22:43 28.12.2020
Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով (այս տարի դեկտեմբերի 26-ին) հանդիպում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց դասի հետ։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, այնուհետև Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Մուշեղ […]
22:40 28.12.2020
Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձևակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) գյուղ») հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը հայտարարել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս […]
22:25 28.12.2020
ԱԺ-ի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում 15 հարց էր: Առաջարկ է հնչել նախագծերի մի մասի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով, սակայն ընդդիմությունը չի քվեարկել և առաջարկությունը չի ընդունվել: Ընդդիմությունը չի մասնակցել նախագծերի քննարկմանը, քաղաքական հայտարարություններով հանդես գալուց հետո էլ լքել է նիստերի դահլիճը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:14 28.12.2020
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: Սիսակ Գաբրիելյանի ներկայացմամբ՝ հաջորդ տարվանից մոտ 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը, և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով: […]
22:03 28.12.2020
Գավառի Թումո տուփի բացումից ընդամենը օրեր անց նախագիծը, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, կյանքի կոչվեց նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում: ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի, Ամունդի-ԱԿԲԱ-ի տնօրեն Հովիկ Մազեջյանի (ուղիղ կապով) և Թումո տուփի առաջին ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ ծանոթություն Տուփի հնարավորությունների […]
21:50 28.12.2020
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀԲԸՄ-ի մամուլի գրսենյակից։ «Քանի որ հայաստանյան հիվանդանոցներն ու խնամքի հաստատություններն անդուլ աշխատում են՝սպասարկելով Արցախյան պատերազմում վիրավորվածներին, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ), կորոնավիրուսով վարակման աստիճանով երկիրը հատել է չորրորդ մակարդակի շեմը: Սովի և մարդասիրական ճգնաժամերի վերացման ուղղությամբ […]
21:42 28.12.2020
Եվրամիության հետ կնքվել է ավելի քան 4 մլն եվրոյի պայմանագիր։ Այս մասին տեղեկացրին Վանաձորի համայնքապետարանից։ «ԵՄ «Գործընկերություն՝ հանուն քաղաքների կայուն զարգացման 2020» դրամաշնորհի հայտի շրջանակներում Վանաձորի համայնքապետարանը Գյումրիի և Պիլա (Լեհաստանի հանրապետություն) քաղաքների հետ համատեղ, «Ուրբան» հիմնադրամի աջակցությամբ մշակել է «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Եվրոպական Միության Երևանյան […]
21:33 28.12.2020
Դեկտեմբերի 25-ին` ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հայտնել են, որ հրազենային վնասվածքին նմանվող վնասվածքով ու քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դին։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ կնոջ դին հիվանդանոց է տարվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, որը տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, […]
21:15 28.12.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Ամանորին հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: Մասնավորապես ձեռնպահ մնալ՝ ✅ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, ✅մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց […]
21:02 28.12.2020
Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմից հետո Արցախից դուրս են բերվել Բերձորի և Ստեփանակերտի երկրագիտական, Շուշիի գորգերի և Տիգրանակերտի հնագիտական թանգարանների ցուցանմուշները, որոնք այժմ ապահով վայրում են: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: «Ես չեմ կարող ասել, թե որտեղ են ցուցանմուշները, բայց դրանք ապահով վայրում են: Մենք պատրաստ էինք Շուշիում […]
20:58 28.12.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․ «Ելնելով վերջին շրջանում արձանագրված մի շարք դեպքերից՝ կապված այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ներկայիս արգելքների պահպանման պայմաններում բուժման նպատակով մեկնում են ՌԴ և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով բախվում են տարաբնույթ խնդիրների, անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը․ Բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել բացառապես այն ՀՀ քաղաքացիները, ովքեր, ելնելով առողջական […]
20:51 28.12.2020
Դեկտեմբերի 28-ին` ժամը 19:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 20։15-ին։
20:22 28.12.2020
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել, որ իր ՍՊԸ-ի պահեստարանից գողացել են նոթբուք և շինարարական տարբեր գործիքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Նույն օրը, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին 20 և 21 տարեկան 3 երիտասարդ։ Նրանք խոստովանել են կատարածը։ Գողոնը հայտնաբերվել […]
20:13 28.12.2020
Դեկտեմբերի 28-ին 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ենթակա զորամասերի հրամանատարների և զորամիավորման վարչակազմի հետ անցկացրել է հավաք-խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում ցուցումներ են տրվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, քննարկվել առաջնահերթ խնդիրների լուծման տարբերակները։ Զորամիավորման հրամանատարը հրահանգներ է տվել նաև առաջիկա օրերին զորքերի զգոնության բարձրացման, անվտանգային խնդիրների կատարման վերաբերյալ։
19:59 28.12.2020
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն Կոնյուկին մեր երկրում ստանձնած առաքելության կապակցությամբ և մաղթել արդյունավետ, երկու բարեկամ երկրների շահերին նպաստող բեղմնավոր գործունեություն: Արթուր Դավթյանը վստահություն է հայտնել, որ իր նախկին՝ Բելառուսի Հանրապետության գլխավոր […]
19:52 28.12.2020
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորում է անցկացվել հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
19:45 28.12.2020
Ռուստամ Մուրադովը շեշտել է, որ ռուս խաղաղապահները հետագայում էլ կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի իրականացմանը։
19:15 28.12.2020
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին» օրենքի քննարկման ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները խոսել են վարչապետի հրաժարականի մասին: Նրանց հայտարարություններին արձագանքել են «Իմ քայլը» խմբակցության անդամները՝ առաջարկելով նստել սեղանի շուրջ և խոսել արտահերթ ընտրությունների մասին: Իսկ երբ խոսք է գնացել Սյունիքի սահմանների մասին, պատգամավորների ելույթները վերածվել են վիճաբանության: Մանրամասները՝ […]
19:05 28.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին: Հիշեցնենք, որ YouTube կայք-էջում հրապարակվել էր տեսանյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կողմից առերևույթ […]
18:55 28.12.2020
Առավոտյան 10-ին՝ խորհրդարանի երկու մուտքերի մոտ, մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ու խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը քննադատող քաղաքացիների բողոքի ակցիան: Նրանք նախ սպասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք Ազգային ժողով էին գնացել արտահերթ նիստի մասնակցելու համար: «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի մեքենաների ուղղությամբ ընդդիմադիր քաղաքացիները հավկիթներ են նետել: Սիսակ […]
18:40 28.12.2020
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստում որոշում կայացվել հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով՝ շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 1154, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 742: Այս մասին հայտնել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը․ «Որպես հատկանշական իրադարձություն կուզենամ նշել երկու դրվագ. 1. Այսօր առաջին անգամ հատուցումների որոշումներ կայացրեցինք զոհված 18 ԱԱԾ ծառայողների ընտանիքների […]
18:15 28.12.2020
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Գորիս-Կապան, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ […]
17:59 28.12.2020
Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակություն հայտնվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-կիպրական հարաբերությունների բարձր դինամիկայի կապակցությամբ և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային […]
17:56 28.12.2020
Դեկտեմբերի 28-ին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ տեղի է ունեցել այս տարվա վերջին աշխատանքային խորհրդակցությունը՝ կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2020-ին կատարված աշխատանքները, առանձնացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծում կտրվի գալիք տարի: Տեղեկություններ են ներկայացվել հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության տիրույթում գտնվող գործերի, քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, […]
17:46 28.12.2020
Շիրակի մարզի ՄԿՈՒ հաստատությունների, «People in Need» հասարակական կազմակերպության և բիզնես կազմակերպությունների միջև «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում ստորագրվել են համագործակցության հուշագրեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հուշագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Գյումրիում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, […]
17:40 28.12.2020
Հաշվի առնելով այս օրերին առևտրի կենտրոններում մարդկանց հոսքի ավելացումը` առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացնում հիմնականում առևտրի խոշոր կենտրոններում և մանրամեծածախ առևտրի կետերում։ «ԱԱՏՄ մասնագետները, մասնավորապես, եղել են «Տաշիր» առևտրի կենտրոնում, խանութներում և դեղատներում։ Ստուգայցի արդյունքները փաստում են, որ տնտեսավարողները հիմնականում պահպանում են առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության […]
17:24 28.12.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկական ու բարոյահոգեբանական աջակցություն: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է»:
17:11 28.12.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»:
16:58 28.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից: Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով […]