22:15 06.01.2021
Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ այսօր Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ «SoftConstruct» ընկերությունում հյուրընկալել է մի խումբ արցախցի երեխաների։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի նախաձեռնած միջոցառման ընթացքում երեխաները հետաքրքիր ժամանակ են անցկացրել և նվեր […]
22:02 06.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չնայած Սիրիայում ավազակային կազմավորումների ջախջախմանը` մինչ այժմ սպառնալիք է գալիս նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքներից: «Մենք այն ժամանակ (երբ որոշում էր ընդունվում Սիրիայում ռուսական ռազմական գործողություն սկսելու մասին – խմբ.) զգում էինք, որ ահաբեկչական սպառնալիք է աճում Սիրիայի տարածքից, քանի որ ավազակախմբերը գրավել են գրեթե ամբողջ սիրիական տարածքը […]
21:50 06.01.2021
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Իսկ այսօր առավոտյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Վեհափառ Հայրապետի ձեռամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ, որի ավարտին կատարվել է ջրօրհնեքի կարգ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:38 06.01.2021
Սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին: Բնակիչներին մնում է չտրվել սադրանքների և պահպանել հանգստություն: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։ Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի […]
20:25 06.01.2021
Այսօր ՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել են ВАЗ 2121 մակնիշի և ГАЗ 32214 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ГАЗ 32214-ի ուղևորը և ВАЗ 2121-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Ըստ Shamshyan.com-ի՝ ГАЗ 32214-ը պատկանում է Գավառի բժշկական […]
18:50 06.01.2021
«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, Ձեզ և մեզ մեծ ավետիս». Այս խոսքերով են Սուրբծննդյան օրն իրար ողջունում հավատացյալները: Ողջույնի և աղոթքի ձայնը Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ընդհատվում էր զանգերի ղողանջով: Զանգերը հավատացյալներին կանչում էին եկեղեցի ու մասնակիցը դարձնում Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդի պատարագին: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Սուրբ Ծնունդը և Հայտնությունը բոլոր տոների սկիզբն […]
18:29 06.01.2021
Այրվածքաբանության ազգային կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Համացանցում ակտիվ տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով, այդ թվում Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը իրականացվում է բացառապես անվճար` պետական պատվերի շրջանակներում: […]
17:38 06.01.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Երասխից մինչև Տիգրանաշեն խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Եղեգնաձորի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
17:13 06.01.2021
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ցուցաբերում Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։ Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: Այս […]
17:00 06.01.2021
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ, Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, Գեղարքունիքի մարզի Ծակքար և Վարդաձոր համայնքներում ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի տեղի ունեցավ Խաչերի օրհնության կարգ։ Խաչի օրհնության կարգն առաջինը կատարվեց Ծակքար համայնքում, որտեղ այն կանգնեցվել է Պողոսյան ընտանիքի բարերարությամբ։ Ապա Օրհնության կարգը տեղափոխվեց Վարդաձոր գյուղի լեռան […]
16:59 06.01.2021
Ներկա եմ գտնվել Հրազդան քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: «Սուրբ պատարագը մատուցեց Տեր-Համազասպ քահանա Գրիգորյանը։ Սուրբ Ծնունդն իր մեջ մաքրության, սիրո, հավատի խորհրդանիշ ունի։ Սիրելիներս, թող Աստծո լույսով լցվի մեր հայրենիքը, խաղաղություն սփռվի մեր օջախներում, հույս, հավատ […]
16:47 06.01.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատողների ամենամյա արձակուրդի, աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները կարգավորող նախագիծը։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է 36-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորել ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով։ Հաշվի են առնվելու ուսումնական գործընթացի մասնակիցների անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի կատարումը, որը չի կարող […]
16:07 06.01.2021
Հունվարի 6-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ու բարեմաղթանքները հղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին` ամենքին փոխանցելով Տիրոջ Սուրբ Ծննդյան կենդանարար ավետիսը: Ս. […]
15:50 06.01.2021
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ ՀՀ կառավարությունը լուսանկարներ է հրապարակել։
15:33 06.01.2021
Հունվարի 6-ին ֆրանսիացի բժիշկների խումբը՝ բժիշկ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ, խորհրդատվություն են անցկացրել Գյումրու բժշկական կենտրոնում և Գյումրու ծննդատանը։ Վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերն անվճար խորհրդատվություն է տրամադրել պատերազմի ընթացքում տուժած զինծառայողներին, իսկ մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Անրի-Ժան Ֆիլիպը Գյումրու ծննդատանը ուսումնասիրել է բժշկական օգնության կարիք ունեցող կանանց։ Մինչ այդ Գյումրու ծննդատանը շրջել և նորաթուխ մայրիկներին շնորհավորել է […]
14:18 06.01.2021
Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Այս հայկական Սուրբ Ծննդյան օրը ես մտածում եմ նոր ցեղասպանության զոհ դարձած արցախահայության մասին: Ես մտածում եմ Տեր Հովհաննես Հովհաննիսյանի և Դադիվանքի մասին: Ես մտածում եմ այս սպառնալիքի տակ հայտնված ժառանգության մասին: Ես մտածում եմ քրիստոնյաների այս կոտորածների մասին: Եկե՛ք չմոռանանք […]
13:52 06.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող […]
13:39 06.01.2021
Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հայերը նշում են Սուրբ Ծննդյան տոնը, որը համընկնում է Աստվածահայտնության հետ: Այս տարի, սակայն, մենք Սուրբ Ծննդյան տոնը կնշենք ծանր սրտերով: Հայաստանը և Արցախը վերականգնվում են պատերազմի ֆիզիկական և բարոյական վերքերից: Իմ հայրենակիցները ծանր հարված են ստացել: Դաժան վերքերը պետք է […]
13:08 06.01.2021
«Ազնավուր» հիմնադրամը ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը։ «Հունվարի 5-ին Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը: «Ազնավուր» հիմնադրամը ցանկանում է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ներգրավված բոլոր կազմակերպություններին, կողմերին և անհատներին, որոնք մասնակցել են այն հավաքագրելու և տեղափոխելու գործընթացին: Մեր թիմը կսկսի օգնության բաշխումը, երբ այն ժամանի «Ազնավուր» կենտրոն (բաշխումն իրականացվում է […]
12:51 06.01.2021
Առաջիկա 5 օրերին Հայաստանի մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սառը օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը, ինչպես նաև ցածր ջերմային ֆոնը»,-գրել է Սուրենյանը: Երևան քաղաքում՝ Հունվարի 6-ի ցերեկը, […]
12:17 06.01.2021
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հայաստանը Ryanair- ի հետ 2021-ին այցելելու 21 ուղղությունների շարքում է: Ավիաընկերությունը դա հաստատում է մամուլի հաղորդագրության մեջ: «Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանը աճող զբոսաշրջային կետ է, որն իր պատմական տեսարժան վայրերով, հետաքրքիր մշակույթով, էքստրեմալ սպորտաձևերով և հայկական համեղ խոհանոցով առաջարկելու բան ունի յուրաքանչյուրի ճաշակի […]
12:03 06.01.2021
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ մայր եկեղեցում Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սուրբ պատարագից։ Մանե Գևորգյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշել է. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։
11:55 06.01.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտության տոնի առթիվ․ «Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, աղոթական ոգով համախմբված մեր սուրբ եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին։ Սուրբ Ծննդյան օրհնյալ այս օրը Բեթղեհեմի մսուրից ծագեց ճշմարիտ Լույսը` լուսավորելու համար […]
11:11 06.01.2021
Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: Մասնավորապես, հունվարի 5-ին հանրապետությունում հայտնաբերվել է 34 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ: ՃՈ-ն վարորդներին հորդորում է խստագույնս […]
11:05 06.01.2021
Հունվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160853 դեպք, որոնցից 146576-ն` առողջացած, 2890-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11695 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 601768 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Ունենք 817 առողջացած և մահվան 12 դեպք:
10:56 06.01.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծննդի առթիվ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «6 Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն: 7 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8 որովհետեւ, […]
10:08 06.01.2021
Հունվարի 6-ին, ժամը 00:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, […]
09:43 06.01.2021
Հունվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 02:26-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 5-ին, ժամը 22:26-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.42⁰ և արևելյան երկայնության 44.01⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել […]