13:17 17.12.2020
Գործադիրի նիստում քննարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը նաև Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է, առաջարկել է հարցը ևս մեկ անգամ քննարկել: Ի սկզբանե հարցը օրակարգի ոչ զեկուցվող հարցերից էր, նախարարի առաջարկությամբ այն դարձավ զեկուցվող։ «Ընտրությունների նիստի հետ […]
13:11 17.12.2020
Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը։ Այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Այդ միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա […]
13:07 17.12.2020
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անհայտ բացակայելու հետ կապված նոր կանոնակարգում: Չնայած սրա վերաբերյալ հարցը օրակարգի չզեկուցվողներից էր, այնուամենայնիվ, արդարադատության նախարարին հնարավորություն տրվեց հակիրճ պարզաբանելու էությունը։ «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: […]
13:03 17.12.2020
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ: Որոշումն ընդունվեց կառավարության հերթական նիստին։ Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը վերջերս է վայր դրել մանդատը, նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ էր։ Նա 2018 թվականից հետո զբաղեցրել է նաև Լոռու փոխմարզպետի պաշտոնը։ Իսկ Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դեկտեմբերի 16-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
13:00 17.12.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման և ծեծի՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու բնակարանային գողության՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և […]
12:38 17.12.2020
Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության միջոցառումը։ ✅ Շահառու է համարվում պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված (ըստ ՀՀ կառավարության 2020 թ.-ի նոյեմբերի 21-ի N 1820-L որոշման) գործազուրկ հանդիսացող քաղաքացին։ ✅ Գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը […]
12:27 17.12.2020
«Գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները: Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ։ Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Անդրադառնալով Խծաբերդին՝ նա տեղեկացրել է, որ Խծաբերդից գերեվարված անձանց տվյալները ճշտվում են, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է: Ըստ […]
12:24 17.12.2020
ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ 2020թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում արձանագրված՝ նույն օրը Երևան քաղաքում անցկացվող բողոքի երթի ընթացքում տեղի ուենցած միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին՝ […]
12:11 17.12.2020
Դեկտեմբերի 17-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։
12:10 17.12.2020
Խաղաղապահների նոր քարտեզում այդ տարածքները ներկայացված են որպես ադրբեջանական, ավելին, պայմանական նշումներ բաժնում նոր գիծ է ավելացել, որով տարանջատվում է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտին։
11:52 17.12.2020
Երգչուհի Շուշան Պետրոսյանին այսօր ոստիկանությունը բերման էր ենթարկել: Այս մասին հայտարարել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա իր էջում գրել էր․ «Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։ Սա բացարձակ ապօրինություն է»։ SHANTNEWS․am-ը կապ հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության […]
11:47 17.12.2020
ՊՆ-ի դիմաց այսօր էլ հավաքվել են Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանց ցանկությունն է հանդիպել նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանցից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Նրանք տեղեկացել են, որ վերջին օրերին թշնամու կողմից հայ զինծառայողների գերեվարման դեպքեր են գրանցվել: «Մեզ անցած անգամ այստեղ տրվեցին անվտանգության լուրջ երաշխիքներ, նշեցին, որ մեր տղաները հիմա ավելի անվտանգ պայմաններում են, […]
11:20 17.12.2020
Գերագոսը հաղորդավար Ալեքսան Բալեկյանի հետ խոսել է այն մասին, որ հայերի դեմ ռազմական հանցագործությունները՝ գլխատումները, գերեվարումները, տարբեր կրոնական շենքերի պղծումները շարունակվում են ամենօրյա սկզբունքով։
11:02 17.12.2020
Դեկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151392 դեպք, որոնցից 129990-ն` առողջացած, 2581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18179 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 558446 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 1296 առողջացած և մահվան 25 դեպք: […]
10:31 17.12.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 08.00-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Վեդի քաղաքի, Ուրցաձոր և Դաշտաքար գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:54 17.12.2020
Պերեպելկինի խոսքով՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ ԼՂ է վերադարձել ավելի քան 40 հազար մարդ։
09:44 17.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի «Սարավան-Զանգեր» հատվածում և Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ «Չայնիի» ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։
08:29 17.12.2020
Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «1. Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի նկատմամբ, տալ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված սպառնալիքներ, անել վիրավորական ու ատելություն բորբոքող արտահայտություններ: 2. Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը 2020 […]
08:20 17.12.2020
Այսօր օրերին հայ ժողովրդին աջակցության խոսքեր է ուղղել հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը․ «Ողջույն իմ բոլոր հայ եղբայրներին ու քույրերին, խոնարհվում եմ: Այժմ ծանր ժամանակներ են, հուզական առումով՝ բարդ: Պինդ եղեք, կյանքում այդպես պատահում է: Հետո, միևնույն է, արև կծագի: Արարատը միշտ սրտումս է»,-ասել է Սոլովյովը:
08:08 17.12.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Պուշկին փ. 51/1, 49, 51 շենքեր, Եկմալյան փ. 6, 7 շենքեր, Փարպեցի փ. 8-10 շենքեր, Մյասնիկյան պողոտա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 15, 25/27 շենքեր, Բագրատունյաց պող․ 13 շենքը […]
00:56 17.12.2020
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ձեռնարկած քայլերի արդյունքում մերժել է Ադրբեջանի կառավարության պահանջը՝ սույն թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Մասնավորապես, Եվրոպական դատարանը հաշվի է առել այն, որ հատկապես գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոցի կիրառման պահանջները եւ դրանք հիմնավորող ապացույցները […]
00:00 17.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) մառախուղ է։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց […]
23:55 16.12.2020
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ն էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն […]
23:50 16.12.2020
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Առինջ գյուղում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 61-ամյա մի տղամարդու։ Երևանում հաշվառված տղամարդը հոկտեմբերից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերի յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
23:40 16.12.2020
Դեկտեմբերի 16-ին` ժամը 18։26-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և երկու տուժած։
23:30 16.12.2020
Դեկտեմբերի 16-ին` ժամը 21:15-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցում այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։38-ին, մարել՝ […]
23:25 16.12.2020
Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։ Այս մասին գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանը։ «Այս հարցը հետպատերազմյան ծանր ու լարված իրավիճակում վստահաբար առաջնահերթությունների շարքում չէ, բայց քանի որ առաջացրել է հանրային հետաքրքրություն, հարկ եմ համարում դրան անդրադառնալ։ Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու […]
22:04 16.12.2020
Դեկտեմբերի 15-ի երեկոյան Դիլիջանի ոստիկանները քաղաքում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Նրանք Դիլիջանի Սայաթ-Նովա փողոցում հայտնաբերել ու բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով բեռնված «Ուրալ» մակնիշի մեքենա։ Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։ Հաղարծինում բնակվող 39-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ փայտանյութը […]
21:16 16.12.2020
2021 թվականի փետրվարին շարքային կազմի պարտադիր զինծառայության ձմեռային զորակոչ է իրականացվելու: Զորացրումն իրականացվելու է հունվարի 8-ից մինչև փետրվարի 14-ը: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից: 2021 թվականի առաջին ձմեռային զորակոչն իրականացվելու է փետրվարին, սակայն օրը կհստակեցվի Կառավարության համապատասխան որոշումից հետո: Հիշեցնենք, որ սովորաբար ձմեռային զորակոչը մեկնարկում էր հունվարից, այս տարի, կորոնավիրուսյան […]