TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:27 15.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 15-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ն էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն […]

̰
Մարտունի համայնքում ավարտվել են 4 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները

23:25 15.12.2020

ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Մարտունի համայնքում ավարտվել են թվով 4 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրում կարող է հաճախել 90 սան: Այս մասին հաղորդում են Մարտունու համայնքապետարանից։ Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի տվյալներով ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 18 075 650 (տասնութ միլիոն յոթանասունհինգ հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ: Ծրագիրը շահել են 14 […]

̰
Առինջ գյուղի մոտակայքում «Mitsubishi Colt»-ը  ընկել է ձորը․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

23:10 15.12.2020

Դեկտեմբերի 15-ին` ժամը 20։32-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Առինջ գյուղի մոտակայքում «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուշեղ Ե․, ծնված 1998 թ․) […]

̰
̰
Հայտնաբերվել և վնասազերծվել է գրեթե 5 հազար պայթյունավտանգ առարկա․ Կոնաշենկով

22:41 15.12.2020

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքները: Վերջին մեկ օրում մաքրվել է ևս 9.5 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 175 հա տարածք, ավելի քան 49 կմ […]

̰
Ներմուծվող ապրանքների մեջ կլինի գնաճ. ԿԲ նախագահ

22:33 15.12.2020

Պարենային ապրանքների շուկայում արդեն իսկ նկատվող ապրանքների գնաճը տեսանելի է ու համադրելի միջազգային շուկայում տիրող իրավիճակի հետ: ԿԲ նախագահը ներկայացրեց առաջին օգտագործման ապրանքների գների վիճակագրությունն այն երկրներում, որտեղից իրականացվում են ներկրումներ, պարզաբանեց ներքին շուկայում որոշ ապրանքների անհասկանլի գնաճը: «Հավկիթի մասով կերն է ներմուծվող, ուստի գնագոյացման մեջ ներմուծման կոմպոնենտը մեծ կշիռ ունի, ներմուծվող ապրանքների մեջ կլինի […]

̰
Կոնաշենկովը ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում

22:23 15.12.2020

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման աշխատանքները: Վերջին մեկ օրում Մարտակերտում վերականգնվել է 600 մետր էլեկտրահաղորդալար և 1 բնակելի տուն: Ընդհանուր առմամբ, աշխատանքների սկզբից մինչ այժմ […]

̰
Մաստարայի միջնակարգ դպրոցում արևային ֆոտովոլտային կայան է կառուցվել

22:17 15.12.2020

Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցում արևային ֆոտովոլտային կայան է կառուցվել: Այսօր աշխատանքային այց եմ կատարել Մաստարայի միջնակարգ դպրոց, ՏԿԵ նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, ՖՎ համակարգեր տեղադրող ընկերության ներկայացուցիչների հետ շրջել ենք դպրոցում, ծանոթացել կայանի տեղադրման ծրագրի արդյունքներին: Մաստարայի միջնակարգ դպրոցում տեղադրված 10կՎտ հզորության կայանի տարեկան արտադրողականությունը կազմում է 15.000կՎտ*ժ, որն ամբողջությամբ կբավարարի […]

̰
Մովսես Հակոբյանին առնչվող քրեական գործով որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել․ ՀՔԾ

22:11 15.12.2020

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից։ «Դա բացարձակ ապատեղեկատվություն է, և նշված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել»,- ասացին […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

21:56 15.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

̰
Շարունակում են պահանջել  վարչապետի հրաժարականը․ 17 կուսակցությունների բողոքի երթ մայրաքաղաք Երևանում

21:09 15.12.2020

Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկել է ընդդիմադիր ուժերի ու նրանց աջակիցների բողոքի երթը: Պահանջը մնում է նույնը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Շարժման կազմակերպիչները ևս մեկ անգամ հիշեցրել են, որ անհնազանդության ակցիաներն ու երթերն իրականացնելու են այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը հրաժարական չի ներկայացրել: Ճանապարհին երթի մասնակցիների ու նրանց գաղափարները չկիսող անցորդների միջև վեճ է […]

̰
Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը ևս հանձնվել են  Ադրբեջանին. «Հորիզոնին» մանրամասներ է ներկայացրել Հին Թաղերի գյուղապետը

21:02 15.12.2020

Հադրութի շրջանի երկու՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը ևս հանձնվել են Ադրբեջանին: Ռուսական կողմը նոր քարտեզներ է հրապարակել, ըստ որոնց այդ երկու հայկական գյուղերը պատկերված են որպես Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող: Հիշեցնենք, որ հրադադարի հաստատումից հետո այդ գյուղերը մնացել էին հայկական ուժերի վերահսկողության ներքո, սակայն թշնամին երկու օր առաջ հարձակվել և գրավել էր դրանք: Այդ […]

̰
Արա Այվազյանը մասնակցեց Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը

20:53 15.12.2020

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ հանդիպումը՝ առցանց ձևաչափով: Հանդիպմանը, որը նախագահում էր Պերուն, մասնակցում էին Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի և Իրաքի ներկայացուցիչները: Լիիրավ անդամի կարգավիճակով հանդիպմանն առաջին անգամ մասնակցում էր նաև Մեքսիկայի ներկայացուցիչը: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ֆորումի դերը՝ որպես պատմական հարուստ ժառանգություն ունեցող ազգերին […]

̰
ՀՀ-ում այս տարի գնաճը շարունակում է պահպանվել մեր նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում. ԿԲ նախագահ

20:51 15.12.2020

2020-ի նոյեմբերին արձանագրվել է 1,3 տոկոս գնաճ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,1 տոկոսի դիմաց, նոյեմբերին շարունակվել է 12-ամսյա բնականոն գնաճը, կորոնավիրուսի նոր ալիքի ու սահմանափակումների ազդեցությունն են կրել համաշխարհային տնտեսության զարգացումները, հաջորդ տարեսկզբի սպասումները դրական են՝ պայմանավորված պատվաստանյութերի արդյունավետ կիրառման հետ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իրավիճակը ներկայացնելուց բացի, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը խոսել է […]

̰
Տերմինալների գողություններ Էջմիածնում․ հարուցվել են քրեական գործեր

20:34 15.12.2020

Հոկտեմբերի 6-ին, 11-ին ու 13-ին, ինչպես և նոյեմբերի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տերմինալների գողությունների վերաբերյալ ահազանգեր հնչեցին։ Հափշտակվել էին տարբեր ընկերությունների պատկանող ու տարբեր վայրերում տեղադրված վճարային տերմինալներ, որոնք Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին վնասված ու թալանված։ Դեպքերի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործեր հարուցվեցին։ Բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներից բաղկացած խմբերն ուժեղացրին գիշերային հսկողությունը։ Կանխարգելիչ միջոցառումներից զատ […]

̰
Մարդիկ կարող են վստահել ու հավատալ՝ միջնաժամկետ հատվածում գնաճի մակարդակը 4 տոկոսը չի գերազանցելու. ԿԲ նախագահ

20:28 15.12.2020

2020-ի դեկտեմբերի 15-ին ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել մեկ տոկոսային կետով՝ սահմանելով 5,25 մակարդակը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա անդրադարձել է ինչպես արտարժույթի, այնպես էլ գնաճի շուկային, ընդգծել, որ Կենտրոնական բանկի խնդիրը ոչ թե արտարժույթը որևէ մակարդակի վրա պահելն է, այլ գնաճը վերահսկելը: Վստահեցրել […]

̰
Ինչո՞ւ արցախյան առաջին պատերազմի ժամանակ վերջակետը չդրվեց, Արցախյան հիմնախնդիրը չլուծվեց․ պարզաբանել է Վազգեն Մանուկյանը

20:13 15.12.2020

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է երիտասարդների հետ։ Ելույթից հետո վարչապետի թեկնածուն պատասխանել է ներկաների հարցերին։ Թե՛ ելույթը և թե՛ հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակին և այդ ոլորտներում առաջացած խնդիրների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի պատկերացումներին։ Երիտասարդներից մեկը հետաքրքրվել է, թե Վազգեն Մանուկյանն Արցախյան առաջին պատերազմի […]

̰
Անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին․ ՄԻՊ

19:55 15.12.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: Հանդիպմանը պաշտպանը ներկայացրել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումներն ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ: Պաշտպանի դիրքորոշմամբ՝ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց […]

̰
Անհետ կորած զինծառայողների ծնողներից 3-ին ընդունել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը

19:47 15.12.2020

Էջմիածնի զորամասերից մեկից մարտական գործողությունների մեկնած և անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր պաշտպանության նախարարության  դիմաց էին  հավաքվել: Նրանց օրեր առաջ ՌՈ ներկայացուցիչը վստահեցրել էր, որ այսօր հանդիպում կունենան ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ժամը 16։30-ին  ընդունել է երեք ծնողների և նրանց […]

̰
Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ստուգայցերը շարունակվում են ՀՀ ամբողջ տարածքում՝ առանց հանգստյան օրերի․ ԱԱՏՄ

19:25 15.12.2020

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածք, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գրասենյակային տարածք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և ոչ միայն․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցերն այսօր այս տնտեսավարողների մոտ արձանագրել են Covid-անվտանգության նորմերի որոշակի խախտումներ։ Ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները որոշ դեպքերում լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան, բացակայել են համավարակի տարածումը կանխելու վերաբերյալ իրազեկման թերթիկները, […]

̰
Մանե Թանդիլյանը ծանոթացել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության շտաբի աշխատանքներին

19:15 15.12.2020

Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ, այցելել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ տեղում ծանոթանալով շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին և հայաստանյան գործընկերոջ հետ քննարկելով այդ ուղղությամբ տարվող համագործակցության նոր […]

̰
Լոռու մարզպետը հրաժարական կտա

18:52 15.12.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական տալու մասին որոշում է կայացրել: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշել է Անդրեյ Ղուկասյանը: «Այո, որոշում եմ կայացրել, վաղը հրաժարական եմ տալու»,- ասել է մարզպետը: Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերի 10-ին:

̰
Իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ. ՊՆ

18:29 15.12.2020

Զինված ուժերի զորամասերից մեկում իրականացվել է պետական սահմանագոտու պահպանությանը ներգրավված պահեստազորայինների և կամավորականների հերթափոխ։ Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման, առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։

̰
Մայրաքաղաքում կրկին աղբաման է այրվել

18:21 15.12.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կենտրոն վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրինք անփութության կամ դիտավորության պատճառով»։

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

18:18 15.12.2020

Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ. այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորելով Ալեքսանդր Կոնյուկին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու […]

̰
Հայտնի են Հայաստանի ձյուդոյի առաջնության մրցանակակիրները

18:16 15.12.2020

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ կայացել է Հայաստանի 2020 թվականի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը. մեդալների համար պայքարել է 68 մարզիկ՝ Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից, Երևանից ու Արցախից: Ըստ քաշային կարգերի՝ մրցանակային տեղերը զբաղեցրել են հետևյալ ձյուդոիստները. Աղջիկներ 48 կգ 1. Մամիկոնյան Մելինե (Բյուրեղավան) 2. Մարտիրոսյան Անի (ՍՁՕՄՊՄԴ) 3. Ամիրյան Արփինե (ՍՁՕՄՊՄԴ) 3. Կիրակոսյան Սյուզաննա (Բյուրեղավան) […]

̰
Ապօրինի ծառահատում Վահագնաձոր գյուղի անտառում․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը

18:11 15.12.2020

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց: Ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանները Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու «Գործարանային կայարանում» ակցիա իրականացնելու հետևանքով մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի հանգամանքները. ՀՔԿ

17:42 15.12.2020

2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ի սահմաններից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել է մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել են կառամատույցի երկու կողմերում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որպեսզի դրանք փակվեն և գնացքներն աշխատեն: Արդյունքում՝ մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ կանգնել է, և բազմաթիվ ուղևորներ չեն կարողացել օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: Նույն օրը […]

̰
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

17:35 15.12.2020

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը գտնվում են խոր ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խոր ճգնաժամ, ինչ ավելի պետք է լինի: Կարծում եմ, այն կառավարությունը, որի կառավարման օրոք և արդյունքում առաջացել […]

̰
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

17:27 15.12.2020

Դեկտեմբերի 15-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը և երախտագիտություն հայտնել ԱՄՆ դեսպանության շարունակական համակողմանի աջակցության և արցախյան պատերազմի ընթացքում ցուցաբերած հումանիտար օգնության համար: Իր հերթին դեսպան տիկին Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել Հայաստանի […]

̰
BACK_TO_TOP