TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դավիթ Մանուկյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից

18:25 21.12.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Դավիթ Մանուկյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Դավիթ Մանուկյանին 2020 թվականի դեկտեմբերի 30-ից ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
Covid-անվտանգության կանոնների դիտարկում մայրաքաղաքի 3 վարչական շրջաններում․ ԱԱՏՄ

18:12 21.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցերով Covid-անվտանգության կանոններն այսօր դիտարկել են մայրաքաղաքի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջանների մի քանի տասնյակ տնտեսավարողի մոտ։ Դիտարկվող ոլորտների շրջանակն է՝ դպրոցներ, մանկապարտեզներ, բանկերի մասնաճյուղեր, «Հայփոստի» բաժանմունքներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, առևտրի կենտրոններ։ Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներում ու մանկապարտեզներում ԱԱՏՄ աշխատակիցներն ընդհանուր […]

̰
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը 2 նոր հրատարակություններ է լույս ընծայել

17:56 21.12.2020

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են. • Լույս է տեսել Արամ Խաչատրյան, Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից (դաշնամուրի համար) նոտաների գիրքը (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2020): Ընդգրկված են «Վալս», «Մազուրկա», «Ռոմանս», «Գալոպ» ստեղծագործությունների փոխադրումները: Հրատարակությունը նվիրված է Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80-ամյակին: Կազմող` Արմինե Գրիգորյան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր • Lույս […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանը հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմի նահատակների հիշատակին

17:53 21.12.2020

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Մարդու իրավունքների պաշտպանը լռությամբ և խոնարհումով հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին:

̰
Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

17:48 21.12.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման դիմումների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 25-ից

17:47 21.12.2020

Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման դիմումների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 25-ից։ Դեկտեմբեր ամսվա համար վճարումները կիրականացվեն հունվարից՝ հյուրընկալված յուրաքանչյուր չափահաս անձի համար 30.000 դրամ՝ Հայաստանում և 45.000 դրամ՝ Արցախում։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

̰
Դեկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 432 երեխա

17:40 21.12.2020

Դեկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 432 երեխա՝ 216 տղա և 216 աղջիկ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

̰
Անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ. ՊՆ

17:30 21.12.2020

«4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխ: Դիրքերի ավագներն ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ զինծառայողները զգոն են և պատրաստ ցանկացած իրավիճակում կատարելու առաջադրված խնդիրները»,- տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

̰
Կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ. ՊՆ

17:24 21.12.2020

Մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու, մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորման N զորամասի կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ։ Բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Դեկտեմբերի 28-ից մեկնարկելու է դպրոցականների ձմեռային արձակուրդը

16:38 21.12.2020

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդը կտրվի 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ը ներառյալ: Առաջին դասարանցիները ձմեռային արձակուրդում կլինեն 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 24-ը ներառյալ, իսկ երկրորդ դասարանցիները՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 17-ը ներառյալ: Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ […]

̰
ԱԻՆ-ը մարզերում մեկնարկել է ուսումնավարժական պարապմունքներ՝ ազգաբնակչության ներգրավմամբ

16:31 21.12.2020

Դեկտեմբերի 21-ին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Աշխատանքային շաբաթը սկսելուց առաջ խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը: «Հաշվի առնելով, որ ԱԻՆ-ը ինչ-որ առումով ուժային կառույց է, հորդորում եմ թև ու թիկունք լինել մեր ազգաբնակչությանը և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամեն […]

̰
Համացանցում տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ. ՀՔԿ

16:10 21.12.2020

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ Վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում: Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունը: Հորդորում ենք զերծ մնալ չճշտված […]

̰
Զոհված զինծառայողների 475 ընտանիքի արդեն հատուցում տրամադրվել է

16:00 21.12.2020

Զոհված զինծառայողների 475 ընտանիքի արդեն հատուցում տրամադրվել է։ Այս մասին ՀՀ կառավարության հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ «Կամուրջ ֆինանսավորում» ծրագրով ամսական 300 հազար դրամ կհատկացվի ծանր վիրավորված ու հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ստանալու հավանականություն ունեցող զինվորներին, ինչպես նաև անհետ կորած զինվորներ ունեցող ընտանիքներին: ՀՀ կառավարությունը տեսանյութ է ներկայացրել։

̰
ԱՀԿ փորձագետի կողմից բարձր են գնահատվել վարակի հսկողության և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

15:56 21.12.2020

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետի կողմից ավարտվել են վարակի հսկողության կարողությունների գնահատումը բժշկական կենտրոններում։ Աշխատանքները մեկնարկել էին Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնից և շարունակաբար իրականացվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, «Արմենիա» ԲԿ-ում և Աբովյանի բժշկական կենտրոնում։ ԱՀԿ փորձագետի կողմից բարձր է գնահատվել վարակի հսկողության և կանխարգելման […]

̰
Վայոց ձորի Հորբատեղ և Արտաբույնք բնակավայրերում մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհ է վերականգնվել

15:54 21.12.2020

Ավարտվել են S-9-21-Հորբատեղ մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Այս ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք և Հորբատեղ բնակավայրերով և մարզի զբոսաշրջային կարևոր ուղիներից մեկն է։ Հորբատեղի և Արտաբույնքի բնակիչները մեծ հույսեր են կապում ճանապարհի բարեկարգման հետ։ Նրանց բնորոշմամբ՝ ճանապարհի հիմնանորոգումը մեծապես կօգնի ինչպես գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այնպես էլ իրենց կենցաղային հարցերի լուծմանն […]

̰
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Գորիսի քաղաքապետի ձերբակալման վերաբերյալ

15:49 21.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ 2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի […]

̰
81-ամյա ուղևորը մահացել է, վարորդները և 1 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց

15:44 21.12.2020

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 81-ամյա ուղևոր Կալիփսիկ Գափեյանը մահացել է, իսկ «Ֆոլքսվագենի» 35-ամյա վարորդը, «Օպելի» 38-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն։

̰
Արցախցիների կենցաղային կարիքները հոգալու համար 192 միավոր էլեկտրատեխնիկա է տրամադրվել

15:28 21.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված կարիքի հիման վրա «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը տրամադրել է 192 միավոր էլեկտրատեխնիկա (հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան, գազօջախ և այլն) նախարարության ենթակայության տակ գտնվող կացարաններում բնակվող արցախցիների կենցաղային կարիքները հոգալու համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկան տրամադրվել է հիմնադրամի […]

̰
Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին

15:23 21.12.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել խորհրդարանի պատգամավոր Տիգրան Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին: Այս մասին հաղորդվում է խորհրդարանի պաշտոնական կայքում: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]

̰
Թողարկվել է «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը

15:07 21.12.2020

ՀՀ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 21-ից շրջանառության մեջ է դրել «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է և Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը քրիստոնեական աշխարհի առաջին պաշտոնական Տաճարն է, որը կառուցվել է 301-303 թթ.՝ Սբ Տրդատ Գ. Մեծ հայոց արքայի և Սբ […]

̰
Վերադառնում ենք Երևան. Նիկոլ Փաշինյան

14:31 21.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում. «Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավել ևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»:

̰
Քաշքշուկ ու լարված իրավիճակ Սյունիքում, սյունեցիները փակել են Երևան-Գորիս ճանապարհը

14:27 21.12.2020

Ինչպես նախապես հայտարարել էին, առավոտյան ժամը 6-ից մի խումբ սյունեցիներ հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ: Ոստիկանությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել, որպեսզի արգելի գորիսեցիների ելքը քաղաքից, ստեղծվել է լարված իրավիճակ, տեղի է ունեցել քաշքշուկ: Սյունեցիներն իրենց խոսքում նշել են, որ իրենք չեն պատրաստվում ընդհարման գնալ ոստիկանների հետ, կոչ են արել […]

̰
Հյուրընկալությունն ավարտվել է սպանությամբ. հարուցվել է քրեական գործ

14:16 21.12.2020

2020թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ոստիկանությունում Արտաշատ քաղաքի 55-ամյա բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր տանը հյուրընկալած անձը չի արձագանքում, ենթադրում է, որ նա մահացել է: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակարաններից մեկի խոհանոցում՝ աթոռին նստած վիճակում, հայտնաբերել է 1966թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած […]

̰
Վաղը 7 ժամով կդադարեցվի Ոսկեհատ համայնքի գազասպառողների գազամատակարարումը

13:23 21.12.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 327 դեպք, որից 147-ը՝ արտակարգ, արձանագրվել է 13 մահ

12:10 21.12.2020

Դեկտեմբերի 14-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 327 դեպք, որից 147-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 44, քարաթափման 2, ինքնասպանության փորձի 10 դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 119 կենցաղային կանչ. տուժել է 143 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ: Արձանագրվել […]

̰
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք, 26 մահ

11:01 21.12.2020

Դեկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154065 դեպք, որոնցից 133176-ն` առողջացած, 2656-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17579 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 567755 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1009 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 644 առողջացած և մահվան 26 դեպք: […]

̰
Գորիս տանող և Կապան-Շուռնուխ ճանապարհահատվածներում առկա է մերկասառույց

10:52 21.12.2020

ՀՀ ոստիկանությունն իրազեկում է․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի մարզի Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատվածում մառախուղ է, իսկ Գորիս տանող և Կապան-Շուռնուխ ճանապարհահատվածներում առկա է մերկասառույց: Հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:

̰
Դեկտեմբերի 18-21-ը բացահայտվել է հանցագործության 92 դեպք

10:48 21.12.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 19-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման, ընտանեկան բռնության ու սպանության սպառնալիքի՝ 4-ական, սպանության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծեծի և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ […]

̰
Սննդի միանվագ բաշխում կիրականացնի անապահով 44 հազար բնակչի

10:24 21.12.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ միանվագ սննդի բաշխում կիրականացնի Հայաստանի առավել խիտ բնակեցված մարզերից Կոտայքի և Երևանի անապահով 44,000 բնակչի, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով։ ✅Օգնություն ստացողների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով 2020-ի հուլիս և օգոստոս ամիսներին իրականացված պարենային անվտանգության գնահատման արդյունքների վրա։ ?Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային […]

̰
Ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին

10:12 21.12.2020

Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքապետը բերման է ենթարկվել»,- նշեցին ոստիկանությունից: Ոստիկանությունից չմանրամասնեցին, թե ինչ քրեական գործի շրջանակներում է Գորիսի քաղաքապետը բերման ենթարկվել՝ նշելով, որ գործը փոխանցվել է քննչական […]

̰
BACK_TO_TOP