18:50 06.01.2021
«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, Ձեզ և մեզ մեծ ավետիս».
Այս խոսքերով են Սուրբծննդյան օրն իրար ողջունում հավատացյալները: Ողջույնի և աղոթքի ձայնը Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ընդհատվում էր զանգերի ղողանջով:
Զանգերը հավատացյալներին կանչում էին եկեղեցի ու մասնակիցը դարձնում Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդի պատարագին: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Սուրբ Ծնունդը և Հայտնությունը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է: Սրանով ավարտվում է նաև դեկտեմբերի 30-ից մեկնարկած պահքի շրջանը:
Այս տարի բոլորի Սուրբ ծննդյան աղոթքներն ու մաղթանքներն ուղղված են հայ զինվորին, որդեկորույս մայրերին , բայց ոչ թե միայն սփոփանքի, այլ գոտեպնդման,նորից ուժ գտնելու, կամք դրսևորելու և միաբանության համար:
« Արցախյան պատերազմի աղետյալ հետևանքները տագնապի և անորոշության զգացումով են պատել մեր ժողովրդի զավակների հոգիները: Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, տեղահան եղած հազարավոր մեր հայրենակիցների, հազարավոր վիրավորների և գերեվարված հայորդիների ցավը ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում և սփյուռքում վերածել են մռայլ գիշերվա, բայց խավարի մեջ պայծառորեն ծագում է արդարության արեգակը , լուսավոր է լինելու մեր ազգային հայրենական անդաստանը»,- ասել է Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու հոգևոր սպասավոր Հայր Ավետիք աբեղա Սողոմոնյանը:
Սուրբ ծնունդին` հունվարի 6-ին նաև մկրտվողներն են շատ: Սուրբ Ծննդյան պատարագից հետո կատարվեց Ջրօրհնեքի կարգ, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի:
Խաչով, մյուռոնով և Ավետարանով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվեց ժողովրդին` հոգևոր ու մարմնավոր բժշկության համար։ Պատարագին հաջորդող այս արարողությունը Գյումրիում կատարվում է դրսում՝ կենտրոնական հրապարակում, ուր ամեն տարի մարդաշատ է, օրհնված ջուրը տուն տանելու համար մարկանց բազմություն է հավաքվում եկեղեցուց դուրս։
Ջուրը մարդիկ իրենց տներն են տանում, ցողում տան անկյունները: Սուրբ Ծննդյան տոնին կատարվում է նաև տնօրհնեքի արարողություն: Իսկ հունվարի 7-ին Սուրբ Ծննդյան մեռելոցն է: Մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին՝ Փրկչի ծննդյան տոնի ավետիսը տանում հանգուցյալներին:
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան18:52 17.07.2025
«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...
18:46 17.07.2025
Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 […] ...
18:40 17.07.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե ՄելիքյանՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...
18:30 17.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանաՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...
18:24 17.07.2025
Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջԲրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...