TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

18:51 22.12.2020

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ: Բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել բրիգադի կազմակերպչական և կառուցվածքային առանձնահատկությունները, միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելությունների գործառույթները։ Բարձր գնահատելով խաղաղապահ բրիգադի զինծառայողների կողմից իրականացվող առաքելությունը, Վաղարշակ Հարությունյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել աշխատանքային […]

̰
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

18:50 22.12.2020

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը քիչ առաջ ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից։ Նշենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալությունը  ապօրինի և ոչ իրավաչափ է ճանաչել, որի մասին լրագրողներին հայտնել էր նրա փաստաբանը՝ Արմեն Մելքոնյանը: Հիշեցնենք, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվել էր երեկ, դեկտեմբերի 21-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու […]

̰
Քննարկվել են Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի խնդիրները

18:40 22.12.2020

Վահան Քերոբյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները և առաջիկա անելիքները։ Քննարկման առարկա են եղել նաև մաքսային ձևակերպումների, փաստաթղթային ընթացակարգերի պարզեցման և արագացման հարցերը, էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունների զարգացումը։ Մասնավորապես՝ քննարկվել են ալմաստի հումքի ձեռք բերման, ոսկերչական իրերի արտահանման, […]

̰
Ոստիկանները թմրավաճառի են հայտնաբերել․ նա կալանավորվել է

18:25 22.12.2020

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի մի բնակիչ պահում և օգտագործում է ափիոն տեսակի թմրամիջոց։ Դեկտեմբերի 14-ին նույն ստորաբաժանման ծառայողները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ իրացնելով ստացված տեղեկությունը, Մոլդովական փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Երևանի 39 և 40 տարեկան երկու բնակչի՝ […]

̰
 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ՀՀ ԱԻՆ

18:12 22.12.2020

 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի և Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի […]

̰
Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության առաջին և երկրորդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 11-ը

17:58 22.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության առաջին և երկրորդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 11-ը։ Դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ աջակցության առաջին ծրագրով հաստատված դիմումների թիվը 93,385 է․ դիմողներից 82,481-ն աջակցությունն արդեն ստացել է։ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բնակիչներին տրվող 300,000 դրամ […]

̰
ՀՀ զինդատախազը հանդիպում է ունեցել ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինդատախազի և քննչական վարչության ղեկավարի հետ

17:55 22.12.2020

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն աշխատանքային այց կատարած Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին և ՌԴ քննչական կոմիտեի՝ հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին: Ողջունելով հյուրերին՝ Վահե Հարությունյանը բարձր է գնահատել ՀՀ և ՌԴ զինվորական դատախազությունների միջև […]

̰
Համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին

17:46 22.12.2020

Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի համագործակցությամբ տեղի է ունեցել համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին: Համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրների երգչախմբեր: Երգչախմբային արվեստի միջազգային օրը 1990 թվականից նշվում է […]

̰
Պահեստազորայիններն ու կամավորականները խրախուսվել են պատվոգրերով. ՊՆ

17:40 22.12.2020

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած պահեստազորայիններն ու կամավորականները: Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ռազմական գործողությունների մասնակիցներին, որոնք իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները և պաշտպանել հայրենիքի անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

̰
Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ապարանի, Աշոցքի‚ Ճամբարակի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում

17:11 22.12.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ապարանի, Աշոցքի‚ Ճամբարակի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում: Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման […]

̰
Պաշտպանները գործադուլի էին, նիստը նորից հետաձգվեց

16:55 22.12.2020

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով այսօր կրկին չի կայացել: Պաշտպանները տեղեկացրել են, որ մասնակցում են բողոքի ակցիայի և գործադուլ են անում: Դատավոր Աննա Դանիբեկյանը ճշտել է ամբաստանյալներից՝ արդյո՞ք նրանք կարող են այսօրվա նիստին հրավիրել այլ պաշտպանների: Վերջիններս հրաժարվել են: Պետական մեղադրողները […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

16:36 22.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի և Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին […]

̰
ՊՆ դիմաց ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիան ավարտվել է, ծնողների պահանջը խոստացել են փոխանցել Օնիկ Գասպարյանին

16:30 22.12.2020

Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները կառավարությանը ներկայացրած իրենց պահանջների մերժման մասին իմանալով՝ շարունակել են բողոքի ակցիան այս անգամ էլ պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ նախարարին հանդիպելու պահանջով: ՊՆ ներկայացուցիչը դրսում սպասող ծնողներից հինգին հրավիրել է հանդիպման: Ժամը 16-ին բողոքի ակցիան դադարեցվել է. պաշտպանության նախարարությունում լսել են ծնողների պահանջները, խոստացել են դրանք այսօր փոխանցել ԳՇ պետ Օնիկ […]

̰
Մարտունի համայնքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը կգործի հաջորդ տարեսկզբից

16:26 22.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը (ՀՍԾՏԿ) գրեթե պատրաստ է շահագործման։ Կենտրոնը վերանորոգման, տեխնիկական համալրման ու կահավորման վերջնափուլում է: Այն կգործի հաջորդ տարեսկզբին՝ մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ մատուցելով քաղաքացիներին։ Շինությունը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին ևս:

̰
Ճանաչենք մեր հերոսներին. Պաշտպանության բանակը ներկայացրել է հերոսական դրվագներ

16:20 22.12.2020

Հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելիս արդյունավետ գործողություններով աչքի են ընկել և անձնական խիզախություն դրսևորել շարքային-պայմանագրային Քաջիկ Սասունի Սարգսյանը, կրտսեր սերժանտ Արման Վահեի Արզաքանյանը, շարքայիններ Կարեն Արմենի Գաբրիելյանը, Գևորգ Խաժակի Ալեքսանյանը, Ռոբերտ Գարիկի Աբրահամյանը, Արթուր Արմենի Ավետիսյանը, Ժորա Տիգրանի Սահրադյանը, Վահան Սիլիչի Մելիքյանը, մայոր Սարգիս Եղիշեի Աղաջանյանը, կրտսեր սերժանտներ Վահե Կարենի Գալստյանը, Սամվել Համլետի […]

̰
Շիրակում իրականացվելու են ազդարարման և տարհանման ուսումնավարժական միջոցառումներ

16:07 22.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա միացյալ համայնքի Ջրաձոր բնակավայրում, իսկ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Բենիամին համայնքում իրականացվելու են բնակչության ազդարարման և տարհանման միջոցառումներ, որի ընթացքում կփորձարկվեն նաև էլեկտրաշչակները: Հորդորում ենք նշված բնակավայրերի բնակչությանը՝ չանհանգստանալ և ակտիվ մասնակցել ուսումնավարժական միջոցառումներին:

̰
Մարտական գործողություններին մասնակցած ուսանողների կամ նրանց ընտանիքի անդամների 1-ին կիսամյակի վարձը կվճարի պետությունը

15:52 22.12.2020

Մարտական գործողություններին մասնակցած ուսանողների կամ նրանց ընտանիքի անդամների 1-ին կիսամյակի վարձը կվճարի պետությունը։ Աջակցության ծրագիրը վերաբերում է առկա և հեռակա սովորողներին՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մինչև կլինիկական օրդինատուրա։ ;

̰
Տարեվերջյան համերգային ծրագրեր՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում

15:49 22.12.2020

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 2020 թվականը կեզրափակի երկու համերգով. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00 կենտրոնում կանցկացվի Երգեհոնային երաժշտության երեկո՝ երգեհոնահարներ Կարինե Հովհաննիսյանի, Լուսին Սառաջյանի, Թերեզա Ոսկանյանի, Աննա Բակունցի, Դավիթ Հովհաննիսյանի, Հարություն Թագվորյանի մասնակցությամբ: Համերգի հյուրն է Անուշ Մարտիրոսյանը (մեցցո սոպրանո): Երեկոյի ընթացքում կհնչեն Բախի, Փյորսելի, Պյերնեի, Կոմիտասի ստեղծագործություններից: Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00, Երևանի պետական կամերային երգչախումբը […]

̰
Զարեհ Սինանյանը հանդիպել է աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ

15:22 22.12.2020

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ՝ քննարկելու համար հայաստանյան հետպատերազմական շրջանի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում Սփյուռքի մասնագիտական ներգրավվածության թեման: «Քննարկումը ծավալվել է հետևյալ ուղղություններով. Սփյուռքահայ մասնագետների ներգրավում աջակցելու համար տեղացի մասնագետներին էրգոթերապիայի, վերականգնող և ֆիզիկական թերապիաների ընթացքում։ Աջակցություն տեղացի […]

̰
Արցախի պաշտպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին կտրվի դրամական աջակցություն

15:12 22.12.2020

Արցախի պաշտպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին կտրվի դրամական աջակցություն: Նոր ծրագրի մանրամասների մասին այսօր խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: Զոհվածների ընտանիքների կհատկացվի 5 միլիոն դրամ, առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերածներին կհատկացվի 3 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերածներին՝ 2 միլիոն, երրորդ կարգի […]

̰
Ժամկետային զինծառայողների ծնողները ՊՆ դիմաց են

15:07 22.12.2020

Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները հիմա էլ հավաքվել են ՊՆ-ի շենքի դիմաց՝ նախարարին հանդիպելու պահանջով: ՊՆ ներկայացուցիչը դրսում սպասող ծնողներից հինգին հրավիրել է հանդիպման: Հիշեցնենք, որ ծնողները առավոտյան էլ Կառավարության շենքի դիմաց էին բողոքի ակցիա իրականացրել: Ակցիայի մասնակիցներից երեքը հանդիպում են ունեցել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ և նրան ներկայացրել Նիկոլ Փաշինյանին ուղղված իրենց պահանջը: […]

̰
2020-ին ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ

14:50 22.12.2020

2020 թ․ հունվարից մինչև դեկտեմբերի 21-ը պետական հավաստագրի հիման վրա ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո շուրջ տասնօրյա ժամկետում, որից հետո շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար […]

̰
ԱԱՏՄ ստուգայցը Վանաձորի ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղում առանձնակի խախտումներ չի արձանագրել

14:47 22.12.2020

Նկատի ունենալով Վանաձորի ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղի անձնակազմի շրջանում ավելի վաղ կորոնավիրուսի վարակվելու դեպքերը` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայց են իրականացրել կառույցում։ ԱԱՏՄ տեսուչները Covid-անվտանգության նորմերի առանձնակի խախտումներ մասնաճյուղում չեն արձանագրել։ Ստուգվել են գրանցամատյանները, ախտահանիչների ու դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված մյուս նորմերի պահպանումը։ […]

̰
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել և հայտնել վերջիններիս փոխանակման ժամկետները

14:40 22.12.2020

Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին […]

̰
Ոստիկանությունը պարզաբանել է՝ ինչու է Սամվել Հակոբյանը ծառայությունից ազատվելու զեկուցագիր ներկայացրել

14:07 22.12.2020

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է՝ ինչու է Սամվել Հակոբյանը ծառայությունից ազատվելու զեկուցագիր ներկայացրել։ «Այսօր հանրահավաքում հայտարարվել է, որ ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը։ Հայտնում ենք, որ այդ քայլի պատճառները, որոնք ներկայացվել են հանրությանը, չեն համապատասխանում իրականությանը։ Սամվել Հակոբյանը պաշտոնավարումը դադարեցրել է ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով»,- ասված է ոստիկանության պարզաբանման […]

̰
Նա սիրում է բասկետբոլ և Դոլի Փարթոնին. Business Insider-ն անդրադարձել է Moderna-ի համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանին

14:00 22.12.2020

Insider-ը խոսել է հայազգի գործարար, բարերար Նուբար Աֆեյանի հետ՝ ավելին իմանալու Կանադա և այնուհետև ԱՄՆ ներգաղթած ապագա ձեռնարկատիրոջ, Moderna-ի զարգացման և իր սիրած Dolly Parton երգերի մասին: Նուբար Աֆեյանը սիրում է բասկետբոլ: Նա սիրում է խաղալ զվարճանքի համար, բայց համավարակի ընթացքում ստիպված է եղել դադար տալ: Վերջին շրջանում Աֆեյանը շատ ազատ ժամանակ չի ունեցել: Դա […]

̰
Ավարտվել է Արամ Վարդանյանի կողմից կատարված մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

13:40 22.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ա. Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ հարուցված և մեկ վարույթում միացված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2012թ. […]

̰
Դու միշտ կմնաս բոլորիս սրտերում. Լևոն Արոնյանի ընտրյալը գրառում է կատարել

13:34 22.12.2020

«Այսօր Արիանայի ծննդյան օրն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի ընտրյալ Անիտա Այվազյանը: «Սիրելի Արի, ես շնորհակալ եմ քեզ, որ այսքան տարի երջանկացրել ես Լևոնին ու բոլոր դժվարին պահերին եղել ես նրա կողքին: Շնորհակալ եմ, որ եղել ես նրա համար լույս և ապրելու ուժ ես տվել նրան: Կարծում եմ՝ պատահականություն […]

̰
Ինչպես են 61 օր գոյատևել Արցախում հայտնաբերված հայրն ու որդին

13:24 22.12.2020

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացիական անձինք՝ հայր և որդի Միքայել ու Գեղամ Պետրոսյանները, 61 օր գոյատևել են անտառում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Նրանք Հադրութի բնակիչներ են: Որդին՝ Գեղամ Պետրոսյանը, հմուտ որսկան է: Տեղանքի իմացությունը նրան հնարավորություն է տվել […]

̰
Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել Երևանի Հանրապետություն 30/1 հասցեի անշարժ գույքի օտարման վերաբերյալ

13:18 22.12.2020

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել Երևան քաղաքի Հանրապետություն 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման վերաբերյալ: Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում է տարածել․ «Տեղեկացնում ենք, որ Հանրապետության 30/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարվել է․ 1․ ՀՀ Կառավարության 2018 թվականի մարտին ընդունված որոշման հիման վրա, որպես բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչված […]

̰
BACK_TO_TOP