12:37 11.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենը 2014-2017թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը և իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, նախապես տեղյակ լինելով, որ նույն ՀՈԱԿ-ի մի […]
12:29 11.01.2021
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»։
12:27 11.01.2021
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել: 2001 թվականին ընդունված օրենքը լրացվել է ևս մեկ կետով: Ըստ այդմ՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշվի ազգային փոքրամասնությունների օրը:
12:09 11.01.2021
2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ։ Նոր կարգով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի. մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի […]
12:00 11.01.2021
Մի խումբ ընդդիմադիրներ երեկ հայտարարել էին, որ փակելու են «Զվարթնոց» oդանակավակայան տանող ճանապարհը` թույլ չտալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Այդուհանդերձ ոստիկանության միջամտությամբ վարչապետի ավտոշարասյունն անարգել հասել է օդանավակայան։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վերոնշյալ իրադարձությունների ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել։ Այդ մասին նա տեղեկացրել է իր […]
11:12 11.01.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 5, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 4-ական, բնակարանային գողության՝ 3, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 2-ական, սպանության, […]
11:07 11.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից խուլիգանության և ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արմավիրի մարզի 27-ամյա երիտասարդը, մի խումբ անձանց հետ, Արմավիր քաղաքի […]
11:01 11.01.2021
Հունվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162288 դեպք, որոնցից 149873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8782 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 609930 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք: Ունենք 561 առողջացած և մահվան 2 դեպք: […]
10:13 11.01.2021
Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ Հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։ Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։ ✅Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է` • Հաստատությունում վառարանային ջեռուցումն […]
10:04 11.01.2021
Հունվարի 11-ին, ժամը 02։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել է ննջասենյակի կահույքը․ բնակիչ Գյորգի Մ․-ն (ծնված 1935 […]
09:08 11.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
08:08 11.01.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում: Այդ նամակում տեղ են գտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցեր, ուստի Հայաստանի մարդու իրավունքների […]
00:00 11.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 23:45-ի դրությամբ, կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
23:57 10.01.2021
2002 թվականից դուռ, պատուհան, կահույք արտադրող «Պրոֆալ» ընկերությունը տարեցտարի մեծացնում է արտահանման ծավալները: Թուրքական ապրանքի արգելքից հետո եվրոպական հումքով արտադրանքը կշարունակեն հայ սպառողին հասցնել մատչելի գնով: Մանրամասները՝ Կառավարության ներկայացրած տեսանյութում։
23:50 10.01.2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում […]
23:42 10.01.2021
Հունվարի 10-ին, ժամը 21:04-ին Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտուն հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։18-ին, մարել՝ 22։40-ին։ Այրվել է Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ի […]
22:30 10.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 22:00-ի դրությամբ, կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
22:21 10.01.2021
Հունվարի 10-ին, ժամը 18:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 69/3 շենքի մոտակայքում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել […]
22:13 10.01.2021
Կատարվել է աղոթք գերիների և անհայտ կորածների համար։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը գերեվարվածների և անհայտ կորածների համար աղոթքի արարողության ընթացքին՝ ստորև ներկայացրած տեսանյութում։
22:00 10.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի ծնողներ, սովորողներ, ուսուցիչներ, Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար։ Այսինքն՝ առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից։ Նշված փոփոխությունն ամրագրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30.12.2020 […]
21:39 10.01.2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 18:50-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը իրենց […]
20:14 10.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
19:22 10.01.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես պարզաբանում է, որ ՀՀ ԱԱԾ և ԱՀ ԱՊԾ տնօրենների միջև վաղը ՀՀ Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Նման ձևաչափով հանդիպում կայացել է օրեր առաջ՝ ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում, ինչպես նաև այսօր՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում, […]
19:02 10.01.2021
Էջմիածնի զորամասի մոտ գիշերող անհետ կորած զինծառայողների ծնողները երեկ ուշ երեկոյան տուն են գնացել: Ծնողներից Անահիտ Ադոյանը «Շանթնյուզին» փոխանցեց, որ տուն են գնացել՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու թույլտվության համապատասխան փաստաթուղթը տեսնելուց հետո միայն: «Զորամասի հրամանատարը մեր պահանջով արդեն Ստեփանակերտում է, միացել է որոնողական աշխատանքներ իրականացնող խմբին: Հիմա վստահ ենք, որ մեր որդիների որոնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը […]
17:00 10.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է վարել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում: Բանակցությունների ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը Մոսկվայում, որի ընթացքում նախատեսվում է քննարկել չճանաչված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների բանակցությունները տեղի են ունեցել […]
16:38 10.01.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, նշված է Կրեմլի կայքում: Նախատեսվում է դիտարկել 2020 թ. Նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության կատարումը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու հետագա քայլերը: […]
14:44 10.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը […]
14:35 10.01.2021
«Ռոմա» – «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15։30-ին։ Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մեկնարկային կազմերը հետևյալն են. «Ռոմա». Պաու Լոպես, Մանչինի, Սմոլինգ, Իբանիես, Կարսդորպ, Վիլյար, Վերետու, Սպինացոլա, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո «Ինտեր»․ Հանդանովիչ, Շկրինյար, Դե Վրեյ, Դարմիան, Բաստոնի, Հակիմի, Բարելա, Բրոզովիչ, Վիդալ, Լուկակու, Մարտինես։
14:29 10.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
13:40 10.01.2021
Հունվարի 10-ին, ժամը 08։30-ին Գուգարքի անտառտնտեսության 3-րդ պահաբաժնի «Նարնջի Յար» կոչվող բացատում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 21 հրշեջ-փրկարար։ Հունվարի 9-ին, ժամը 15:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի մոտակա սարալանջին ծուխ է նկատվում։ Դեպքի վայր […]