15:35 28.12.2020
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար Երևան քաղաքի Շիրազի փողոցում դեկտեմբերի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։ Փոփոխության արդյունքում Շիրազի փողոցի որոշ հատվածներում կարգելվեն տրանսպորտային միջոցների հետադարձը և կանգառը:
15:33 28.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար՝ դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
14:55 28.12.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը»: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, սովորողների և մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով առաջարկվող բարելավումներն են. Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական […]
14:36 28.12.2020
Երևանի Շահումյանի 16-րդ փողոցում դեկտեմբերի 27-ին` ժամը 13։30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8 և 9 տարեկան երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 9-ամյա Ալեքս Առաքելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։
14:18 28.12.2020
«Ես գնում եմ ուրիշ աշխարհ». մեկ տարի առաջ Լևոնի գրած երգն այսօր հնչում է իր և զոհված ընկերների հիշատակին։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։
14:09 28.12.2020
Արաբկիր վարչական շրջանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, թե Արաբկիր վարչական շրջանի որ հատվածներում են 2020 թվականին իրականացվել մայթերի կառուցման, վերակառուցման և բարեկարգման (ասֆալտապատման և սալիկապատման), եզրաքարերի փոխարինման և վերականգնման աշխատանքներ։ Դրանք հետևյալն են. Փափազյան-Ավետիսյան խաչմերուկ Կիևյան փողոցից դեպի Կիևյան 1-ին նրբանցք Ն. Զարյան-Տիգրանյան խաչմերուկ Ա. Խաչատրյան-Գ.Գյուլբենկյան խաչմերուկ Բաղրամյան պողոտա Երզնկյան փողոց Ն. Տիգրանյան փողոց Ազատության […]
13:58 28.12.2020
Հաստատվել է քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցաջակցության կարգը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝ այստեղ։
13:29 28.12.2020
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Անի-Աղին հատվածում, Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի: Այս մասին տեղեկացրին ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից։ «Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով էլեկտրագնացքը Գյումրի ժամանեց 1 ժամ ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից: Բախումը տեղի է ունեցել ինքնակարգավորվող գծանցումում BMW X5 մակնիշի մեքենայի հայտնվելու պատճառով: Վարորդը չի տուժել, ընդունել է […]
13:14 28.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար՝ դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
13:07 28.12.2020
Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում պատերազմի […]
12:38 28.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում իրականացված մեծածավալ ապօրինի ծառահատումների դեպքերի մի շարք հանգամանքներ. 2014-2019թթ. ընթացքում նշված անտառային տարածքներում ապօրինի հատվել է 9382 տարբեր տեսակի և տրամագծի ծառ, որի արդյունքում պետությանը պատճառվել է […]
12:30 28.12.2020
ԱԺ-ի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 28-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 8 քաղաքացի։ Այս մասին News.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից: Հիշեցնենք, որ ավելի վաղ միջադեպեր էին գրանցվել ԱԺ մուտք գործող պատգամավորների և ակցիայի մասնակից քաղաքացիների միջև։ Տեղի էր ունեցել քաշքշուկ, ձվերով հարձակում։
12:19 28.12.2020
ԱԺ-ն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում 15 հարց է: Նախագծերի մի մասի երկրորդ ընթերցումն առաջարկել են կազմակերպել 24-ժամյա ռեժիմով, սակայն ընդդիմությունը չի քվեարկել, առաջարկությունը չի ընդունվել: Խորհրդարանը քննարկել է կառավարության ներկայացրած՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը […]
11:49 28.12.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք, որից 18-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, սպանության սպառնալիքի՝ 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների […]
11:01 28.12.2020
Դեկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157948 դեպք, որոնցից 139675-ն` առողջացած, 2775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 585057 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 114 նոր դեպք: Ունենք 562 առողջացած և 7 մահվան դեպք: […]
10:50 28.12.2020
Դեկտեմբերի 21-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 369 դեպք, որից 143-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 55, փլուզման 2, մերկասառույցի 4, ինքնասպանության փորձի 13 դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 127 կենցաղային կանչ. տուժել է 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 […]
09:28 28.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
08:47 28.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որի ժամանակ խոսվել է նաև խնդրահարույց ճանապարհների մասին․ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրահարույց պահերը կան, բայց ճանապարհներն աշխատում են այսօր։ Բայց նույնիսկ այդ կոնտեքստում Հայաստանի Հանրապետության տարածքը մնացել է անձեռնմխելի: Ուրիշ բան՝ այո, այսօր հայ վրացական սահմանում էլ կան կետեր, որ պարզ չէ՝ հայկակա՞ն տարածք է, թե՞ վրացական […]
08:38 28.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որի ժամանակ անդրադարձ է կատարել նաև արտահերթ ընտրություններին․ Պետրոս Ղազարյան – Ես լսեցի՝ Վազգեն Մանուկյանն ասում է, որ Փաշինյանն անպայման կկեղծի ընտրությունները, որովհետև այն ժամանակ դուք կեղծելու մոտիվացիա չունեիք՝ էյֆորիա էր, հեղափոխություն էր, հիմա ամեն ինչ կանեք, որ ընտրությունները կեղծվեն, հետևաբար, դուք չպետք է կազմակերպեք ընտրություններ: Վարչապետ Նիկոլ […]
23:56 27.12.2020
Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց ժամանակավոր բնակությունը շարունակում են Հայաստանում՝ բարեկամների, ընկերների, ծանոթների կամ պարզապես անծանոթ մարդկանց կացարաններում, գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր հյուրընկալներին՝ բացառիկ հոգատարության և աջակցության համար։ Կարևորելով հանրային համերաշխությունը՝ պետությունն առնվազն պարտավոր է մասնակից լինել այդ գործընթացին, որի շրջանակում կառավարությունը […]
22:27 27.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
20:48 27.12.2020
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Դադիվանք, հայտնում է Wargonzo նախագիծը: Արցախի թեմի առաջնորդը պսակադրություն և ուխտավորների համար ժամերգություն է անցկացրել քրիստոնեական լեգենդար վանքում: Սրբազանը ռուս խաղաղապահներին է փոխանցել ամանորյա նվեր-խաչեր և արցախցի երեխաների նամակները: Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Դադիվանքում հարսանեկան արարողություն է տեղի ունեցել:
20:13 27.12.2020
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13։38-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաքար գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:13-ին, մարվել՝ 16:36-ին: Այրվել են գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը և տանիքում կուտակած անասնակեր […]
19:22 27.12.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. ամսի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացին: Մինչ այդ, ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել […]
18:31 27.12.2020
Այսօր Երևանում ժամը 13:30-ի սահմաններում 22-ամյա Գրիգոր Մուրադխանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի նոր կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղում Շահումյան 16-րդ փողոցի 162 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, հայտնում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել է […]
17:57 27.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
15:09 27.12.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն այցելել են դեկտեմբերի 25-ին քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին: «Գևորգ Սիմոնյանը հետաքրքրվել է վերջինիս առողջությամբ, ծանոթացել բուժման ընթացքին, համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները և մաղթել շուտափույթ ապաքինում: Հուսով ենք, որ նմանատիպ […]
14:36 27.12.2020
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 27-ին Երևան է ժամանել Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթը, որով տեղափոխվել է Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ` պատվիրված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, ինչպես նաև Չինաստանում ՀՀ դեսպանության միջոցով ձեռքբերված պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։