00:10 11.12.2024
Դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում անցկացված նախնական ընտրություններին ինքնառաջադրվել էր 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրիի ավագանու անդամ Շավարշ Արամյանը, Լևոն Անանյանը,Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը։ Քվեաթերթիկների […]
23:16 10.12.2024
Երևանում է ամերիկացի օրենսդիրներից բաղկացած ներկայացուցչական պատվիրակությունը: Կոնգրեսականներն այսօր հանդիպումներ են ունեցել Ազգային Ժողովում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կոնգրեսականների այս այցը եռօրյա է: Հետաքրքիր է, որ ոչ մի տեղեկություն չի տարածվում այն մասին, թե պատվիրակությունը քանի՞ կոնգրեսականից է բաղկացած, ո՞ր կուսակցությունների, ո՞ր կոմիտեների ներկայացուցիչներ են նրանք: Հայտնի է, […]
23:00 10.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի և Եղվարդի խճուղու աջակողմյան հատվածի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նազարբեկյան թաղ․ 17, 18, 19, 20, 21 […]
22:30 10.12.2024
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և […]
22:20 10.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր Ֆուտբոլի միջազգային օրն է․ Այս տարի մենք բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել ենք շուրջ 60 ֆուտբոլի դաշտեր։ Այս դաշտերը, իհարկե, առաջին հերթին ստեղծվել են մեր փոքրիկների, երիտասարդների և մեծերի համար՝ որպեսզի յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից, ունենա հնարավորություն խաղալու, մարզվելու […]
22:04 10.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել եւ վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել: Հարգելի օգտատերերից մեկը մի նյութ տեղադրեց, որը վերաբերվում է իմ եւ իմ ընտանիքի անդամների հայտարարագրերին: Այդ հրապարակման մեջ կա մի այսպիսի ձեւակերպում. «Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ […]
21:32 10.12.2024
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է Կոտայքի մարզում նոր դպրոցների կառուցման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:24 10.12.2024
Այսօր «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի տարեկան ժողովին ներկայացվել է ասոցիացիայի տարեկան հաշվետվությունը, անցկացվել են քննարկումներ պետություն-բիզնես երկխոսության խորացման, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծմանը միտված առաջարկների վերաբերյալ: «Կառուցապատողների հայկական ասոցիացիան», կազմակերպության նախագահ Գուրգեն Գրիգորյանի խոսքով, իր ամենօրյա գործունեությամբ փորձում է համախմբել կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներին, նոր գործընկերային հարաբերություններ ձևավորել, աջակցել պետություն-մասնավոր երկխոսությանը, բարձրաձայնել ոլորտային խնդիրները: Իսկ դրանք, […]
21:08 10.12.2024
Այսօրվանից ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ դառնում է պարտադիր պահանջ։ Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․ ▪️թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, ▪️սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը […]
20:46 10.12.2024
Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է իրականացվող վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը: Այսպիսով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1698 ստուգայց, որի ընթացքում արձանագրվել է ձկնագողության` 12, ապօրինի վաճառքի` 72 դեպք, առգրավվել է 1215 կգ սիգ տեսակի […]
19:50 10.12.2024
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
19:13 10.12.2024
Դեկտեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ռոբերտ Գերշներին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների ընդլայնմամբ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և վերջին […]
19:05 10.12.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի տարեկան ժողովին, որին ներկա են եղել պետական գերատեսչությունների, մատակարար կազմակերպությունների և ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է ասոցիացիայի գործունեության հաշվետվությունը, և քննարկվել են կառուցապատման ոլորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ողջույնի խոսքում կարևորել է ասոցիացիայի և կոմիտեի միջև կառուցողական […]
18:22 10.12.2024
«Հայաստանի Հանրապետության համար պետական և դիմակայունության կառուցման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում այս շաբաթ Եվրոպական Միությունը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի լրումն այս տարի սեպտեմբերին հատկացված 13.5 միլիոն եվրո դրամաշնորհի, հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից: Բյուջետային աջակցության այս ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի հայերի կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների […]
17:52 10.12.2024
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով երկրորդ աշխատաժողովը՝ նախադպրոցական կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նպատակը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերի քննարկումն էր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արքսիա Սվաջյանը Երևանի թիվ 26 մանկապարտեզում ներկա է եղել համաժողովի մարզային փուլին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը շեշտել […]
17:48 10.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։ Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում է հայց […]
17:44 10.12.2024
Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման համատեքստում. արդի մարտահրավերները» թեմայով։ Բացման խոսքով է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ «Այսօրվա աշխարհն անհնար է պատկերացնել առանց մարդու իրավունքների պաշտպանության և խթանման պատշաճ համակարգի։ Մարդու իրավունքներն են հասարակական հարաբերությունների […]
17:36 10.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: Նշվել է, որ նախորդ խորհրդակցության արդյունքում վարչապետի հանձնարարականի հիման վրա նախագիծը մի քանի անգամ լրամշակվել և լավարկվել է և՛ խորհրդարանի, և՛ գործադիր մարմնի կազմակերպած աշխատանքային քննարկումների ժամանակ: Անդրադարձ է կատարվել ռազմավարության մարտահրավերներին, սկզբունքներին, տեսլականին ու ակնկալվող արդյունքներին: […]
17:29 10.12.2024
Վարչապետի որոշմամբ՝ Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին վերանշանակել ոստիկանության պետ-ներքին […]
17:18 10.12.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-23:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
17:06 10.12.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
16:53 10.12.2024
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկությունն ստացվել է դեկտեմբերի 4-ի երեկոյան։ Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Բաժնի ծառայողները զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահում ձերբակալել և բաժին են ներկայացրել 30-ամյա երիտասարդի։ Նրա պայուսակում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և դանակ: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ […]
16:46 10.12.2024
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենսդրությամբ պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը։ ԿԸՀ-ն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել է ստորագրությունների վավերականության ստուգում՝ այդ թվում ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Գործընթացին հետևել են նախաձեռնության […]
16:36 10.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ուղղված հայ-իտալական հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ու զարգացմանը: «Շնորհակալություն եմ հայտնում Ձեր դիվանագիտական գործունեության համար: Երեք տարվա աշխատանքի ընթացքում Դուք […]
16:31 10.12.2024
Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ դեկտեմբերի 8-ի ժամը 21-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են ստացել 17 տարեկան երկու պատանի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 17-ամյա պատանիների հետ վիճաբանել են նույն փողոցի բնակիչ երեք եղբայրներ, որի ընթացքում էլ […]
16:26 10.12.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ամփոփվել են 2024 թվականի մարտին կազմակերպված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները: Ֆինանսավորման է երաշխավորվել 17 նախագիծ (ցանկը՝ այստեղ): Այսպիսով՝ 17 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի առաջատար գիտական կազմակերպություններում՝ նպաստելու գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները օգտագերծելուն և Հայաստանյան գիտական միջավայր փոխառելուն, ինչպես […]
16:18 10.12.2024
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ՝ քրեական ոստիկանները Գյումրիի ավտոկայանի տարածքում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել գյումրեցի 61-ամյա մի տղամարդու: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդը ավտոտնակից իրավապահներին է ներկայացրել 380 գրամ մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը […]
16:09 10.12.2024
Ջրային ռեսուրսների նորմերի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքում և Վայոց ձորում արձանագրել են խախտումներ։ Կապան քաղաքում գործող Ա/Ձ Ալեն Հովհաննիսյանին, Ա/Ձ Արթուր Օհանջանյանին պատկանող ավտոլվացման կետերի ջրահեռացումը կատարվել է առանց թույլտվության՝ ավտոլվացումից առաջացած կեղտաջրերը լցվել են Ողջի գետ։ Արենի համայնքում Ստեփան Սարգսյան, Նվեր Օհանյան, Վարդան Ալարվերդյան Ա/Ձ-երի ավտոլվացման կետերից […]
15:47 10.12.2024
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին ահազանգ էր ստացվել, որ Արագած լեռան մերձակայքում՝ Գեղարոտ գետի ջրվեժի տարածքում, 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից երկուսն ընկել են լանջից, ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ,անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Զանգահարողը արշավախմբի անդամ Լևոն Հարությունյանն էր։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 20 հրշեջ-փրկարար, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի […]