12:06 23.12.2020
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ … հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր […]
11:44 23.12.2020
Պատերազմի հետևանքով բազմաթիվ արցախցիներ մնացել են անտուն՝ թշնամուն թողնելով իրենց ողջ գույքն ու տարիների ստեղծածը: Տեղահանված արցախցիներից շատերը շարունակում են մնալ Հայաստանում՝ ապաստանելով տարբեր ժամանակավոր կացարաններում, հյուրատներում և հյուրանոցներում։ Հիմնադրամը հանձն է առել Հադրութցի ընտանիքների կեցության և սննդի կարիքների լուծումը. 100–ից ավել արցախցիներ ժամանակավորապես բնակություն են հաստատել տարբեր հյուրանոցներում՝ հույս ունենալով, որ շուտով բոլոր դժվարություններն […]
11:42 23.12.2020
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներպետական ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր հատվածում թաց ձյուն է տեղում: Տեսանելիությունն այստեղ անբավարար է: Սյունիքի մարզի որոշ հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
11:37 23.12.2020
Մանուլն այլևս «անհետացած» կենդանատեսակ չէ ՀՀ-ում։ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում։ Մանուլ (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի […]
11:02 23.12.2020
Դեկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 155440 դեպք, որոնցից 135638-ն` առողջացած, 2691-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 573167 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք: Ունենք 1052 առողջացած և 18 մահվան դեպք: […]
10:30 23.12.2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Խիստ մտահոգիչ է, որ իշխանության մարմիններն ու պաշտոնյաները, քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, իրենց հրապարակային խոսքով նպաստում են անհանդուրժողականության խորացմանն ու լարվածության ավելացմանը: Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև […]
10:15 23.12.2020
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կյանքի է կոչում աշխատանքային իրավունքի պաշտպանության եզակի գործիք․ կայացել է աշխատողների կողմից սեփական իրավունքների խախտումների վերաբերյալ ԱՆԱՆՈՒՆ դիմումների գրանցման, ընդունման, քննման EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսը։ Ի՞նչ է EmployeeProtect.am առցանց հարթակը Նորարական տեղեկատվական կայք՝ ժամանակակից ծրագրային լուծումներով, հասանելի՝ համակարգչով եւ բջջայինով, ոճով և կառուցվածքով՝ պարզ և հասանելի։ EmployeeProtect.am առցանց հարթակին […]
10:05 23.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էրեբունի համայնքի նախկին ղեկավար ղեկավար՝ Դ.Գ-ին., վերջինիս որդուն՝ Թ.Գ.-ին, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նախկին […]
10:01 23.12.2020
ՀՀ ոստիկանությունն իրազեկում է․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, իսկ Շիրակի մարզի Ամասիայի ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար: Տավուշի մարզի Ոսկեպարի ճանապարհահատվածը փակ է միայն բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները ձնամաքրման աշխատանքներով պայմանավորված փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ […]
09:58 23.12.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 16.014.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի […]
09:24 23.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ, Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։ Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում և Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վայոց […]
09:05 23.12.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է: Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետև ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջև երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել: Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ […]
09:00 23.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Իսագուլյանը […]
08:08 23.12.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մանանդյան փ․ 23 շենք,. 11։00-17:00 Վաղարշյան փ. 19. շենք, Զաքյան 1-ին նրբ․ 1 շենք, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
00:00 23.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի քաղաքի և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի […]
23:48 22.12.2020
Դեկտեմբերի 22-ին` ժամը 18:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 10ա շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 19։22-ին, մարել՝ 19։34-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Դավիթ Մ․, […]
23:35 22.12.2020
Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց: Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների […]
22:56 22.12.2020
Սյունիքի մարզպետարանը պարզաբանում է ներկայացրել Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության մասին․ «Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում: Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»:
22:52 22.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի քաղաքի և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի […]
22:21 22.12.2020
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել օրենքի պահանջները․ «Սույն թվականի դեկտեմբերի 22-ին 17 քաղաքական կուսակցությունների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարություն է արվել, որում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ: Մասնավորապես նշվել է. «Մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն, […]
21:42 22.12.2020
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հավաքի մասնակիցներին հորդորելով․ – իրենց գործողություններում խստորեն պահպանել օրենսդրության պահանջները, – չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքեր, այդ թվում՝ պետական մարմինների շենքեր և շինություններ կամ այլ տարածքներ քաղաքացիների և պետական ծառայողների ազատ մուտքն ու ելքը, – թույլ չտալ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության […]
21:13 22.12.2020
Այսօր Երևանի ավագանին հերթական նիստն է հրավիրել: Օրակարագային մի շարք հարցերի կողքին նաև նոր նշանակումներ են եղել, քննարկվել են ազատման դիմումներին վերաբերող հարցեր: Ու այս ամենն ուղեկցվել է բանավեճերով: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:06 22.12.2020
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կոնտինգենտի կողմից իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 351 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին […]
20:58 22.12.2020
Երևանի ավագանու այսօր կայացած նիստում ավագանու քվեարկությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ: Ավագանու մեկ այլ որոշմամբ գույքահարկի գծով արտոնություններ են սահմանվել սոցիալական մի շարք խմբերի համար: «Իմ քայլը» խմբակցության առաջարկով ցանկում ներառվել են նաև սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ու անհայտ կորած անձինք, ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին […]
20:51 22.12.2020
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է նոր տվյալներ ականազերծման աշխատանքներից: «Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են տարածքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 15 հա տեղանք և ավելի քան 4,5 կմ ճանապարհ: Ստուգվել է 11 շինություն: Հայտնաբերվել և […]
20:44 22.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում […]
20:36 22.12.2020
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ գեներալ Կոնաշենկովը հերթական ճեպազրույցով է հանդես եկել: Նա տեղեկացրել է խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում կատարվող աշխատանքների մասին: Կոնաշենկովը մասնավորապես ասել է, որ համատեղ ուժերով կատարվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ կորած համարվող ՀՀ երկու քաղաքացու: Նրանք հանձնվել են հայկական կողմին: «Դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանում անհայտ կորած զինծառայողների […]
20:28 22.12.2020
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի հետ։ Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր պատասխանատու առաքելության մեջ: Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ և […]
20:14 22.12.2020
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Զբիգնև Ռաուն քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ընդլայնմանը ՀՀ-ԵՄ գործընկերության […]