TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում հանդիպել է Վիտալի Բալասանյանին

13:06 10.01.2021

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: «Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը»,-նշել է […]

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք

10:57 10.01.2021

Հունվարի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 131 դեպք, որոնցից 149 312-ն` առողջացած, 2 929-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 608 905 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Ունենք 419 […]

̰
Երևանում և 3 մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

10:47 10.01.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ամիրյան 3. 3, 5, 5ա, Զաքյան 3. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Վարդաշեն 1փ. 56-142, 96-114 սեփական տներ, Վարդաշեն 3փ. 4-22, 24-25 սեփական տներ, Վարդաշեն 8փ. 1-86 սեփական տներ, Վարդաշեն 10փ. […]

̰
ՃՏՊ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

10:15 10.01.2021

ԱԻՆ-ը հայտնում է՝ հունվարի 10-ին ժամը 03։43-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ՝ Վրեժ Գ․, ծնված 1980 թ.) և […]

̰
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

10:00 10.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:00 10.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 00:00-ի դրությամբ, կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:45 09.01.2021

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է ամպամածություն […]

̰
Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը․ ՄԻՊ

23:31 09.01.2021

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Ագարակ, Եղվարդ, Ճակատեն և այլ գյուղերում այսօր շարունակվել են մեր այցերը: Ուսումնասիրություններ են կատարվել Կապանի օդանավակայանի վարչական շենքի և թռիչքուղիների տարածքներում, որոնց անմիջական հարևանությամբ են գտնվում ադրբեջանական տեղակայման վայրերը: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ուսումնասիրությունները վկայում են, որ վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև […]

̰
Որքանո՞վ է արտակարգ դրությունը խանգարում տնտեսությանը․ քննարկում

23:08 09.01.2021

Կառավարությունը մտադիր է ևս վեց ամսով երկարացնել կարանտինը․ այս որոշմանը, ըստ էության, համաճարակաբանները կողմ են, իսկ տնտեսագետներն ու բիզնեսմեններն առնվազն վերապահումներ ունեն։ Երկարացնե՞լ կարանտինը, թե՞ ոչ․ այս թեմայով քննարկում է ծավալվել «Հեռանկարի» տաղավարում, որին մասնակցել են վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

22:44 09.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 22:30-ի դրությամբ, կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
«Դիլիջան Ազգային պարկ»-ում հրդեհ է բռնկվել

22:28 09.01.2021

Հունվարի 9-ին՝ ժամը 17։50-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների վերջնամասում` անտառում, այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնի մոտակայքում՝ […]

̰ ̰
«Կարանտինի իրավական ռեժիմը» երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ. Արսեն Թորոսյան

21:23 09.01.2021

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից գործող «կարանտինային ռեժիմին»: «Հարգելի հայրենակիցներ, հարգելի տնտեսվարողներ, Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»: Այդ իրավական ռեժիմի շնորհիվ է, որ […]

̰
Երևանի Ռուստամյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

20:58 09.01.2021

Հունվարի 9-ին՝ ժամը 16։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուստամյան փողոցի տներից մեկում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են […]

̰
54-ամյա տղամարդը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը

20:44 09.01.2021

Հունվարի 8-ին՝ ժամը 09։30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 01.00-ին տանը, վիճաբանության ժամանակ, 54-ամյա եղբայրը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը, ապա ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի […]

̰
Աշոցք -Գյումրի ավտոճանապարհին արագ արձագանքման   հերթապահական  հենակետ է ստեղծվել․Շիրակի մարզի ՃԿԿ կենտրոն

19:59 09.01.2021

Հաշվի առնելով Շիրակի մարզի ձյունառատ ձմեռների վտանգները , փրկարարները արագ արձագանքում ապահովելու համար նոր հենակետ են տեղակայել Աշոցքի տարածաշրջանի Վարդաղբյուր գյուղի խաչմերուկում։ Տեղակայված հենակետը Աշոցք-Գյումրի և դեպի Տաշիր ճանապարհատրանսպորտային  դեպքերին է արձագանքելու։ «Ելնելով իրավիճակից, որ ձմեռային այս շրջանում, հատկապես, ճանապարհների հետ կապված (պատահարների դեպքում՝ խմբ․) արագ արձագանքում կազմակերպվի, Վարդաղբյուրի խաչմերուկում՝ դեպի Աշոցք տանող և դեպի […]

̰
«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպում են նախատեսել  նաև ԶՈւ ԳՇ պետի հետ․Վազգեն Մանուկյան

19:49 09.01.2021

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների՝ ԱԳ նախարարի հետ շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնեց , որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ:Այս մասին հայտնում է «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջը։ Հանդիպման մասին Մանուկյանն ավելի մանրամասներ չներկայացրեց: Նա հայտնեց, որ հանդիպում է նախատեսված նաև ՀՀ ԶՈւ […]

̰
Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության  երկրորդ ինքնաթիռը

19:25 09.01.2021

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը ։ Առաջին անհրաժեշտության ապրանքները, բժշկական պարագաները, հագուստը և սնունդը նախատեսված են պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար: Թռիչքը կայացել է «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Մանրամասները ՝տեսանյութում․

̰
Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

18:05 09.01.2021

Հունվարի 9-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղ-տեղ մերկասառույց է։Տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

̰
Խոակին  Կապառոսն արժանացել է «FAF համակրանք» 2020 նոմինացիային

17:55 09.01.2021

Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին  Կապառոսն արժանացել է «FAF համակրանք» 2020 նոմինացիային։Այս մասին հայտնում է «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների  շարժման ֆեյսբուքյան էջը։ ««FAF համակրանք» նոմինացիան անցկացվում է 12-րդ տարին անընդմեջ։ Ընտրությունը ֆան շարժման անդամների կողմից կատարվում է հետևյալ չափորոշիչներով՝ Ֆուտբոլիստ, կամ ազգային հավաքականի հետ կապ ունեցող ցանկացած անձ, ով հավաքականի նկատմամբ ունեցել է […]

̰
Երևանի Մինսկի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

17:42 09.01.2021

Հունվարի 9-ին, ժամը 09։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինսկի փողոցի թիվ 32 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։52-ին։ […]

̰
Ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարի հետ

17:25 09.01.2021

Այս պահին տեղի է ունենում «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին հայտնում է «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջը։

̰
Սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է 54-ամյա տղամարդը

17:00 09.01.2021

Հունվարի 8-ին, ժամը 09.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 01.00-ին տանը, վիճաբանության ժամանակ, 54-ամյա եղբայրը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը, ապա ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ներքին Գետաշեն գյուղում

16:54 09.01.2021

Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթակվել 40-ամյա Սեդրակ Գ․-ն, որը 2020 թ. հունիսի 29-ից ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարները) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: […]

̰
Հանդիպել են Հայաստանի ԱԱԾ և Ադրբեջանի ԱՊԾ տնօրենները

15:59 09.01.2021

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս թեմաներով շփումները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ պաշտոնական […]

̰
«Կմնանք զորամասի դիմաց, մինչև մեր տղերքից լուր ունենանք»․ Էջմիածնում անհետ կորած զինծառայողների ծնողները գիշերել են դրսում

15:47 09.01.2021

Էջմիածնի զորամասերից մեկից Զանգելանի (Կովսական) տարածք մարտական գործողությունների մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները երեկ գիշերել են Էջմիածնի այդ նույն զորամասի դիմաց։ Նրանք պնդում են, որ այնտեղ կմնան, մինչև իրենց տղաների վերաբերյալ հստակ տեղեկություններ ունենան։ Հիշեցնենք, որ այդ զորամասից անհետ կորած է համարվում 41 զինծառայող։ Նրանցից մեկն արդեն Հայաստանում է. […]

̰
«Շիրակը» տարվա առաջին հանդիպումը կանցկացնի «Արարատի» հետ

15:36 09.01.2021

Գյումրիի «Շիրակի» մամուլի ծառայության հաղորդմամբ, թիմը տարվա առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 16-ին՝ մրցելով Երևանի «Արարատի» հետ: «Հաստատվեց այս տարվա մեր առաջին մրցակիցը: Հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին, Ձորաղբյուրի ֆուտբոլի մարզաբազայում ընկերական խաղ կանցկացնենք Երևանի «Արարատ»-ի դեմ»,-ասված է հայտարարության մեջ:

̰
ԳԴՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

15:20 09.01.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Սաեեդ Մ․-ն, որը դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության ինտերպոլի կողմից՝ (թմրանյութերի մասին օրենքի խախտում) համապատասխան հոդվածների մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախաություն: Սաեեդ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ

14:41 09.01.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում  ասվում է. «Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է եկել Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, […]

̰
Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 97-ամյակն է

14:31 09.01.2021

«Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ, և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին». Միտքը հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովինն է, ով […]

̰
BACK_TO_TOP