TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՔԿ-ն կասեցրել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

15:39 12.01.2021

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն […]

̰
Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը

15:38 12.01.2021

Այսօր մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակն է։ «Անգնահատելի են սիրելի երգչի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը հայ երգարվեստի զարգացման և հանրահռչակման գործում: Նրա անզուգական կատարումներն ու երգարվեստի նկատմամբ յուրօրինակ մոտեցումը տարիներ շարունակ նոր շունչ են հաղորդել հայկական ժողովրդական երգացանկին: Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ հնչող աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերն ու ռոմանսները բոլոր […]

̰
51-ամյա տղամարդը արդուկով հարվածներ է հասցրել քրոջ գլխին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս

15:32 12.01.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբոր կողմից առանձին դաժանությամբ, դիտավորությամբ քրոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը: Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, 1969թ. […]

̰
Ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Մհեր Գրիգորյանը

15:16 12.01.2021

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: Մոսկվայում հունվարի 11-ին կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ […]

̰
4-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

15:15 12.01.2021

4-րդ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի հետ հունվարի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

̰
Անցկացվել են հակաօդային պաշտպանության վարժանքներ

15:05 12.01.2021

Անձնակազմի մասնագիտական տեսական գիտելիքներն ստուգելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի զինծառայողների հետ անցկացվել է ուսումնական պարապմունք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

̰
Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

14:51 12.01.2021

Հունվարի 11-ին և 12-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են […]

̰
Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությանը և առաջիկա ծրագրերին առնչվող հարցերը

14:31 12.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ու «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտոր Մնացականյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, նախարարը բարձր է գնահատել […]

̰
ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID-19-ի արագ ախտորոշման հակագենային 40,000 թեստ

14:29 12.01.2021

ԱՀԿ-ն Հայաստան է առաքել և ՀՀ առողջապահության նախարարություն-յանը փոխանցել COVID-19-ի արագ ախտորոշման հակագենային 40,000 թեստ, որոնք կարճ ժամանակահատվածում կարողանում են հայտնաբերել մարդու օրգանիզմում առկա ակտիվ SARS-CoV-2 վարակը։ Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ Արագ թեստավորումը նպաստում է COVID-19-ով հիվանդների ժամանակին հայտնաբերմանը, մեկուսացմանը և դեպքերի կառավարմանը, ինչը կարևոր է երկրում համաճարակի զսպման համար։ Սակայն այն կիրառելի […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացի շրջանակում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր. Թաթոյան

14:15 12.01.2021

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացի շրջանակում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր: Այս մասին այսօր հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ այդ գործընթացն իրականացնելիս կարևոր է երկու հարց՝ արդյոք դրա արդյունքում ունենում ենք մարդու իրավունքների խախտումներ և արդյոք այդ ամենի հետևանքով վտանգվում է հանրապետության սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Թաթոյանի […]

̰
Ամբերդ գյուղում երկու տղամարդու են դանակահարել․ոստիկանների բացահայտումը

14:09 12.01.2021

Հունվարի 6-ին Արմավիրի մարզում երկու տղամարդու էին դանակահարել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ժամը 14։30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով 27 և 35 տարեկան երկու քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց։ Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն։ Ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումը, նաև՝ թե տուժողները որտեղից և երբ են բուժօգնության դիմել։ […]

̰
Ինչ չարտերային չվերթներ են նախատեսված Մոսկվայից Երևան հունվար-փետրվար ամիսներին

13:55 12.01.2021

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն է տրամադրել Մոսկվայից Երևան չարտերային չվերթների մասին / 2021թ. հունվար-փետրվար/։ ✔ ️15․01 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 17:00-ին) ✔ ️18․01 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Red Wings» ընկերություն (ժամը 16:35-ին) ✔ ️22.01 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 17:00-ին) ✔ ️25․01 […]

̰
Հյուր եկած կինը գնալիս տան դուռը բաց էր թողել, բնակարան մտած տղամարդն էլ ոսկե զարդեր էր գողացել

13:35 12.01.2021

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։05-ին, ոստիկանություն է զանգել մայրաքաղաքի Մինսկի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Նոր Նորքի ոստիկաններն ահազանգի հետքով մեկնել են դեպքի վայր, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, զրուցել տանտիրոջ հետ: Պարզվել է, որ տանտերը որոշակի կասկածներ ունի, որոնք դեռ հարկավոր էր ստուգել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ հարուցվում է […]

̰
Իջևանի ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատարներ են հայտնաբերել

12:57 12.01.2021

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հունվարի 9-ին և 10-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Գոշ գյուղի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած խմբերը, իրացնելով օպերատիվ տվյալները, անշարժ պահակետը շրջանցող ճանապարհին ստուգել են երեք բեռնատար ավտոմեքենա, որոնցից երկուսը վարել են Գետահովիտ, մեկը՝ Գանձաքար գյուղի բնակիչներ։ «Զիլ»-երը բեռնված են եղել վառելափայտով ու տախտակներով՝ ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի։ Վարորդները բեռի […]

̰
Նալբանդյան գյուղում հայր ու որդի են դանակահարվել

12:49 12.01.2021

Հունվարի 3-ին, ժամը 16-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի կտրած-ծակած վերքերով երկու տղամարդ են տեղափոխվել հիվանդանոց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տուժողները Նալբանդյան գյուղի բնակիչներ են՝ հայր և որդի։ Իսկ թե ինչ հանգամանքներում և ով էր նրանց վնասվածքներ պատճառել՝ պարզվեց հաղորդումից ժամեր անց։ Քրեական հետախույզների արագ և օպերատիվ […]

̰
Կառավարությունն իրականացնում է առաջին կարևոր քայլերը՝ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկա ստեղծելու համար

12:40 12.01.2021

USAID Armenia-ն ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «ՀՀ կառավարությունն իրականացնում է առաջին կարևոր քայլերը՝ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկա ստեղծելու համար։ Tetra Tech International Development Services-ի կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ-ի՝ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագիրն աջակցում է այս և այլ բարեփոխումների՝ բացելու Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան և Վրաստանի հետ ընդլայնելու միջսահմանային էներգետիկ առևտուրը»։

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մամուլի նոր քարտուղար և օգնական ունի

12:17 12.01.2021

Անուշիկ Ավետյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: Այս մասին փոխվարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական»,- ասված է որոշման մեջ: Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ […]

̰
ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագրի վավերացումը հավանության արժանացավ

12:02 12.01.2021

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի վավերացմանը: «Պայմանագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որը նպատակ ունի կարգավորել ԵԱՏՄ ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի […]

̰
ՊԵԿ-ը կատարելագործում է խաղային ոլորտի հսկողության գործիքները․ ստեղծվելու է մոնիտորինգային կենտրոն

11:59 12.01.2021

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է խաղատների և առցանց խաղերի կազմակերպիչների գործունեության նկատմամբ հսկողության գործիքները: ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրի համաձայն` արտերկրի փորձագետների հետ համագործակցությամբ մշակվում է խաղային ոլորտի թվայնացման ճանապարհային քարտեզ` միջազգային չափանիշներին համապատասխան: Հայաստանի տարածքում գործող բոլոր կազմակերպիչների խաղային սարքավորումները և ինտերակտիվ հարթակները միավորվելու են մեկ սերվերում` տեղային ցանցում և միանալու են մոնիտորինգային […]

̰
Հունվարի 11-12-ը բացահայտվել է հանցագործության 70 դեպք

11:22 12.01.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի, սպանության սպառնալիքի ու […]

̰
COVID-19. Ունենք վարակման 355 նոր դեպք, 10 մահ

11:01 12.01.2021

Հունվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162643 դեպք, որոնցից 150602-ն` առողջացած, 2941-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 611815 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1885 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք: Ունենք 729 առողջացած և 10 մահվան դեպք: […]

̰
Ավարտվել է երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

10:41 12.01.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Աբովյան քաղաքի 31-ամյա բնակիչը 2020թ. մարտի 28-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղից դեպի Սևան-Երևան ավտոմայրուղի տանող ավտոճանապարհին իր կողմից վարած «Nissan» […]

̰
Արձանագրված 21 դեպքով հաշվարկվել է 19 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:30 12.01.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 21 դեպքով հաշվարկվել է 19.248.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 600.000 […]

̰
Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի

10:18 12.01.2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Այս մասին նախարարը հայտնել էր հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ՝ գործընկերներից ակնկալելով խորհրդի ձևավորման շուրջ առաջարկներ և կարծիքներ։ Ամփոփելով ստացված առաջարկները, Շրջակա միջավայրի նախարարությունն հայտարարում է խորհրդի կազմի ձևավորման մեկնարկի մասին։ Այսպիսով՝ Խորհուրդը պետք է լինի […]

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

09:16 12.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Շիրակի և Սյունիքի մարզերում

08:09 12.01.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Նորք Մարաշ, Նորքի Այգիների թիվ 243, 247 սեփական տներ, Արմենակյան փողոց 61-65 սեփական տներ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11։00-17:00 Լեոյի փողոց, թիվ 20-101 տներ և Կոնդ թաղամաս (մասնակի), Խորենացի 24ա շենք, Խորենացի 1-ին […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:03 12.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող […]

̰
ՌԴ ՊՆ-ը հայտնել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մասին

00:00 12.01.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:53 11.01.2021

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը, […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա

23:41 11.01.2021

Հունվարի 10-11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում և Լոռու մարզի Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա։

̰
BACK_TO_TOP