20:00 17.12.2020
Այսօր տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Ղարաբաղյան հակամարտության մասին ՏԱՍՍ գործակալության հարցերին: Մասնավորապես խոսել է այն մասին, թե ինչու հենց հիմա սրվեց հակամարտությունն ու վերածվեց պատերազմի: Պատերազմը սկսվելու նախադրյալները օբյեկտի՞վ էին, թե՞ կարելի է մեղադրել կողմերից մեկին, կամ գուցե արտաքին միջամտությո՞ւնն է իր ազդեցությունն ունեցել հենց այս պահին ու […]
19:56 17.12.2020
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական մարզադպրոցի համար նոր շենք է կառուցվելու։ Մեկնարկի ժամկետները հայտնի չեն, բայց շինարարական աշխատանքները՝ բնապահպանական տեսանկյունից, ինչ ազդեցություն կարող են ունենալ շրջակա միջավայրի վրա, նախապես ուսումնասիրության առարկա են։ Երկու ամիս առաջ ընտրված կազմակերպությունն իրականացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն: Նոր մարզադպրոցի շինարարության համար 10 հա տարածք հատկացվել է […]
19:47 17.12.2020
Հակամարտությանը, որն ուներ երկու կողմ, անմիջական միջամտություն է ունենում Թուրքիան՝ պատերազմի թեժ պահին աջակցելով Ադրբեջանին. հարցին անդրադարձի ժամանակ Ռուսաստանի նախագահը խոսել է կողմերի առաջ քաշած պատճառներին․ շեշտեց՝ ինչպես Թուրքիան է հայտարարել, իրենք պաշտպանել են Ադրբեջանի իրավունքը, մասնավորապես 90-ականներին օկուպացված տարածքների վերադարձի համար, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից այդ տարածքները հանդիսանում էին Ադրբեջանի տարածքի մաս: Պուտինի կարծիքով՝ […]
19:39 17.12.2020
Դեկտեմբերի 18-ից կիրականացվեն դեկտեմբեր ամսվա կանխիկ և անկանխիկ եղանակով վճարվող Արցախի բնակիչների քաղաքացիական կենսաթոշակների վճարումը: Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ կանխիկ եղանակով ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ, իսկ Արցախի Հանրապետությունում՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր, այդ թվում՝ Մարտունի, Ասկերան և Մարտակերտ քաքաղաքներում: Այս մասին […]
19:20 17.12.2020
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հրամանատարության կողմից խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները։ Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ու կամավորականներին արդյունավետ փոխգործակցության, ցուցաբերած քաջության և հայրենասիրության համար։
19:14 17.12.2020
Սյունիքի մարզում իրավիճակը մնում է լարված։ Մեծ թվով քաղաքացիներ մեքենաներով փակել են դեպի Կապան տանող միջպետական ճանապարհը և ՀՀ իշխանություններից, ՊՆ-ից կամ ռուս խաղաղապահներից անվտանգության երաշխիքներ են պահանջում։ Հավաքվածների թվում կան զինվորական համազգեստով քաղաքացիներ, կամավորներ։ Նրանք նշում են, որ ակցիան քաղաքական որևէ ենթատեքստ չունի, իրենց համար միևնույն է, թե ով կտա այդ երաշխիքները։ Ոստիկանության աշխատակիցները […]
18:52 17.12.2020
«Մենք հույս ունենք, որ միջազգային միջնորդները խոսքից գործի կանցնեն ու կսկսեն օգնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, առաջին հերթին Արցախ վերադարձող փախստականներին, և ոչ միայն Ռուսաստանը դա կանի` այնտեղ օգնություն ուղարկելով»,-այսօր տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ իրենք պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը: Կա՞ վտանգ, որ […]
18:45 17.12.2020
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենակետերում կատարվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ Ստուգվել է հենակետերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը, դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը, տրվել են համապատասխան հրահանգներ մարտական հերթապահության կրման ընթացքում առաջադրվող խնդիրների վերաբերյալ։
18:30 17.12.2020
Կառավարության այսօրվա նիստը վարել է փոխվարչապետը: Տիգրան Ավինյանը նիստի սկզբում տեղեկացրել է, որ գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված աշխատանքները շարունակվում են: Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ։ Ըստ Ավինյանի` Խծաբերդում գերեվարվածների խնդրի շուրջ ևս ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում, և ակնկալվում է հանգուցալուծում։ Անդրադարձ է եղել նաև […]
18:20 17.12.2020
Թումոյի այգու մոտից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի ու նրանց աջակիցների բողոքի ակցիան: Նրանք քայլել են Հալաբյան, այնուհետև Կիևյան, Օրբելի ու Բաղրամյան փողոցներով դեպի փոքր կենտրոն ու կոչ արել քաղաքացիներին միանալ իրենց շարժմանը՝ վստահեցնելով, որ սա ոչ թե իշխանության, այլ հայրենիքի համար տարվող պայքար է: Ոստիկանությունն ուղեկցում է երթը, այն խաղաղ […]
18:15 17.12.2020
Կառավարության մոտ այսօր դարձյալ հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք մտադիր էին գնալ ՌԴ դեսպանատուն և խնդրել այդ երկրի ղեկավարության միջամտությունը իրենց հարազատներին գտնելու և տուն վերադարձնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:
18:10 17.12.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգայցերը հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում: Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նշված հաստատություններում ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկումները կոպիտ խախտումներ չեն արձանագրել: Դպրոցների բուժքույրերը հիմնականում նշանակված են որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու և հետևում են ընթացիկ աշխատանքներին։ Դպրոցների մեծ մասն ապահովված է անհրաժեշտ քանակով ախտահանիչներով, դիմակներով: ԱԱՏՄ համաճարակաբանները, […]
17:16 17.12.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Կոտայքի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհին՝ անձրև։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից […]
17:05 17.12.2020
Դեկտեմբերի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը պարգևներ է հանձնել «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության մի շարք անդամների: ՀՀ ԱԻ նախարարությունը երիտասարդ պետական կառույցներից է, սակայն մի քանի տարվա ընթացքում հասցրել է ձևավորել բարի ավանդույթներ: ՀՀ ԱԻՆ վետերաններին հատկացված աշխատասենյակում հաճախ են լինում հետաքրքիր հանդիպումներ: Այս անգամ վետերանները եկել էին հանդիպելու և […]
16:33 17.12.2020
Իրանի կողմից տրամադրվող մարդասիրական բեռն արդեն Հայաստանում է, ինչի մասին հայտնել էր Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդության համավարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերվել է 5 անուն բժշկական սարք, այդ թվում՝ պուլսօքսիմետրեր, ախտահանման լուծույթներ, […]
16:20 17.12.2020
Սյունիքի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ մինչև դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17:00-ն, իրենց ուղղությամբ դիրքեր պետք է ազատեն: «Խոսքն այն տարածքների մասին է, որոնք մենք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը, անվտանգության գոտու ապահովման համար: Այդ մասին մեզ ասել են զինվորականները: Սա շատ ցավալի իրողություն է, նորից ու նորից ահազանգում ենք […]
15:57 17.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ «Չայնիի» ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում։
15:30 17.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ «Չայնիի» ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։
15:12 17.12.2020
Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Սոֆի Վիլմեսի հետ։ ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: Որպես առաջնահերթություն […]
15:06 17.12.2020
Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու սկզբունքներին, ինչպես նաև հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում կատարված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված […]
14:49 17.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ: «Մեծարգո՛ պարոն վարչապետ Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Անդառնալի կորստի […]
14:41 17.12.2020
2020թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտային հարակից տարածքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան դիտավորյալ վարել է նույն հատվածում բողոքի ակցիա իրականացնող անձանց վրա, որի հետևանքով մի քաղաքացի ստացել է ձախ ոտքի կոտրվածք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական […]
14:28 17.12.2020
Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին Սպիտակ քաղաքի Առափնյա փողոցի մի բնակարանից բերման է ենթարկվել 42-ամյա Քաջիկ Հ.-ն, որը սեպտեմբերի 26-ից ՌԴ Տյումենի մարզի ՔԿՀ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին […]
14:17 17.12.2020
ՊՆ դիմաց այսօր էլ հավաքվել են Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանց ցանկությունն է հանդիպել նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանցից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Ծնողները տեղեկացել են, որ վերջին օրերին թշնամու կողմից հայ զինծառայողների գերեվարման դեպքեր են գրանցվել, մինչդեռ նախորդ հանդիպումների ընթացքում, ներկաների խոսքերով, իրենց տրվել էին անվտանգության լուրջ երաշխիքներ և նշել, որ իրենց տղաները […]
14:02 17.12.2020
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր: Պաշտպանական […]
13:58 17.12.2020
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլիի […]
13:56 17.12.2020
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 54-րդ կմ-ին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի մոտ, «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է ճանապարհի արգելապատնեշին և շրջվելով՝ հայտնվել ձորակում. ուղևորներից 28-ամյա Վարդան Շահնազարյանը տեղում մահացել է, իսկ 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 29-ամյա ուղևոր Սերյոժա Խալաթյանը նույնպես […]
13:22 17.12.2020
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է որոշում, ըստ որի՝ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող անձանց տրամադրել եռամսյա դրամական օգնություն: Ընդ որում` առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ […]