TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պատերազմում վիրավորում ստացած  զինծառայողները վերականգնողական բուժում են ստանում   Գյումրիի  վերականգնողական կենտրոնում

20:57 16.12.2020

Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները մի քանի  բարդ  վիրահատություններից հետո բուժումը շարունակում են Գյումրիի վերականգնողական կենտրոնում:Այս պահին վերականգնողական  բուժում են ստանում  50-ից ավելի  զինվորականներ: Կենտրոնում մասնագիտական  խմբերը  մերսումների, թերապևտիկ վարժությունների ու մարզասարքերի միջոցով  հիմնականում վերականգնում  են  վերջույթների ֆունկցիոնալ խանգարումները, նյարդային համակարգի բնականոն գործունեությունն ու ողնաշարային  հատվածների ոսկրային խախտումները: 26 ամյա Տիգրանի  ձախ ոտքից  բեկորները դեռ  […]

̰
Պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

20:54 16.12.2020

Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգությունները, հարցերն ու առաջարկները, պարզաբանել գերիների փոխանակման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցերը: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, բարձրացված խնդիրները պարբերաբար քննարկվում են ԿԽՄԿ գործընկերների […]

̰
Սիսիանում ակցիա է անցկացվել  ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

20:46 16.12.2020

Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում ակցիա է իրականացվել՝ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ակցիայի մասնակիցները նախապես էին հայտարարել, որ իրենց նախաձեռնությունը խաղաղ բնույթ է կրում, այդ կերպ իրենց անհամաձայնությունն են հայտնում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների այն պահանջին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական պետք է տա: Ակցիայի մասնակիցները ՝ հանդիպում են պահանջել քաղաքապետի հետ: Սիսիանի […]

̰
Զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու համար տարվում է քննություն․ՔԿ

20:40 16.12.2020

  «Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,-այս […]

̰
Ընդդիմության հերթական ակցիայի  մասնակիցները պահանջել են  իրավապահներից մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին

20:27 16.12.2020

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի և նրանց սատարող քաղաքացիների բողոքի երթն այսօր մեկնարկել է Երևանի կրկեսի հարակից տարածքից: Մասնակիցները վանկարկումներով քայլել են դեպի գլխավոր դատախազության շենք: Երթի կազմակերպիչները դատախազություն են հանձնել մի քանի հարցերից բաղկացած նամակ: Օրինակ՝ հետաքրքրվել են, թե արդյոք Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտնած որոշ […]

̰
Արցախն ապրելու է հայերեն․Մանե Թանդիլյան

20:15 16.12.2020

Արցախի  աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ՀՀ կատարած եռօրյա աշխատանքային այցի արդյունքներին է անդրադարձել , որի վերաբերյալ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «ՀՀ կատարած եռօրյա աշխատանքային այցս գերհագեցած էր նաև տարբեր ձևաչափերով հանդիպումներով ամենատարբեր ոլորտներում աշխատող անձանց հետ։ Քննարկումներ ենք ունեցել Արցախում ստեղծված իրավիճակի լուծման բոլոր հնարավոր ուղիները մշակելու նպատակով, այդ […]

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքներին

20:05 16.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր աշխատանքային այցով գտնվել է ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում, տեղում ծանոթացել աշխատանքի ընթացքին։ ՍԲՀԿ-ի պետ Բագրատ Զաքարյանի հետ քննարկվել են աշխատանքների կանոնակարգման, տեխնիկական և կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են առկա խնդիրները։ Վերջիններիս կարգավորման ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ Քննարկման ընթացքում ԱԱՏՄ ղեկավարը կարևորել է […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ՀՀ ԱԻՆ

19:51 16.12.2020

 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) մառախուղ է։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց […]

̰
ԱԺ պատգամավորները 13-րդ աշխատավարձ չեն ստանա․ ԱԺ նախագահի որոշումը

19:35 16.12.2020

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, 13-րդ աշխատավարձով, ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը»,- այս մասին ասվում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած պարզաբանման մեջ․ […]

̰
Վարդան Գրիգորյանը դեկտեմբերի 21-ից կազատվի Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից

18:57 16.12.2020

Վարդան Գրիգորյանը դեկտեմբերի 21-ից կազատվի Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վարդան Գրիգորյանին 2020 թվականի դեկտեմբերի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։    

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ նորանշանակ դեսպանին

18:48 16.12.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում  ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ռույժուան Վանը, էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ դեսպանության այլ աշխատակիցներ։ Դեսպան Յոն Ֆանը […]

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել “Le monde” օրաթերթին

18:29 16.12.2020

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը ներկայացրել է ԱԳ նախարարի հարցազրույցը “Le monde” օրաթերթին. Հարց. Դուք ստանձնեցիք Ձեր պաշտոնը պարտության՝ հետպատերազմյան պայմաններում: Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները: Պատասխան. Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում. ​​կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են՝ իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70%-ը ստիպված […]

̰
ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ

18:25 16.12.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել եմ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին և Գագիկ Մարգարյանին։ Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման և ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին»։

̰
Լոռու մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

18:19 16.12.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։ Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում, […]

̰
3701 աջակցող միջոց՝ 1871 շահառուի

18:14 16.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ի դրությամբ պետական հավաստագրերի հիման վրա 1871 շահառու ստացել է 3701 աջակցող միջոց: 3535 աջակցող միջոց տրամադրվել է 1705 ՀՀ քաղաքացու, իսկ 166 աջակցող միջոց՝ 166 ԱՀ քաղաքացու։ Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են դիմել Բուժատեխնիկական […]

̰
ՊՆ շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիան դադարեցվել է

18:11 16.12.2020

Այսօր ՊՆ-ում վաղ առավոտից հավաքվել էին անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները և հարազատները։ Նրանց ցանկությունն է եղել անհապաղ հանդիպել պաշտպանության նախարարի հետ և բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել Արցախ: Ժամեր անց հանդիպման են հրավիրել 10 ծնողի: Ներկաները բոլոր լրատվամիջոցներին խնդրել են հեռանալ տարածքից և նկարահանում չիրականացնել: Shantnews-ի հետ զրույցում ծնողներից մեկը նշել է, որ 10 ծնողին […]

̰
Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադան

17:56 16.12.2020

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Ծաղկաձորում համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադան կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ: Եզրափակիչ փուլում մեդալային տեղերի համար պայքարել են հանրապետության 8 ուժեղագույն թիմերը՝ Երևանի թիվ 130 հիմնական դպրոց, Երևանի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգործուղվի ՌԴ

17:51 16.12.2020

ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 17-19-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետի որոշման մեջ ասվում է. Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է լիզինգի պետաջակցության ծրագրերի բարելավման հնարավորությունը

17:40 16.12.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպում է ունեցել ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ` գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով։ Արման Խոջոյանը նշել է, որ լիզինգի ծրագրերի նկատմամբ ֆերմերները ցուցաբերում են բավական մեծ հետաքրքրություն, ինչի մասին է վկայում տարեցտարի այս ծրագրերի շահառուների թվի և ձեռքբերվող գյուղտեխնիկայի ու […]

̰
Արթիկի, Ապարանի, Մեղրիի, Վայքի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է

17:32 16.12.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Արթիկի, Ապարանի, Մեղրիի, Վայքի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Կոտայքի, Թալինի, Ախուրյանի, Արարատի, Եղեգնաձորի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Արագածի, Սպիտակի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ անձրև։ Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և […]

̰
Մանե Թանդիլյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները

17:24 16.12.2020

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները։ Մ. Թանդիլյանն անձամբ շփվել է նրանց հետ, հետաքրքրվել կարիքներով, ընդգծել, որ Արցախի սոցիալական գերատեսչությունը, համագործակցելով հայաստանյան համապատասխան կառույցների հետ՝ նրանց կշարունակի պահել պետական հոգածության և խնամքի […]

̰
Հանրային քննարկման է դրվել մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման հայեցակարգը

17:15 16.12.2020

ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Հայեցակարգ), որում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հնարավորությունը, հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրմամբ լուծման ենթակա առանձին խնդիրները, ուրվագծվում են դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման […]

̰
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

16:55 16.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) մառախուղ է։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան

16:43 16.12.2020

Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ազատություն». – Հիմա ի՞նչ իրավիճակ է Հին Թաղերում և Խծաբերդում: Նիկոլ Փաշինյան. – Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են ներկայացել ոստիկանություն

16:25 16.12.2020

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին բաժին է ներկայացել 45-ամյա Ռուբեն Յ.-ն, որը 2019 թ. սեպտեմբերից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Անապա քաղաքի ՆԳ բաժնի կողմից՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ոստիկանության ՔՈ գլխավոր […]

̰
Վախճանվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը

15:59 16.12.2020

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

̰
Անհետ կորած զինծառայողների 10 ծնողներ ՊՆ-ում հրավիրվել են հանդիպման

15:27 16.12.2020

Այսօր էլ ՊՆ-ում վաղ առավոտից հավաքվել է անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների և հարազատների մեկ այլ խումբ: Նրանք ցանկանում են անհապաղ հանդիպել պաշտպանության նախարարին և բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել Արցախ: Ծնողները շրջանառվող լուրերից, տեսանյութերից տեղեկացվել են, որ երեկ հայ զինծառայողների շրջանում կան նոր գերեվարվածներ: Նշում են, որ ողջ գիշեր չեն կարողացել հանգիստ լինել և այսօր […]

̰
Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

15:05 16.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) տեղում է ձյուն։

̰
ԱՄՆ կարգավորող մարմինը հայտարարել է Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի անվտանգ լինելու մասին

14:50 16.12.2020

Moderna-ի կորոնավիրուսային պատվաստանյութի անվտանգությունը մտահոգություններ չի առաջացնում: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայություններին (FDA) առընթեր Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը, որը լիցենզավորում է դեղամիջոցները ԱՄՆ-ում դրանց հետագա օգտագործման համար: Նախկինում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ Moderna-ն հայտարարել է, որ իր կորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցում է 94%-ը՝ նշելով, որ 30 350 մարդ մասնակցել է դեղամիջոցի […]

̰
ՄԻՊ-ը գերիների վերաբերյալ համացանցում տարածվող նոր տվյալները փոխանցել է ԿԽՄԿ-ին

14:42 16.12.2020

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների գերեվարումների վերաբերյալ դեկտեմբերի 15-ից համացանցում տարածվող նոր տվյալները, այդ թվում՝ տեսանյութերը, դրանց հրապարակումից անմիջապես հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ըստ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փոխանցվող տարբեր տվյալների, քաղաքացիներն իրենք են պնդում, որ ճանաչել են […]

̰
BACK_TO_TOP