերը, որոնք նախանշված են նախորդ տարվա […]
15:50 11.01.2021
Ռուսաստանը Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին: «Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտել է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական մշակումներին: Մենք շարունակում ենք պարբերաբար համակարգել մեր գործողությունները գործընկերների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է նա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:
15:43 11.01.2021
Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերով կզբաղվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը, սահմանների բացումը։ Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,- […]
15:31 11.01.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շնորհակալ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար Մոսկվա ժամանելու համար: «Ես շատ ուրախ եմ ողջունելու ձեզ Մոսկվայում և երախտապարտ եմ ձեզ, որ արձագանքեցիք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեր եռակողմ հայտարարության իրագործման համատեղ քննարկման առաջարկությանը և առկա […]
15:05 11.01.2021
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հանդիպումն ընթանում է Կրեմլում: Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանի խնդիրների […]