TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայտնի են ՀՀ երիտասարդների գնդակային հրաձգության առաջնության մրցանակակիրները

17:50 18.12.2020

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-18-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է 60 մարզիկ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան և Հրաձգության հանրապետական մարզադպրոցներից, Գյումրու քաղաքապետարանից, Տավուշի մարզի «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային համալիրից: Տարվա վերջին մրցաշարում հրաձիգները բարձր արդյունքներ են գրանցել հատկապես վազող թիրախ ձևում: Մասնավորապես, Տիգրան Մանուկյանը լրացրել է ՀՀ […]

̰
Սյունեցիները բացել են Կապան-Գորիս ավտոճանապարհը

17:45 18.12.2020

Գորիս-Կապան ճանապարհը առավոտից փակած քաղաքացիները դադարեցրել են իրենց բողոքի ակցիան, սակայն նշել են, որ ամեն օր իրենց դժգոհությունը բարձրաձայնելու են։ Հիշեցնենք՝ նրանք այդպիսի ակցիաներով անվտանգության երաշխիքներ են պահանջում նշված հատվածի գյուղերի և ճանապարհով երթևեկելու համար:

̰
ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկումները

17:42 18.12.2020

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման աշխատանքները այսօր իրականացվել են Վանաձորի և Լոռու մարզերի դպրոցներում, բանկերում, առևտրի կենտրոններում, «Հայփոստի» բաժանմունքում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները տնտեսավարողների մոտ դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման ճիշտ ձևաչափի պահպանումը։ Ստուգայցի ժամանակ որոշակի […]

̰
ԱԻՆ-ը և ՄԱԶԾ-ն համագործակցում են աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ

17:35 18.12.2020

Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի հանդիպումն այսօր արդեն կոնկրետ արդյունք է տվել: Կողմերը քննարկել էին քաղաքացիական պաշտպանության հարցեր և կարևորել աղետների ռիսկի մոդելավորման, կառավարման և քարտեզագրման հիմնախնդիրը: Այդ շրջանակում ՄԱԶԾ-ի կողմից այսօր նախարարությանը տրամադրվել է համապատասխան տեխնիկա, որը թույլ կտա քարտեզագրել աղետների ռիսկերը և […]

̰
«Մեր զինվոր տղերքի համար Արցախում անվտանգության երաշխիքներ չկան». ծնողների բողոքի ակցիա Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության դիմաց

17:31 18.12.2020

Հայաստանում ՌԴ սահմանապահ վարչության շենքի դիմաց էլ հավաքվել է Արցախի ժամկետային զինծառայողների ծնողների մեկ այլ խումբ: Ակցիայի մասնակիցները ցանկանում են ռուսական զինվորական այդ կառույցից իմանալ նրանց դիրքորոշումը՝ Արցախում հայ զինծառայողների անվտանգության երաշխիքների առումով: Ծնողները մեջբերել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսի ընթացքում հնչեցրած արտահայտությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս […]

̰
Դեկտեմբերի 21-ին վարչապետը կմեկնի Սյունիքի մարզ

17:23 18.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ և մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»։

̰
Ռազմական գործողությունները սրեցին առանց այն էլ ոչ հանգիստ իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչական վտանգի տարածման ռիսկը. Պուտին

17:15 18.12.2020

ԱՊՀ գագաթնաժողովի հեռավար նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ ՌԴ նախագահն անդրադարձել է տարածաշրջանի գլխավոր մարտահրավերներին, խոսել կորոնավիրուսի դեմ պայքարի ու ղարաբաղյան պատերազմի դադարեցման ուղղությամբ տարած ջանքերի մասին: «Իհարկե, մենք բոլորս անհանգստացած էին ԼՂ-ում զինված հակամարտությունով, որում ներգրավված էին բոլորիս մտերիմ ԱՊՀ անդամ երկրները՝ Ադրբեջանն ու Հայաստանը: Ռազմական գործողությունները, ցավոք, հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այն […]

̰
Հանդիպում Միացյալ Թագավորությունից ժամանած բժիշկների հետ. ԱՆ

17:08 18.12.2020

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդունել են Միացյալ Թագավորությունից ժամանած Շտապ բուժօգնության թիմի ղեկավար Անդի Կլարկին, բժիշկներ Փոլ Ռենսոմին, Ռեֆեկա Ինգլիսին, Պատրիսիա Մաքքրեդիին, ինչպես նաև ԱՀԿ ներկայացուցիչ Նունե Դոլյանին: Թիմը Հայաստան է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո` աջակցելու մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր […]

̰
Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա. ԱԽ քարտուղարը` Սյունիքի իրավիճակի մասին

17:00 18.12.2020

Սյունիքի շրջակա տարածքներում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Սահմանազատում է կատարվում և այդ սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա և այդ փաստաթղթային հիմքերի վրա էլ կատարվում է դեմարկացիա: Ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»,- […]

̰
Պատերազմի հետևանքով տուժած երեխաները կմասնակցեն ամանորյա բարեգործական համերգների. Սերգեյ Սմբատյան

16:53 18.12.2020

Դեկտեմբերի 24-27-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգը։ Կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը‚ Sure. օնլայն հարթակը, «Ներդաշնակ մանկություն» բարեգործական հիմնադրամը և Zapomni ընկերությունների խումբը։ Գլխավոր գործընկերն է Mastercard միջազգային վճարման համակարգը: Մուլտֆիլմ-համերգները կազմակերպվում են 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և պատերազմում զոհված զինծառայողների երեխաների […]

̰
Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հաջորդ ամիս․ Հայկ Մարության

16:46 18.12.2020

Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից: Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երևանում է: 2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին:

̰
Հաստատվել է քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցաջակցության ընթացակարգը

16:41 18.12.2020

Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ընթացակարգը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Հիշեցնենք, որ ծրագրի շահառու […]

̰
Դեկտեմբերի 19-21-ը Իրանում ՀՀ դեսպանությունում սգո մատյան է բացվելու

16:39 18.12.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած Արցախյան պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է սուգ։ Այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում բացվելու է սգո մատյան։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ դեսպանությունը նպատակահարմար է գտնում ցավակցական ուղերձներ ընդունել դեսպանության […]

̰
Մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստում

16:00 18.12.2020

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ: Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, հրամանատարները​ ստուգել են դիրքերի ավագների մարտական փաստաթղթերը, զինծառայողներին հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման և մարտական խնդիրների վերաբերյալ։

̰
Պատերազմում վիրավորված և հոսպիտալում բուժում անցած 40 զինծառայողներ ծառայությունը կշարունակեն ՀՀ տարածքում

15:49 18.12.2020

Հանրապետական հավաքակայանի դիմաց Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պնդել են, որ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և զինվորական հոսպիտալում բուժում անցած իրենց զավակները դեռ լիարժեք չեն առողջացել: Բացի դրանից` ծնողները պնդում են, որ իրենց զավակները ծառայությունը շարունակեն ՀՀ տարածքում: Ծնողներին հրավիրվել են հավաքակայանի բակ, լսել նրանց պահանջները: Որոշ ժամանակ անց նրանց պատասխանել […]

̰
Մասնագետները խոսել են գերիների ու անհետ կորածների լուսանկարները տարածելու ռիսկերից

15:46 18.12.2020

Գերիների ու անհետ կորածների լուսանկարները՝ համացանցում. ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ։ Այս թեմայով այսօր քննարկում է կազմակերպվել։ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ու մեդիափորձագետը խոսել են ռիսկերից: Բոլոր բանախոսներն էլ պնդում են, որ տարածումը միայն վնասակար կարող է լինել: Մանրամասները՝ տեսանյութում։    

̰
ԱՊՀ նիստից հետո պետությունների ղեկավարների կողմից հաստատված փաստաթղթերը կուղարկվեն Երևան. ՀՀ վարչապետը չի մասնակցել գագաթնաժողովին

15:38 18.12.2020

Հեռավար կարգով մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համաժողովը, որի օրակարգում 14 հարց է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում նիստին, հոր՝ Վովա Փաշինյանի մահվան պատճառով: Համաժողովին նախ ելույթ են ունեցել պատվիրակությունների ղեկավարները, որոնք իրենց խոսքում անդրադարձել են տարածաշրջանային գլխավոր մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակին, ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին: «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ ԱՊՀ հանձնաժողովը գրություն […]

̰
Բանկի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար

15:12 18.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից։ Քննությամբ պարզվել է, որ 40-ամյա տղամարդը զբաղեցնելով Հայաստանում գործող բանկերից մեկի ավտոմատացված բանկային համակարգի ուղեկցման բաժնի պետի պաշտոնը և իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում ունենալով բանկի […]

̰
Մեր տղաները դեռ բուժման կարիք ունեն. բողոքի ակցիա հանրապետական հավաքակայանում

15:06 18.12.2020

Հանրապետական հավաքակայանի դիմաց Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պնդում են, որ զինվորական հոսպիտալում բուժում անցած իրենց զավակները լիարժեք չեն առողջացել: Բացի դրանից՝ ծնողները պնդում են, որ իրենց զավակները ծառայությունը շարունակեն ՀՀ տարածքում: Ծնողներն այժմ հրավիրվել են հավաքակայանի բակ, իսկ լրատվամիջոցներն այդ ամենին հետևում են հեռվից՝ հավաքակայանի մուտքից: Ծնողները իրենց պահանջները ներկայացրել […]

̰
Վանաձորի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

14:34 18.12.2020

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13։49-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։17-ին։

̰
Moderna-ն ոչնչացրել է COVID-19-ի դեմ 400 հազար դեղաչափ պատվաստանյութ

14:21 18.12.2020

Հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը ստիպված է եղել ոչնչացնել կորոնավիրուսի պատվաստանյութի 400 հազար դեղաչափ` արտադրության ժամանակ առաջացած խնդրի պատճառով: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատվաստանյութերի գծով խորհրդական Մոնսեֆ Սլաուիին։ Նշվում է, որ «ֆիլտրման» հետ կապված խնդիրն առաջացել է արտադրության վերջին փուլերում: Ընկերության […]

̰
Արցախում վիրավորված ռուս լրագրողը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին իր կյանքը փրկելու համար

14:06 18.12.2020

Արցախում՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին իր կյանքը փրկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ արդեն անցնում է բուժման վերջին փուլը: «Հոկտեմբերի 8-ին ինձ հետ էին նաև իմ գործընկեր Լևոն Արզանով և կամավոր Հրանտ Բալադյանը: Շուշիում էինք, երբ դեպքը պատահեց, մտել […]

̰
Պատերազմի զոհերի 377 ընտանիք միանվագ հատուցում է ստացել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից

13:58 18.12.2020

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհերի 377 ընտանիք միանվագ հատուցում է ստացել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից: Այս մասին տեղեկացրին հիմնադրամից։ Զոհերի ընտանիքներին ընդհանուր առմամբ տրվել է 24 մլրդ 814 մլն 100 հազար դրամ: 377 զոհերի թվում 203-ը պայմանագրային զինծառայողներ են, 106-ը` պայմանագրային ենթասպայական կազմի ծառայողներ, 61-ը` սպայական կազմից են, 7-ը` կամավորներ: Միանվագ պարտավորությունների գումարի չափը 3 […]

̰
Շիրակցիները փակել են Երևան-Գյումրի ավտոմայրուղին․ պահանջում են գերությունից վերադարձնել իրենց հարազատներին

13:39 18.12.2020

Շրջափակման մեջ հայտնված և գերեվարված ջոկատների կամավորականների հարազատները Շիրակի մարզում փակել են Երևան-Գյումրի ավտոմայրուղին։ Ճանապարհը համայնքների բնակիչները սկզբում փակել են Ազատան գյուղի հատվածում, հետո շարժվել են դեպի Հոռոմ գյուղի խաչմերուկ։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանի բնակիչներն էլ փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ Երկու ուղղություններով երթևեկությունն այս պահին  փակ է, մայրուղիներին խցանումներ են։ Գերության ու շրջափակման մեջ […]

̰
ԱՊՀ խորհուրդը տեղեկացված է գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ. Մանե Գևորգյան

13:35 18.12.2020

Անկախ պետությունների համագործակցության անդամներ-երկրներն ու խորհուրդը տեղեկացված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «ԱՊՀ պետություններն ու խորհուրդը տեղեկացված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ։ Միաժամանակ, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ԱՊՀ պետությունների ղեկավարների և խորհրդի հավանությանն […]

̰
Սյունիքի մարզում քաղաքացիները ճանապարհ են փակել

13:28 18.12.2020

Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում քաղաքացիները ճանապարհ են փակել։ Բնակիչների բողոքի ակցիան պայմանավորված է Գորիս-Կապան ճանապարհին հարող հատվածում որոշ դիրքերի հնարավոր ազատմամբ։ Քաղաքացիները մի շարք մտավախություններ ունեն և անվտանգության երաշխիքներ են պահանջում նշված հատվածում առկա գյուղերի և ճանապարհով երթևեկելու համար:  

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ

13:17 18.12.2020

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԽ քարտուղարի մամուլի քարտուղար Ալբերտ Ներզեթյանը: Հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով: ԱԽ քարտուղարի և պատգամավորների հանդիպման մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

̰
Բջջային հեռախոսներին ուղարկված՝ 750.000 ԱՄՆ դոլար շահելու մասին տեղեկությունը խարդախություն է

13:14 18.12.2020

Ցանցահենները շարունակում են կիրառել խաբեության տարբեր սխեմաներ մարդկանցից գումար և անձնական տվյալներ շորթելու համար։ Վերջին շրջանում հայկական բջջային օպերատորների բաժանորդներին ուղարկվում է կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություն, որում նշված է, թե իբր վերջիններս Samsung ընկերության կողմից շահել են 750.000 ԱՄՆ դոլար։ Գումարը ստանալու համար բաժանորդներին առաջարկվում է իրենց բնակության հասցեն ուղարկել նամակին կցած էլեկտրոնային հասցեին։   «Տեղեկատվության […]

̰
Առգրավվել է 3623 հատ «Սիգ» տեսակի ձուկ

13:12 18.12.2020

Հաշվի առնելով «Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով «Սևանի ՃՈ», «Դիլիջանի» հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում ս.թ. դեկտեմբերի 17-ի դրությամբ առգրավվել է 3623 հատ, ընդհանուր քաշով 1280 կգ «Սիգ» […]

̰
Արա Այվազյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ

13:00 18.12.2020

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն առանձնազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Երկուստեք ընդգծվեց, որ Գործընկերության խորհրդի հերթական նիստի անցկացումը լավ հնարավորություն է՝ ամփոփելու Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և բովանդակային քննարկումներ ծավալելու հետագա […]

̰
BACK_TO_TOP