TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արման Թաթոյանը ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացին առնչվող հարցեր

12:54 18.12.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։ Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործըթացներին ներգրավված […]

̰
ԵՄ գործընկերներն է ներկայացվել դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը

12:40 18.12.2020

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Նիստի ընթացքում ՀՀ-ԵՄ կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում Կառավարության բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։ Հայկական կողմից թեման ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։ Նախարարի տեղակալն […]

̰
Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին

12:32 18.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին՝ հոր մահվան պատճառով, РИА Новости- ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից: «Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը՝ կապված իր հոր մահվան հետ», – ասել է գործակալության աղբյուրը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանի հայրը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

̰
Միայն ԵՊԲՀ-ում սովորում է օտարերկրացիների 41%-ը, իսկ մնացած 59%-ը՝ 67 բուհերում. Արմեն Մուրադյան

12:22 18.12.2020

Միայն ԵՊԲՀ-ում սովորում են Հայաստանում սովորող օտարերկրացի ուսանողների 41%-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Եվ այսպես, Հայաստանում գործում է 68 բուհ (56 բուհ, 12 մասնաճյուղ)։ 4295 օտարերկրացիներ ուսանողներ սովորում են 68 բարձրագույն հաստատություններում։ Եվ 68 հաստատություններից միայն ԵՊԲՀ-ում սովորում է 1761 օտարերկրացի ուսանող (կլինիկական օրդինատորները ներառված չեն այս թվի մեջ), այսինքն […]

̰
Ակունք, Ջրվեժ և Անի համայնքների կարողությունների հզորացման համար ներդրվել է ևս 47 միլիոն դրամ. ՀՏԶՀ

12:06 18.12.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ակունք, Ջրվեժ և Շիրակի մարզի Անի համայնքները ստացել են հերթական աջակցությունը։ Ակունք համայնքը ստացել է ինքնաթափ Կամազ՝ 24 միլիոն դրամ արժողությամբ։ Ծրագրի շրջանակներում այսօրվա դրությամբ Ակունքին գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա տրամադրելու համար ներդրվել է ընդհանուր 53 միլիոն […]

̰
«Հայփոստը» պարզեցնում է առաքման ընթացակարգը. այլևս մաքսային ձևակերպման վճար չի գանձվի

11:49 18.12.2020

«Հայփոստի» միջոցով փաթեթներ և ծանրոցներ արտասահման առաքելիս, մինչև 200 եվրո արժեքով առաքանիների համար այլևս մաքսային զննության և ձևակերպման վճար չի գանձվի։ Մինչ այժմ յուրաքանչյուր առաքանու մաքսային զննման և ձևակերպման համար գանձվում էր 4500 դրամի չափով գումար: Մաքսային հայտարարագրի փոխարեն կլրացվի միայն փոստային ձևաթուղթը։ Փոփոխությունը կգործի սկսած դեկտեմբերի 18-ից։ Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ […]

̰
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը ժամանել է Երևան

11:40 18.12.2020

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: «Արդեն եկել է, ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանը նրան դիմավորել է»,- նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

̰
Ապօրինի ծառահատում, դրամանենգություն, լիազորությունների չարաշահում․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

11:35 18.12.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու`4, խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, դրամանենգության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է […]

̰
Դեկտեմբերի 20-ին բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար

11:26 18.12.2020

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։

̰
Բորելին չի հաջողվել ԵՄ-Հայաստան-Ադրբեջան հանդիպում անցկացնել

11:23 18.12.2020

Բորելը նշել է, որ Ռուսաստանի օգնությամբ Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարը կանխել է հետագա մարդկային կորուստները։

̰
Կորոնավիրուսի 861 նոր դեպք, 15 մահ․ ինչպիսի՞ն է համաճարակային պատկերը Հայաստանում

11:01 18.12.2020

Դեկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 152253 դեպք, որոնցից 131213-ն` առողջացած, 2596-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 561013 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 861 նոր դեպք: Ունենք 1223 առողջացած և 15 մահվան դեպք: […]

̰
Ռուս խաղապահներն ԼՂ են ուղեկցել ևս 457 արցախցու

10:06 18.12.2020

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 41 հազար փախստական:

̰
Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է, Սյունիքի մարզում ձյուն է տեղում

09:37 18.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Սերժ Թանկյանը դարձել է վավերագրական ֆիլմի հերոս

08:37 18.12.2020

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի մասին վավերագրական Truth To Power ֆիլմը մեծ էկրան կբարձրանա փետրվարի 19-ին։ Այս մասին հայտնում է NME պարբերականը։ Ռեժիսորը Գարին Հովհաննիսյանն է։ Ֆիլմը կպատմի երաժիշտի կյանքի մասին, այդ թվում 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ցույցերին նրա մասնակցության մասին։ 53-ամյա Թանկյանի խոսքով՝ ֆիլմն արտացոլում է երեք տասնամյակների ընթացքում […]

̰
Վարչապետը հոր մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր է ստացել, այդ թվում Պուտինից և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից

08:11 18.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ցավակցական հեռագրում նշված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ […]

̰
Ադրբեջանցի զինվորականների հատուկ գրքույքներում քարտեզներ կան, որոնցում ՀՀ զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք. ՀՀ ՄԻՊ

00:03 18.12.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում: Այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեքստեր, որոնք անմիջականորեն […]

̰
Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

23:55 17.12.2020

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Դեկտեմբերի 16-ին հերթական դեպքը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները բացահայտեցին։ Գիշերային շրջայցի ժամանակ քրեական հետախույզները Օհանավան գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Հունդայի» մակնիշի իր մեքենայով հանդերձ՝ բերման ենթարկեցին Երևան քաղաքի 40-ամյա մի բնակչի։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված: […]

̰
Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում․ շրջափակման մեջ հայտնված և գերեվարված տղաների հարազատները պահանջում են հստակ տեղեկություններ

23:52 17.12.2020

Շիրակի մարզի տարբեր տարածաշրջանների ջոկատների կամավորականների հարազատներն այսօր, պայմանավորվածության համաձայն, ժամը 19-ին հանդիպում են ունեցել մարզպետի հետ: Տիգրան Պետրոսյանը նախ ներկայացրել է այսօր մայրաքաղաքում ունեցած հանդիպումների արդյունքները։ Նա տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի հետ։ Ձեռք բերված պայմանավորվածությամբ` վաղը կսկսվի […]

̰
ՀՀ տարածքում փակ ճանապարհներ կան

23:45 17.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ «Չայնիի» ոլորաններում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:22 17.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ […]

̰
Դիլիջանի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

23:11 17.12.2020

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տավուշի մարզի Հովք գյուղում անասնագոմից գողացել են մեկ գլուխ երինջ: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, արձանագրել` որտեղից, ինչպես է կատարվել գողությունը: Որոնողական աշխատանք սկսվեց: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը կատարել է Արարատի մարզի Այնթապ […]

̰
̰
Շիրազի-Մազմանյան-Չաուշի-Սիլիկյան նոր խճուղի խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը

22:35 17.12.2020

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Շիրազի փողոց – Մազմանյան փողոց – Չաուշի փողոց – Սիլիկյան նոր խճուղի լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից։ Փոփոխության արդյունքում լուսացույցները կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով, ինչը նշանակում […]

̰
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում. Պուտին

22:18 17.12.2020

Այսօր Ռուսաստանում կայացել է Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը։ Ռուսաստանի նախագահը, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է  Ղարաբաղյան հակամարտության մասին ՏԱՍՍ գործակալության հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու․ Պաշտպանության նախարարը՝ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին

22:03 17.12.2020

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու […]

̰
40-ամյա տղամարդու դանակահարություն Սարի թաղում․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը

21:35 17.12.2020

Դեկտեմբերի 15-ին, ժամը 2.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած վերքով Սարի թաղի 40-ամյա մի բնակիչ է հիվանդանոց տեղափոխվել: Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն։ Տղամարդուն վիրահատում էին, բացատրություն վերցնելն անհնար էր։ Նրան հիվանդանոց ուղեկցողի հայտարարությամբ՝ նշված հասցեում բարձրությունից էր ընկել։ Սակայն Սարի թաղ մեկնած քրեական հետախույզները այլ բան պետք է […]

̰
Մետրոյում ակցիա իրականացրած անձը ներգրավվել է նաև առանձնապես խոշոր վատնմանն օժանադակելու համար

21:08 17.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ակցիա […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է թատրոնների տնօրեններին

20:59 17.12.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկայացրել է տնօրեններին: Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում սա մշակութային գործիչների հետ առաջին հանդիպումն է: Տնօրեններին ներկայացնելիս նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հատկանշական է համարել […]

̰
Մեր նահատակների հիշատակի սգո երթը Հանրապետության հրապարակից Եռաբլուր տեղի կունենա շաբաթ օրը․ Փաշինյան

20:52 17.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Սիրելի հայրենակիցներ՝ մեր նահատակների հիշատակի սգո երթը Հանրապետության հրապարակից Եռաբլուր՝ տեղի կունենա շաբաթ օրը, դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին»։

̰
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության  ցանկում

20:39 17.12.2020

Դեկտեմբերի 17-ին առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակու­թային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կող­մից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց կոմիտեին «Սուրբ […]

̰
BACK_TO_TOP