TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նարեկ Սարդարյանն այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն. Մանե Գևորգյան

17:20 15.12.2020

«Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որն այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում

17:07 15.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ՀՀ-ում սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ

16:49 15.12.2020

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի ծառայողները կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ: «ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական […]

̰
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ

16:46 15.12.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Որպես այս քայլերի հաջողության կարևորագույն գրավական՝ կողմերն ընդգծել են երկրում կայունության պահպանումը: Արարատ Միրզոյանը շարունակում է քաղաքական քննարկումները հայաստանյան կուսակցությունների հետ:

̰
Կապան ԲԿ-ն համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման նոր սարքավորմամբ

16:41 15.12.2020

Կապան ԲԿ-ն համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման նոր սարքավորմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը. «Սիրելի՛ սյունեցիներ, օրերս ՀՀ առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետարանի և Կապանի բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով Կապան ԲԿ-ն համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման նոր սարքավորմամբ, որը ներկայիս համավարակի պայմաններում հույժ անհրաժեշտ սարքավորում է բուժհաստատության համար: Տեղեկացնում […]

̰
Բաղրամյանի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

16:35 15.12.2020

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 14-ին Դալարիկ գյուղից բերման է ենթարկվել 34-ամյա Գոռ Լ.-ն, որը նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Գողություն) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Դատարանը մերժել է «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը

16:30 15.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2020թ. դեկտեմբերի 12-ին մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք էր առաջադրվել՝ […]

̰
Առողջապահության նախարարի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնությունը

16:16 15.12.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը: Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտնվեն բժիշկների հսկողության տակ: Գործընթացը գտնվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերահսկողության ներքո: Պահպանելով Ադրբեջանից վերադարձածների […]

̰
Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

15:57 15.12.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով: Հետմահու Մարտական ծառայության մեդալ է տրվել. Արեն Լորիկի Վերդյանին թիվ N զորամասի ծառայության պետ, բժշկական ծառայության մայոր Լևոն Սերյոժայի Ասլանյանին թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Արտուշ Սեյրանի Թարոյանին թիվ […]

̰
Covid-անվտանգության միջոցառումների շարքում տնտեսվարողները պետք է վարեն ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններ. ԱԱՏՄ

15:55 15.12.2020

Հիմք ընդունելով ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների ամփոփ պատկերը, ըստ որի՝ վերջին շրջանում տնտեսվարողների մոտ covid-անվտանգության կանոններից առավել հաճախ չի պահպանվում ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները սահմանված ձևաչափով վարելու պահանջը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով կորոնավիրուսի (covid-19) տարածման կանխարգելման նպատակով սահմանվել են սանիտարական կանոններ։ Սահմանված պահանջներից […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով՝ սահմանվելով 5.25%

15:52 15.12.2020

2020թ. դեկտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%: Այս մասին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկից։ 2020թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4% մակարդակից։ Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, […]

̰
ՃՇՀԱՀ-ում ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման կենտրոն է բացվել

15:49 15.12.2020

Պահպանելով և զարգացնելով ռուսաստանյան բուհերի հետ համագործակցության մեկդարյա ձևավորված ավանդույթը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) առաջին հարկի 2128 լսարանում՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի և ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում բացվել է տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված, ինտերակտիվ ուսուցման ռուսաց լեզվի առաջին կենտրոնը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար […]

̰
ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկում է կազմակերպում

15:41 15.12.2020

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի դեկտեմբերի 15-30-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում: Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական […]

̰
13 համայնքում էականորեն կավելանան ոռոգվող հողատարածքները․ ներդրվել է 544 միլիոն 252 հազար դրամ ՀՏԶՀ

15:39 15.12.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում մեկնարկել են Արմավիրի մարզի «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի որոշ համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքները։ Ներկայումս «Արմավիր» ՋՕԸ-ն միավորում է՝ համանուն, ինչպես նաև «Արաքս» ու «Մերձափնյա» ՋՕԸ-ների սպասարկման տիրույթները։ Այս […]

̰
Ամբաստանյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձը, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելուց հետո, կատարել է ավազակություն և կողոպուտ

15:33 15.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Ավան թաղամասում գործող դեղատների աշխատակցուհիների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ 2020 թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 23:50-ին, Ավան թաղամասում գործող դեղատներից մեկի աշխատակցուհին հաղորդում է տվել այն մասին, […]

̰
Հրազդանի ներհամայնքային ճանապարհներին տեղադրվում են ժամանակակից լուսավորման համակարգեր

15:26 15.12.2020

Հրազդանի ներհամայնքային ճանապարհներին տեղադրվում են ժամանակակից լուսավորման համակարգեր։ Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից։ Համայնքային միջոցներով Ջրառատ թաղամասի երկրորդական փողոցների լուսավորության նախկին համակարգերն արդեն փոխարինվել են էներգախնայող լեդ լուսատուներով: Գիշերային լուսավորությամբ ապահովված է նաև Հրազդան-Ծաղկաձոր շրջանաձև խաչմերուկի սկզբնամասից դեպի Հանքավան տանող ճանապարհի 1200 մետր հատվածը, որտեղ նախկինում լուսավորություն երբեք չի եղել: Լուսանկարները՝ Հրազդանի համայնքապետարանի

̰
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շարունակում է սննդի փաթեթների բաշխումը

15:23 15.12.2020

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շարունակում է սննդի փաթեթների բաշխումը՝ COVID-19-ի ժամանակաշրջանում երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ Սննդի փաթեթները պարունակում են հնդկաձավար, ոսպ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ և ցորենի ալյուր: Այժմ փաթեթները պարունակում են նաև օգտակար տեղեկատվություն հավասարակշռված սննդակարգի և առողջ սննդային սովորությունների կարևորության մասին: ՊՀԾ-ն հոգ է տարել, որ […]

̰
Վարկ ձևակերպելու համար վերցրել էր 2 միլիոն դրամից ավելի գումար․ ոստիկանների բացահայտումը

15:19 15.12.2020

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների միջոցառումներով, հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին երկու անձ՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։ Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկը՝ Երևանի 20-ամյա բնակիչ, այս տարվա ընթացքում մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար էր հափշտակել։ Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդը հանրապետության տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրիում, վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ էր փակցրել։ Քաղաքացիների […]

̰
Նարեկ Սարդարյանը չի վերադարձել Հայաստան, թեև նրա անունը ցուցակում կար

15:16 15.12.2020

Ադրբեջանում գտնվող Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որի անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան չի վերադարձել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, նշելով, որ դեռևս պատճառները հայտնի չեն։ Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի էր ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 […]

̰
The Guardian-ն անդրադարձել է ԼՂ պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների վայրագություններին

15:07 15.12.2020

Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորների կողմից գլխատված արցախցի տղամարդկանցից երկուսը նույնականացվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ծավալուն հոդված է հրապարակել հեղինակավոր The Guardian լրատվամիջոցը: Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Մադաթաշեն գյուղի երկու բնակիչներ համացանցում տարածվող տեսանյութերից մեկում ճանաչել են գլխատվող 69-ամյա Գենադի Պետրոսյանին, որը Արցախ է տեղափոխվել 1980-ականների վերջին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից: «Ես հստակ […]

̰
Ֆրանսիան կշարունակի ցուցաբերել մարդասիրական օգնություն․ Ջոնաթան Լաքոտը՝ Զարեհ Սինանյանին

15:04 15.12.2020

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ: Քննարկվեց Արցախին և տեղահանված ընտանիքներին Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի կողմից տրամադրվող աջակցությունը: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պատերազմի ամբողջ ընթացքում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի կողմից Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերված համերաշխությանը: Դեսպանը վերահաստատեց, […]

̰
Ջրաշեն թաղամասի անասնագոմերից մեկն այրվել է․ սատկել է 49 կենդանի

14:52 15.12.2020

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 07։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:28-ին, մարվել՝ 10։19-ին։ […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ղեկավարության հետ

14:48 15.12.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արցախյան պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող զինվորական և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին

14:44 15.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող զինվորական և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Վարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման և նրանց վերադարձի գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին:

̰
Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել երգչուհի Շուշան Պետրոսյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ

14:32 15.12.2020

Ոստիկանությունում դեկտեմբերի 14-ին մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

̰
Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ համակարգի վրա. դատախազության հայտարարությունը

13:58 15.12.2020

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա: Հայտարարության մեջ նշվում է, որ դատախազությունը շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ հանցավոր բոլոր ոտնձգություններին հակազդելու, դրանց իրավական գնահատականներ տալուն հետամուտ լինելու առումով՝ անկախ դրանք կատարող սուբյեկտներից, կարգավիճակից, քաղաքական որ բևեռում գտնվելու հանգամանքից։ […]

̰
Ամփոփվել է «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները» ծրագիրը

13:36 15.12.2020

Եվրոպական միության հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվող «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները» ծրագիրն ամփոփվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այն իր բովանդակությամբ, ծավալներով և նշանակությամբ աննախադեպ էր: Ծրագիրն իրականացնող փորձագիտական խումբը դեկտեմբերի 13-ին՝ Ծաղկաձորում կայացած աշխատաժողովի ընթացքում, պետական թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարներին ներկայացրել է […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:31 15.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։  

̰
ՏԿԵ փոխնախարարը կմեկնի Մոսկվա «Հարավկովկասյան երկաթուղու» հետագա գործունեության հարցերը քննարկելու նպատակով

13:25 15.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը կգործուղվի Մոսկվա: «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

̰
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ

13:18 15.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
BACK_TO_TOP