TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Որպես անհետ կորած որոնվող 66-ամյա տղամարդը հայտնաբերվել է

14:00 19.12.2020

Ոստիկանության Մուշի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում էր 66-ամյա Աշոտ Հովսեփյանը։ Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.00-ին, Գյումրու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Հովսեփյանը հայտնաբերվել և բաժին է ներկայացվել։ Նա հայտնել է, որ դեկտեմբերի 10-ին, առանց տան անդամներին գիտության, մեկնել է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղ և վերադարձել դեկտեմբերի 18-ին. այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. […]

̰
Հասմիկ Պապյանը նշանակվել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար

13:52 19.12.2020

Հանրահայտ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն ասել է, որ Պապյանը գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնել է հոկտեմբերից:  

̰
Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է արջերի ապօրինի որսի մասին

13:09 19.12.2020

Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է Եղեգիսի կիրճում տեղի ունեցած արջերի ապօրինի որսի մասին. այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։ Նախարարության ներկայացուցիչներն արդեն իսկ կապ են հաստատել ՀՀ […]

̰
«Իմ քայլի» պատգամավոր Երջանիկ Հակոբյանի լիազորությունները դադարեցված են

11:26 19.12.2020

ԱԺ կայքում հրապարակվել է պատգամավոր Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 920 նոր դեպք, 20 մահ

11:04 19.12.2020

Դեկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153173 դեպք, որոնցից 131931-ն` առողջացած, 2616-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 564183 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3170 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 920 նոր դեպք: Ունենք 718 առողջացած և մահվան 20 դեպք: […]

̰
«Մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ պետք է ապրեցնի». Վարչապետի ուղերձը ժողովրդին

10:51 19.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում. Այսօր լրանում է Արցախյան երկրորդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցման 40-րդ օրը: Այդ պատերազմը մեզ համար ծանր հետեւանքներ ունեցավ, մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում, եւ այս կապակցությամբ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված: Վերջին 84 […]

̰
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է

09:38 19.12.2020

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Ժամը 13:00-ին տեղի կունենա սգո երթ՝ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին կմասնակցի քաղաքական էլիտան: Այս օրերին կլինեն հիշատակի այլ միջոցառումներ:

̰
Սահմանազատումների ու սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ․ Թաթոյան

09:35 19.12.2020

Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային նշանակության գործոն է ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի շաունակվող քաղաքականությունը: Նույն նշանակությունն ունեն ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններն, այդ թվում` ադրբեջական իշխանությունների վերահսկողության ներքո որևէ ձև հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ նրանց դաժանությունները (հայկական բնակավայրերի զանգվածային ավերումներ, սպանություններ, գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ, […]

̰
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

09:31 19.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Գրիգոր Արշակյանը

08:12 19.12.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով Գրիգոր Արշակյանը 2020 թվականի դեկտեմբերի 18-ից նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ Նշանակման համար հիմք է եղել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի N 5 որոշման եզրակացությունը։

̰
Արցախի և ՀՀ ՄԻՊ-երը հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

08:06 19.12.2020

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 18-ին հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:59 18.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Գորիս քաղաքում մառախուղ է։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:48 18.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի […]

̰
Հին Շենում շրջափակման մեջ հայտնված շիրակցի կամավորները ճանապարհվել են տուն

23:36 18.12.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շիրակի մարզի կամավորականներն արդեն դուրս են եկել շրջափակումից ու վերադառնում են տուն: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանի հետ, որը ևս ջոկատի 7 տղաների հետ գտնվում էր շրջափակման մեջ: Նրա խոսքերով՝ Շիրակի մարզի տղաները այս պահին գտնվում են Գորիսում և քիչ անց, Մարմաշեն […]

̰
Ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի ԶՈՒ-ի 7 ավտոշարասյուների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով․ Կոնաշենկով

22:00 18.12.2020

Կոնաշենկովը խոսել է նաև ԼՂ բնակիչներին բուժօգնություն ցուցաբերելու մասին։

̰
Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեղադրանքով հետախուզվողի

21:38 18.12.2020

Դեկտեմբերի 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալները, Ավան վարչական շրջանում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել  33-ամյա մի տղամարդու, որը Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ `

̰
Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են․ պատգամավոր

21:25 18.12.2020

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են։ «Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են: Ասեմ ավելին՝ կամավորների մեջ էին 2 խոշորացված համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, վարչական […]

̰
Ռուբեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

21:15 18.12.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուբեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Ռուբեն Կարապետյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է նախագահի հրամանագրում:

̰
Շիրակի մարզի գերեվարվածների անձնական տվյալները սեղմ ժամկետներոմ կփոխանցվեն Եվրոպական դատարան․Եղիշե Կիրակոսյան

21:00 18.12.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ու ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հետ  գերեվարված տղաների հարազատների  մոտ մեկ ժամ տևած  հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ու Եղիշե Կիրակոսյանը պատասխանել են բոլորի  հարցերին ,պարզաբանել օրենքով նախատեսված  գործընթացների հաջորդականությունն ու կարևորությունը։ Հանդիպման ավարտից հետո Շանթնյուզին տված հարցազրույցում Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ  մարզպետարանից  իրեն փոխանցված գերեվարված քաղաքացիների տվյալներն այսօր  կուսումնասիրվեն և հնարավորինս […]

̰
Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Աժ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը

20:52 18.12.2020

 Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ Աժ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը : Այդ մասին նա  հետևյալ գրառումն  է կատարել ֆեյսբուքյան իր  էջում․ «Հարգելի Սյունեցիներ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում: Շարունակում եմ հավատալ, […]

̰
Ընդդիմադիր ուժերն ու նրանց աջակիցները երթով շարժվել են դեպի Եռաբլուր

20:19 18.12.2020

Օրեր շարունակ անհնազանդության ակցիաներ ու բողոքի երթեր կազմակերպող ընդդիմադիր ուժերը այսօր ջահերով երթ են կազմակերպել դեպի Եռաբլուր: Իրենց սատարողների հետ նրանք երթը սկսել են Գարեգին Նժդեհի հրապարակից: Երթին միացել է նաև «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Այս անգամ երթն անցել է առանց կոչերի ու վանկարկումների: Ընթացքում հնչեցրել են պատերազմում զոհվածների […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

20:10 18.12.2020

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի: Վաղարշակ Հարությունյանը հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին, զրուցել հրամանատարների և զինծառայողների հետ: Նախարար Հարությունյանը, մասնավորապես, այցելել է նաև այն տարածքներ, որտեղ հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը, որոշ դեպքերում, ընդամենը 100 մետր է կազմում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել նոր […]

̰
Հայաստանը կրկին հայտնվել է ՈՒկրաինայի «կարմիր» ցուցակում

20:05 18.12.2020

Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Ըստ այդմ, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության “կարմիր” ցուցակում։Այս մասին հայտնում ՈՒկրաինայում ՀՀ դեսպանությունը ։ Հետևաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, […]

̰
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ փրկարարները տան պատշգամբից 2 մարդու են տարհանել

19:52 18.12.2020

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13։49-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկի բնակարաններից մեկում։ Փրկարարները բնակարանի պատշգամբից տարհանել են Նարեկ Ա․-ին […]

̰
Այրվող աղբաման՝ Բաղրամյան պողոտայում

19:30 18.12.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Բաղրամյան պողոտա՝ ստացվեց փրկել աղբամանն այրվելուց»։

̰
Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Մասիսի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

19:25 18.12.2020

Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 3 տղամարդու. այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Բերման ենթարկվածները խոստովանեցին, որ նույն օրը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Նոր Խարբերդ համայնքի խանութներից մեկի մոտից գողացել են մեծ քանակի զովացուցիչ ըմպելիք։ Ըստ տղամարդկանց՝ ապրանքը վաճառել են Երևանում։ Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է առողջապահության նախարարի հետ

19:18 18.12.2020

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը: «Ի թիվս սարքավորումների տեսքով շարունակական հումանիտար օգնության՝ անդրադարձ կատարվեց նաև պրոթեզավորման, վերականգնողական և հոգեբանական բժշկության սփյուռքահայ մասնագետների հետ աշխատանքին, որոնք փորձ ունեն աշխատել հետպատերազմական տրավմաների հետ: Հանդիպման […]

̰
Հարուցվել է քրեական գործ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ

19:12 18.12.2020

2020թ. դեկտեմբեր ամսին` չպարզված օրը և ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել են ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի 9 զինծառայողների: Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական […]

̰
ԱԱՏՄ ստուգայցերը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

19:06 18.12.2020

Կոտայքի մարզի մանկապարտեզներն ու դպրոցները Covid-անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ պահպանում են առանց թերացումների. սա են փաստում ԱԱՏՄ ստուգայցերը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկման տիրույթում եղել են նաև Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի դատարանը։ Արձանագրվել են որոշ թերություններ. մարզպետարանում, մասնավորապես, ջերմաչափումը երկուսի փոխարեն օրական մեկ անգամ է իրականացվել: Ստուգայցեր են ընթացել նաև […]

̰
Արթիկի ոստիկանները բերման են ենթարկել հետախուզվողի և հայտնաբերել մարիխուանայի նմանվող զանգվածներ

18:56 18.12.2020

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից խուլիգանության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդ, որը Երևանի բնակիչ է, գտնվում է Արթիկի հյուրանոցային համալիրներից մեկում։ Ըստ տեղեկությունների՝ հետախուզվողի ընկերն էլ, որը ևս նույն հյուրանոցային համալիրում էր, թմրամիջոց էր պահում։ Նույն օրը հետախուզվողն ու […]

̰
BACK_TO_TOP