13:10 20.12.2020
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 65/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Ռոմիկ Հարութունյանի վարած KIA մակնիշի և 35-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Mitsubishi io մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Ա. Հովհաննիսյանը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է ճանապարհին կայանված, Երևանի բնակիչ, 35-ամյա Ավագ […]
12:54 20.12.2020
«Ժպտալ ու ապրել նաև զոհված հերոսների փոխարեն». Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում բուժվող տղաների պատգամն է: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութը՝ այստեղ։
12:23 20.12.2020
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
12:10 20.12.2020
ՌԴ – ից մարդասիրական օգնության եւս յոթ վագոն է ժամանել Լեռնային Ղարաբաղ, վագոններում 300 խորանարդ մետր փայտանյութ և բեռնատար ամբարձիչով հարթակ է, հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը մինչև դեկտեմբերի 14-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Լեռնային […]
11:16 20.12.2020
Ճամապարհային ոստիկանությունը հորդորում է մեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով։ «Հանրապետության ամբողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով: Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, հորդորում ենք մեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:59 20.12.2020
Դեկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153825 դեպք, որոնցից 132532-ն` առողջացած, 2630-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18011 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 566746 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 2563 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 652 նոր դեպք: Ունենք 601 […]
10:54 20.12.2020
Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային ստուգատեսի արդյունքներով (TIMSS 2019) Հայաստանն արձանագրել է տպավորիչ առաջընթաց: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։ Այս ուսումնասիրությանը մասնակցել են Հայաստանի 150 դպրոցների 4-րդ դասարանի աշակերտներ: Մեր սովորողների գիտելիքները անցած չորս տարում բարելավվել են մաթեմատիկայի և բնական գիտություններում՝ համապատասխանաբար 17 և 22 միավորային կետով:
10:33 20.12.2020
Դեկտեմբերի 20-ին` ժամը 01:49-ին, Տավուշի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհին՝ Վազաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի […]
10:20 20.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի, Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալին, […]
00:34 20.12.2020
Այսօր երեկոյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների։ ՀՀ կառավարությունը լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարիչ՝ Կարապետ Սահակյան
00:01 20.12.2020
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 21-22-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկը և […]
23:59 19.12.2020
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրում առաջինն է պատվաստվել Pfizer ընկերության կորոնավիրուսի պատվաստանյութով։Միջոցառումը հեռարձակվել է իսրայելական հեռուստատեսությամբ, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»- ն ։ «Սա 21-րդ դարի շատ ծանր համաճարակ է, և մեր փոքրիկ պետությունը միլիոնավոր պատվաստանյութեր է ստացել։ Բոլորը պետք է պատվաստվեն», – ասել է Նեթանյահուն նախքան պատվաստվելը։ Նա հստակեցրել է, որ խնդրել է պատվաստել իրեն […]
23:53 19.12.2020
Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ 2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ 3․ Շփման գծի […]
23:51 19.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է) և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
23:35 19.12.2020
Դեկտեմբերի 19-ին` ժամը 21:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ավագ Ա․), «Kia Forte» (վարորդ՝ Ռոմիկ Հ․) […]
21:08 19.12.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 21-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Վահագնի» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
20:39 19.12.2020
Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում հայտարարվել են համազգային սգո օրեր` ի հիշատակ 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Արցախյան պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների։ Ինչպես հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, ՀՀ դրոշը իջեցվել է մինչև դրոշաձողի մեջտեղը։ Դրոշի վերևի մասում ամրացվել է սև ժապավեն: ՀՀ դեսպանությունում բացվել է ցավակցությունների առցանց մատյան: Ղազախստանի Հանրապետության տարածքում նոր […]
20:25 19.12.2020
Սանտ Իլարի Սակալմ քաղաքն ընդունել է Կատալունիայի «Արարատ հայկական միության» ներկայացրած միջնորդագիրը, որով ճանաչում է Արցախի անկախությունը՝ դատապարտելով հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից և պատրաստակամություն հայտնելով համագործակցել Արցախի քաղաքների հետ։ Այս մասին հաղորդում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
20:19 19.12.2020
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարի 58-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Touareg» (վարորդ՝ Վանո Ս․, ծնված 1985 […]
20:15 19.12.2020
Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության» ներկայացրած միջնորդագիրը։ Այս մասին գրված է Իսպանիայում ՀՀ դեպանության տարածած հաղորդագրության մեջ: Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական զինուժի կողմից իրագործված […]
20:04 19.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է) և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
19:56 19.12.2020
Այսօր Շիրակ գերեզմանատան զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։Բոլորի շիրիմներին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, հարյուրավոր քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել։ Մարդիկ այցելել են նաև 90-ականների և 2016 թվականի ապրիլյան պատերազմներում զոհված, հերոսացած տղաների շիրիմներին։ Մատուցվել է հոգեհանգստի կարգ ։ Հարազատներն ու ընկերները ցավի և վշտի հետ մեկտեղ խոսել են […]
19:05 19.12.2020
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում: ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել սահմանների պահպանության և անվտանգության ապահովման հարցեր, […]
19:00 19.12.2020
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ‚ մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամետ» ՊՈԱԿ-ը։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
18:30 19.12.2020
Եռօրյա սուգ հայտարարելու մասին վարչապետը հայտնել էր դեկտեմբերի 14-ի ուղիղ եթերի ժամանակ, նաև նշել էր , որ կկազմակերպվի հիշատակի երթ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, կլինեն հիշատակի այլ միջոցառումներ։ Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի երթին: Այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկած սգո և խոնարհումի երթը մինչ «Եռաբլուր» հասնելը […]
18:15 19.12.2020
Ընդդիմադիր կուսակցություններն այսօր կարճ հավաք են անցկացրել Ֆրանսիայի հրապարակում: Հավաքը սկսվել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանի աղոթքով: Այնուհետև ելույթներ են ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Վերջինս խոսել է ժողովրդի երազանքների ու պատերազմի մասին: Մանուկյանը ասել է, որ պատերազմը կարող էր և չլինել, […]
16:18 19.12.2020
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատարական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 18-ին բաժին է ներկայացել 28-ամյա Գոռ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
15:34 19.12.2020
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Սիրելի՛ սյունեցիներ Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա ու մեր պաշտպանությունն ամուր է»։
15:27 19.12.2020
Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին՝ «Լուսաբաց» ռեստորանի մոտ, , «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա Հակոբ Ծատուրյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […]
14:58 19.12.2020
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, հայցվորը պահանջում է վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել: Հայցը […]