TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

2020-ին Երևանում ավելի շատ երեխա է ծնվել 2019-ի համեմատ

15:24 29.12.2020

2020-ին Երևանում ավելի շատ երեխա է ծնվել 2019-ի համեմատ։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «2019 թվականի ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 21424 երեխա՝ 11251 տղա և 10173 աղջիկ, իսկ 2020 թվականին՝ 21919 երեխա՝ 11430 տղա և 10489 աղջիկ»:

̰
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել նույն հիմնարկի երկու աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

15:13 29.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից նույն հիմնարկի երկու աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հուլիսի 21-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի […]

̰
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Իսլամական խորհրդի մեջլիսի հայազգի 2 պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման խնդիրները

15:07 29.12.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 28-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իսլամական խորհրդի մեջլիսի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանին և Արա Շահվերդյանին։ «Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի և տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման խնդիրները։ Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերին։ Քննարկվեցին նաև երկու […]

̰
COVID-19-ի կանխարգելման նպատակով ոչ աշխատանքային և տոնական օրերին  իրականացվելու է նմուշառման գործընթաց

14:59 29.12.2020

COVID-19-ի կանխարգելման նպատակով ոչ աշխատանքային և տոնական օրերին իրականացվելու է նմուշառման գործընթաց: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։ «Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ նոր կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև […]

̰
ԱԺ-ն դադարեցրեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները

14:53 29.12.2020

ՀՀ Ազգային ժողովը դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները: ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրենքի նախագիծը փակ գաղտնի քվեարկությամբ ստացել է 78 կողմ, 4 դեմ ձայներ, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Հիշեցնենք, որ […]

̰
Ինչպե՞ս է «Իմ քայլը» հիմնավորում Զոհրաբյանի լիազորությունները հանձնաժողովի նախագահի պաշտոնում դադարեցնելու նախաձեռնությունը. քննարկում ԱԺ-ում

14:49 29.12.2020

ԱԺ-ն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստն սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկմամբ: «Իմ քայլի» պատգամավորներն են հանդես եկել նման նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով նրա մի քանի ֆեյսբուքյան գրառումների բովանդակությունը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

14:43 29.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար՝ դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։ Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Պարենային միանվագ աջակցություն ՊՀԾ-ի կողմից՝ Covid-19 ճգնաժամից տուժած 44 հազար քաղաքացու

14:39 29.12.2020

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) համագործակցությամբ 44,000 անապահով քաղաքացիներ, որոնք տուժել են Covid-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից․ հայտնում ենք, որ այս շաբաթվանից պարենային աջակցության բաշխումը մեկնարկել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Սննդի չափաբաժինը նախատեսված է ընտանիքի երկու ամսվա կարիքների համար […]

̰
Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

14:18 29.12.2020

Դեկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Բիբիթալիի Ուրազաևին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման մեջ ունեցած ներդրման համար և հաջողություններ մաղթեց իր հետագա գործունեության մեջ:

̰
Եվրոպայի ամենավտանգված թռչնատեսակներից մեկը՝ անտառապահների ուշադրության կենտրոնում

14:10 29.12.2020

Գառնանգղը համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը, քանի որ վերջին հարյուրամյակի ընթացքում նրա թվաքանակն ու բազմացման արեալը կտրուկ կրճատվել է։ Մարդկության զարգացման և ենթակառուցվածքների ընդլայնման հետ մեկտեղ բազմաթիվ գիշատիչ թռչնատեսակներ արձանագրել են թվաքանակի անկում պայմանավորված հիմնականում նրանց ապրելավայրերի կրճատումով։ Աշխարհի մակարդակով հազվագյուտ համարվող այս տեսակը գրանցված է նաև ՀՀ կենդանիների կարմիր գրքում, համարվում […]

̰
ՀՀ ԱԱԾ տնօրենը մեկնել է Մոսկվա. РИА Новости

14:07 29.12.2020

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա, երեքշաբթի՝ դեկտեմբերի 29-ին, РИА Новости-ին ասել է գերատեսչության մամուլի կենտրոնի ներկայացուցիչը: «ԱԱԾ-ի տնօրենը մեկնել է Մոսկվա»,- ասել է գործակալության աղբյուրը: Նա չի հստակեցրել այցի օրակարգը: Աբազյանը դեկտեմբերի սկզբին արդեն այցելել էր Ռուսաստանի մայրաքաղաք:

̰
2021-ի հունվարի կենսաթոշակները կվճարվեն հունվարի 4-ից

14:07 29.12.2020

2021 թ․ հունվարի կենսաթոշակների վճարումը կիրականացվի հունվարի 4-ին, 5-ին և կշարունակվի հունվարի 8-ից: Այս մասին տեղեկացրին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

̰
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում

14:00 29.12.2020

ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Առուստամյանին ընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Քվեարկության արդյունքները հայտարարել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր․ 103 պատգամավոր կողմ է քվեարկել, 1-ը՝ դեմ։

̰
Տեղեկատվություն անհետ կորած անձանց ընտանիքների համար

13:48 29.12.2020

Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը այցելուների ընդունելությունը կկազմակերպվի ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը ժամանակահատվածում։ Տվյալ օրերին հեռախոսազանգերը կընդունվեն ամեն օր՝ 10:00-ից 16:00-ը, հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 255 273; 077 082 027։ Այս մասին տեղեկացնում են ԿԽՄԿ-ից։ «Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք զբաղվում ենք գերեվարված զինծառայողների և անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների հայտերի գրանցմամբ։ Ցանկացած արժանահավատ տեղեկատվություն […]

̰
Դեկտեմբերի 18-24-ը Երևանում ծնվել է 394 երեխա

13:43 29.12.2020

Դեկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 394 երեխա՝ 194 տղա և 200 աղջիկ։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ 2019 թվականի ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 21424 երեխա՝ 11251 տղա և 10173 աղջիկ, իսկ 2020 թվականին՝ 21919 երեխա՝ 11430 տղա և 10489 աղջիկ:

̰
2020 թվականին մայրաքաղաքում հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ

13:28 29.12.2020

2020 թվականին մայրաքաղաքում հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ։ Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Զանգեզուրի հզոր պաշտպանը․ Ֆոտոբռնիչ սարքերը կրկին Կովկասյան ընձառյուծ են արձանագրել

13:19 29.12.2020

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին Կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Բողաքար» պետական արգելավայրում։ Այս մասին տեղեկացնում են «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի մամուլի ծառայությունից։ Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»՝ CR C2a(i);D:

̰
Տուրիստական ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար

12:45 29.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը, 2016թ. հանդիասանալով հոլանդական տուրիստական ընկերության hայաստանյան գրասենյակի վիզաների աջակցման բաժնի փաստացի աշխատակից, 2016թ. նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ընկերությանը պատկանող նույնականացման համարով վիրտուալ բանկային […]

̰
Հակոբ Արշակյանը մասնակցել է սահմանամերձ Բերդ քաղաքում բացված Թումո տուփի հանդիսավոր բացմանը

12:21 29.12.2020

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՀՀ կենտրոնական բանկի և Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության համագործակցության շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում բացվեց Թումոյի մարզային ծրագրի արդեն երկրորդ Թումո տուփը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի […]

̰
ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

11:52 29.12.2020

Պետական եկամուտների կոմիտեն, իրականացված օրենսդրական փոփոխությունների շրջանակում, շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման համար։ ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 2-ի թիվ N1130-Ն որոշմամբ ներդրվել է մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը: Արդյունքում՝ սահմանվել են արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ծախսատարության, ժամանակատարության, մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի քանակ) հաշվառման […]

̰
Դեկտեմբերի 28-29-ը բացահայտվել է հանցագործության 41 դեպք

11:31 29.12.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 8-ական, խարդախության՝ 6, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սուտ մատնության, սպանության […]

̰
Ավարտվել է Վանաձորի բնակչի կողմից համաքաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

11:25 29.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 74-ամյա բնակիչը, 2020թ. մայիսի 7-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, իր առանձնատան հետնամասի հարակից տարածքում նկատելով 64-ամյա համաքաղաքացուն ու նրան պատկանող շներին, ցանկացել է կենդանիներին դուրս հանել իր […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 348 նոր դեպք, 22 մահ

11:02 29.12.2020

Դեկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158296 դեպք, որոնցից 140942-ն` առողջացած, 2797-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13881 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 587540 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 348 նոր դեպք: Ունենք 1267 առողջացած և մահվան 22 դեպք: […]

̰
Բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար

10:47 29.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքում գործող բարեգործական հիմնադրամներից մեկի տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված բարեգործական հիմնադրամի տնօրենը, օժտված լինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները տնօրինելու, կառավարելու և կանխիկացնելու […]

̰
Պարզվել են Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի առանձնատան վրա ավազակային հարձակում կազմակերպելու դեպքի հանգամանքները

10:43 29.12.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է ՀՀ քաղաքացիներ Ա.Կ.-ի և Ա.Ն.-ի ստեղծած հանցավոր համագործակցության կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Ա.-ին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակումը հանրությանը «Ալրաղացի […]

̰
Սա խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է․ ՄԻՊ-ն՝ ադրբեջաներեն ցուցանակի տեղադրման մասին

10:24 29.12.2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայաստանի Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհի միջնամասում երեկ` դեկտեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից այդ երկրի քարտեզով ցուցանակի տեղադրումը խորը անհանգստություններ է առաջացրել Գորիսի, Որոտանի և մի շարք այլ խաղաղ բնակավայրերում: Նույնը վերաբերում է նաև ճանապարհի այդ հատվածում, ինչպես նաև Որոտան գյուղի մոտ ադրբեջանական դրոշների […]

̰
Մեր մեծագույն բացթողումն այն է, որ 2․5 տարվա ընթացքում չենք հասցրել բավարար չափով թալանված գումարներ ետ բերել և պատշաճ պատրաստվել պատերազմին․ Փաշինյան

09:39 29.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։ Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։ […]

̰
̰
Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:00 29.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար՝ դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։ Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան բարձր է գնահատել ՄԻՊ գործունեությունը

08:13 29.12.2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ուրախ եմ տեղեկացնելու, որ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան (APT, կենտրոնակայանը` ք. Ժնև)` հեղինակավոր միջազգային համաշխարհային կառույց, այս տարվա արդյունքներով COVID-19-ի պայմաններում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը փակ հաստատություններում` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ (NPM), աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցող հաստատությունների թվին է դասել: Շնորհակալություն եմ հայտնում […]

̰
BACK_TO_TOP