11:32 22.12.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի […]
11:03 22.12.2020
Դեկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ն` առողջացած, 2673-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 570214 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2459 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Ունենք 1410 առողջացած և մահվան 17 դեպք: […]
10:57 22.12.2020
2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 15:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 51 հասցեում գտնվող նախկին կաթսայատան շենքի ներսում այրված դիակ կա: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 16-ից […]
10:54 22.12.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությամբ․ «1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռեւանշի: Ընդ որում՝ խոսքն ամենեւին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն: 2. Ժողովուրդը, որ 2018 […]
10:41 22.12.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ 1. Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: 2. Հենց այս սկզբունքների տեսանկյունից ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր […]
10:17 22.12.2020
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսաձայնագրությունը 2020թ. նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար: Արդյունքում, ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քերական […]
10:14 22.12.2020
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել է «Ինժեներական քաղաք» (ԻՔ) ներդրումային ծրագրի Հավաստագրման հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանության են արժանացել «ԻՆՍՕԼ», «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ՊԼԱԶԱ», «ԻՆՏԵԳՐԱՏՈՐ», «ԵԻԱ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ», «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵԳՐԵՇՆ», «ՎԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ըներությունները, որոնք իրավունք են ստացել համապատասխան ընտրված տարածքում հիմնելու գրասենյակ և գործունեություն ծավալելու որպես ԻՔ ռեզիդենտներ: Հավաստագրման հանձնաժողովի […]
10:02 22.12.2020
ՀՀ ոստիկանությունն իրազեկում է․ «Հարգելի´վարորդներ, զգուշացնում ենք, որ Արարատի մարզում մառախուղի պատճառով երթևեկության համար անբավարար տեսանելիություն է, իսկ Աշտարակ, Թալին, Գյումրի և Հրազդան քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում տեղումներ են ձյան տեսքով: Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:
09:36 22.12.2020
Մարդասիրական օգնությամբ բեռնված 35 վագոն ՌԴ-ից հասել է Լեռնային Ղարաբաղ։ Սա երկաթուղային տրանսպորտով ուղարկված բեռի ամենամեծ խմբաքանակն է, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ 5 հրշեջ ավտոցիստեռն, 4 ՈՒԱԶ, դիզելային 10 գեներատորներ, 280 խմ փայտանյութ և մոտ 35 հազար կենցաղային ապրանքներ պատրաստ են հետագա փոխադրման։ Ընդհանուր առմամբ բեռնաթափվել է ավելի քան 250 տոննա մարդասիրական օգնություն։ Բեռնաթափված ապրանքների […]
09:18 22.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Ախուրյանի և Անիի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Չարենցավան, Հրազդան […]
08:17 22.12.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 25 շենքի 2-րդ մուտք, Ավան՝ 5-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Արամի փ. 70, Պուշկինի փ. 51/1, Եկմալյան փ. 1 շենքեր, Զաքյան […]
08:05 22.12.2020
Սա էլ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի սահմանագծերի նկարագրությունը՝ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այսօր մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ։ Հիշեցնեմ՝ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Կողմ քվեարկած պատգամավորներից եւ նախարարներից շատերը մեզ մեղադրում են եւ այսօր էլ կմեղադրեն Քելբաջարը հանձնելու […]
23:45 21.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների […]
23:34 21.12.2020
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի […]
22:31 21.12.2020
Ինչպես նախապես հայտարարել էին, առավոտյան ժամը 6-ից մի խումբ սյունեցիներ հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ: Ոստիկանությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել, որպեսզի արգելի գորիսնեցիների ելքը քաղաքից, ստեղծվել է լարված իրավիճակ, տեղի է ունեցել քաշքշուկ: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:48 21.12.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Սրանք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։ Հավելվածները օրենքի անբաժանելի մասն են։ Այս օրենքը ընդունվել է 2010 թվականին։ Դրանով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արևելք ընկած սահմանագծերը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները […]
21:24 21.12.2020
Ֆոքս օն Չիլդրեն Նաու (FCN) բարեգործական կազմակերպության աջակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստում է սննդի փաթեթներ և ամենշաբաթյա պարբերականությամբ դրանք բաշխում Գեղարքունիքի մարզի 11 սահմանամերձ համայնքներում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին: Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից։ Հերթական աջակցությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս փաթեթներում ներառված են նաև թարմ մսեղիք, կաթնամթերք և սննդի այլ տեսակներ: Սննդի փաթեթավորման […]
21:11 21.12.2020
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,- գրել է նա:
20:57 21.12.2020
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման և տարածման պատճառով աշխարհի մի քանի երկրներ դադարեցրել են հաղորդակցությունն այդ երկրի հետ։ Կորոնավիրուսի նոր, մուտացված տեսակը շատ ավելի արագ է տարածվում, քան COVID 19-ի՝ մինչև այժմ հայտնի տարբերակը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել եվրոպական երկրներին է՛լ ավելի խստացնել վերահսկողությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:49 21.12.2020
Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։ Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, բանակաշինության գործում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականների շիրիմներին և մարտի դաշտում ընկած մեր բոլոր հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին։
20:40 21.12.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն է հրապարակել Մոսկվայից և Կալուգայից Երևան և Գյումրի չարտերային չվերթների մասին՝ 25 ․12-Մոսկվա-Երևան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 17 ։ 00-ին) 27 ․12-Մոսկվա-Երևան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 21: 30-ին) 28 ․ 12-Մոսկվա-Երևան / «Դոմոդեդովո», «Red Wings» ընկերություն (ժամը 16: 35-ին) Калуга 28․12 – Կալուգա-Երևան / Կալուգայի միջազգ․ օդանավակայան, […]
20:31 21.12.2020
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի Twitter-ում հրապարակված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ գրառմանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն մասնավորապես գրել է․ «Սիրելի Նիկո, ահա մի ընկերական խորհուրդ նոր տարվա համար․ Դադարիր օգնություն խնդրել ուրիշներից և վնասել հույն ժողովրդի հեղինակությունը։ Թող 2021 թվականը այնպիսի տարի լինի, երբ մենք, ուղիղ […]
20:15 21.12.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել է ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: «Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպելու նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում»,- […]
20:07 21.12.2020
Դեկտեմբերի 21-ին, ժամը 16։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս գյուղի չգործող դպրոցի պատը փլուզվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղեգիս գյուղի Կենտրոնական փողոցում գտնվող երկհարկանի դպրոցի ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելիս փլուզվել է 2-րդ հարկի ներքին […]
19:59 21.12.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է Հայաստանի բռնցքամարտի առաջնություններում լավագույն արդյունքները գրանցած մարզիկների ցանկ՝ ըստ տարիքային խմբերի և քաշային կարգերի։ Հայկական բռնցքամարտի համար տարեվերջը հագեցած էր. Երևանի «Դինամո» մարզադահլիճում հաջորդաբար կայացել են Հայաստանի ավագ (15-16 տարեկաններ) և կրտսեր տարիքի (13-14 տարեկաններ) պատանիների, ապա մեծահասակների առաջնությունները, որոնց մասնակցել է շուրջ 400 մարզիկ: Մեծահասակների տղամարդկանց առաջնությունում 8 քաշային […]
19:55 21.12.2020
Տեսչական ստուգումները շարունակվում են ՀՀ ամբողջ տարածքում. ԱԱՏՄ մասնագետները հերթական ստուգայցն են կատարել Վանաձոր։ Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն և նորմերին չհամապատասխանող գրանցամատյաններ. նման խախտումներ են արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Վանաձոր քաղաքում ստուգայցերի ժամանակ։ Տեսչական մարմնի մասնագետները ուշադրության են առել սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը «Հայփստ»-ի բաժանմունքում, դպրոցներում, […]
19:45 21.12.2020
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների […]
19:36 21.12.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարզից գյուղերի իբր հանձնման վերաբերյալ տարածված ապատեղեկատվությանը․ «Սիրելի տավուշցիներ, այսօր հերթական ապատեղեկատվությունն են տարածում մեր գյուղերի՝ իբր հանձնման վերաբերյալ՝ չհասկանալով, թե ինչքան վտանգներ կարող են լինել իրենց այս ինքնահաստատման արդյունքում։ Չեն մտածում այն հույզերի մասին, որ կարող է ունենալ սահմանում ապրող մարդը՝ կարդալով նման […]
19:15 21.12.2020
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի անդրանիկ առցանց հանդիպումը։ Երկու տարի տևողությամբ ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին, որոնք էլ, համաձայն նախօրոք կազմված ծրագրի, կիրականացնեն այն։ Հանդիպմանը ելույթով հանդես են եկել Հայաստանում […]
19:05 21.12.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել «Սոսու պուրակ» արգելավայրի սահմանների զիջման կամ կրճատման վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների շուրջ․ «Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներով շրջանառվող «Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին» վերտառությամբ հրապարակումների, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը․ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Սոսու […]