14:36 16.12.2020
Հայ հատուկջոկատայինները շրջափակված զինծառայողներին դուրս են բերել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ թաղամասերից։ Այս մասին հայտնում է «Ինֆոտեկա»-ի Տելեգրամ ալիքը։
14:30 16.12.2020
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին անձագրային բաժանմունքից Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Կամո Օ.-ն, որը 1998 թ. փետրվարից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ Քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
14:05 16.12.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ Քանի որ ուղերձի տեսանյութի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, իսկ այս իրավիճակում ժամանակը շատ կարևոր է, այդ պատճառով նախքան տեսանյութի տեխնիկական խնդիրների կարգավորումը հրապարակում եմ իմ ուղերձի ամբողջական տեքստը՝ պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ: Հ.Գ. Բնականաբար, […]
13:36 16.12.2020
Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրին «Քաղաքացու որոշում» ՍԴԿ մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, սահմանների հստակեցմանը, գերիների վերադարձին և ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցերի շրջանակ։ Երկուստեք կարևորվել է ներքաղաքական կայունության հաստատումը։ Այս համատեքստում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները վերահաստատել են հանրայնորեն […]
13:33 16.12.2020
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18։25-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31.6-րդ կմ-ին «ՎԱԶ-21073» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա Վարդուշ Աղաջանյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
13:27 16.12.2020
Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Արցախի պաշտպանության բանակից։ «Մի քանի տասնյակ մարդիկ կարողացել է շրջափակումից դուրս գալ։ Շարունակվում են որոնողական աշխատանքները, փնտրում ենք նրանց, որոնք կապի դուրս չեն գալիս»,- ասել է աղբյուրը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` 30 հոգանոց խումբը կարողացել է շրջափակումից դուրս գալ հայ […]
13:08 16.12.2020
Թեև հանրապետությունում ստեղծված իրավիճակում սննդամթերքի Ամանորյա առևտրի ծավալը զիջում է նախորդ տարիներին, սակայն նկատի ունենալով, որ արդեն որոշակի ակտիվություն նկատվում է, հաշվի առնելով նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները 2020 թվականի դեկտեմբերի 16-30-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում, սուպերմարկետներում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը: Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։ Երևանի սահմանային […]
13:05 16.12.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավոր հատվածում նախադպրոցական կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացի կարգավորման հարցերը, հաստատությունների կողմից ներկայացված առաջարկներն ու դիտարկումները: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով երկխոսության և դաշտի խնդիրներն ու կարիքները համակարգված ներկայացնելու համար: […]
13:00 16.12.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, առանց իրացնելու […]
12:48 16.12.2020
Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են հայ-վրացական սահման տանող Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Քեթի գյուղի հատվածում: Փակ է նաև Գյումրի–Երևան ավտոճանապարհը` Լանջիկ, ինչպես նաև Ազատան գյուղերի հատվածներում։ Ակցիայի մասնակիցները պահանջում են հստակ տեղեկություններ հայտնել Արցախում ծառայության մեջ գտնվող իրենց հարազատներից։ Նրանք պնդում են, որ զինվորները գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։ Առավոտյան ազատանցիները հավաքվել էին Շիրակի […]
12:26 16.12.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեսաhանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ։ Ողջունելով ՀԲ-ի պատվիրակությանը՝ նախարար Վ. Դումանյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և ընդգծել, որ նախարարությունը շահագրգիռ է […]
12:14 16.12.2020
ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:
12:03 16.12.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին: Բարձր գնահատելով 2 երկրների դարավոր բարեկամությունն ու երկարամյա համագործակցությունը` կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով […]
11:59 16.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի 63-ամյա բնակչի կողմից 12 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 63-ամյա բնակիչը, մտերիմ հարաբերություններ ունենալով երևանաբնակ ընտանիքի հետ, օգտվելով 12 տարին չլրացած երեխայի ծնողների բացակայությունից, 2019թ. սեպտեմբերին երկու […]
11:49 16.12.2020
Այսօր էլ ՊՆ-ում վաղ առավոտից հավաքվել է անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների և հարազատների մեկ այլ խումբ: Նրանք ցանկանում են անհապաղ հանդիպել պաշտպանության նախարարին: Ծնողները շրջանառվող լուրերից, տեսանյութերից տեղեկացվել են, որ երեկ հայ զինծառայողների շրջանում կան նոր գերեվարվածներ: Նշում են, որ ողջ գիշեր չեն կարողացել հանգիստ լինել և այսօր կմնան նախարարությունում այնքան, մինչև չձեռնարկվեն գործուն […]
11:36 16.12.2020
Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանին 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, ԵՄ որոշումը դատական և իրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների, մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է։ Համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ և […]
11:30 16.12.2020
Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ: Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն անդրադարձան հայ-էստոնական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Մտքեր փոխանակվեցին […]
11:18 16.12.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երկրում ստեղծված այս պատասխանատու օրերի իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում: 1. Հանրային իշխանության մարմինները, գործող պաշտոնյաները պարտավոր են օրինակելի լինել իրենց խոսքով ու պահվածքով […]
11:14 16.12.2020
Ադրբեջանի արտգործնախարարությունը խստորեն քննադատել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին դեկտեմբերի 14-ին ԱՄՆ կառավարության կայացրած որոշումը: Հիշեցնենք՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառն Անկարայի կողմից Ս-400 համակարգերի գնումն է: Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ միշտ լինելու է եղբայրական Թուրքիայի կողքին, իսկ ամերիկացիների քայլը որակել է «երկակի ստանդարտների կիրառման անընդունելի դրսևորում»: Վաշինգտոնի որոշումը քննադատել են նաև Ռուսաստանն ու […]
11:04 16.12.2020
Դեկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 150218 դեպք, որոնցից 128694-ն` առողջացած, 2556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 554909 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3272 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1098 նոր դեպք: Ունենք 1242 առողջացած և մահվան 27 դեպք: […]
10:52 16.12.2020
«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո ամռանը մեկնարկած «Հայփոստի»՝ զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել ինչպես պետական, ֆինանսական, բանկային, այնպես էլ կոմերցիոն մի շարք ծառայություններ: Նոր նախաձեռնությամբ, գյուղերի բնակիչները կարող են դեղեր պատվիրել և երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, […]
10:32 16.12.2020
Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ […]
09:50 16.12.2020
Հայաստանում արդյունաբերական արտադրության աճը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 3 մլրդ 355,3 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, աճել 0,5%-ով։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքին։ ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական […]
09:24 16.12.2020
Սիսիանի խոշորացված Կապան համայնքի մի շարք գյուղեր, նոր իրողություններով պայմանավորված, դարձել են Ադրբեջանին սահմանակից: Դրանք ենք՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայր, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ: Նրանց թվում է նաև Կապան քաղաքը: Պատերազմից հետո ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնք հանգիստ չեն տալիս բնակիչներին, սակայն բոլորն այսօր միայն մեկ կարևոր […]
09:07 16.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
08:10 16.12.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 9 շենքը; Ավան՝ 14 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր […]
23:57 15.12.2020
ՀՀ ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել․ «Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»:
23:41 15.12.2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հանձնաժողովը հռչակագիր է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը գտնվող մշակութային արժեքների պաշտպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Հռչակագրի ամբողջական տեքստը կարող եք կարդալ այստեղ:
23:30 15.12.2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, որի հաստատման ժամկետը լրանում է այսօր, սակայն ես մնում եմ իմ որոշմանը հավատարիմ։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանը, ԱԺ աշխատակազմին, «Իմ քայլը» […]