TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Խուսափեք գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից

13:13 15.12.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից։ «Ադրբեջանից գերեվարված մեր 44 տղաների վերադարձից մեկ ժամ անց արդեն համացանցում առկա է տեսանյութ, որում հնչում են նրանց անունները։ Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի նկատմամբ հանրային մեծ սպասումը ակնհայտորեն հանգեցնելու է նրանց նկատմամբ հանրային ուշադրության մեծացման, ինչը զուգորդվում է և դեռ կարող է զուգորդվել […]

̰
60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հարսին ծեծի ենթարկելու համար

12:41 15.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գեղարքունիքի մարզի 60-ամյա բնակչի կողմից որդու կնոջը ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հունվարի 7-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ինչպես նաև հաջորդ օրը՝ հունվարի 8-ին` ժամը 08:30-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 60-ամյա […]

̰
Հայաստանը ՄԻԵԴ-ում շարունակում է պահանջներ ներկայացնել գերիների իրավունքների պաշտպանության հարցով

12:33 15.12.2020

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շարունակում է ամենօրյա աշխատանքները ադրբեջանական կողմի խախտումների, այդ թվում՝ գերեվարված անձանց կոնվենցիոն իրավունքների պաշտպանության վերաբերյալ պահանջներ ներկայացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ «Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերիներ, որոնցից 26-ի մասով՝ ՀՀ կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս ողջ […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով

12:17 15.12.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 6.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.75%»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

̰
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր էլ ՊՆ-ի դիմաց են հավաքվել

12:15 15.12.2020

Էջմիածնի զորամասերից մեկից մարտական գործողությունների մեկնած և անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր էլ ՊՆ-ի դիմաց են հավաքվել: Երեկ Հայաստան վերադարձած 44 գերիներից մեկը եղել է այս զորամասից: «Շատ ենք ուրախացել, մեր անհետ կորածները 41-ն էին, նրանցից մեկը երեկ տուն եկավ, էսօր հուսով ենք՝ կհանդիպենք Օնիկ Գասպարյանին, մեր պահանջը նույնն է՝ հստակ տեղեկություն ստանալ […]

̰
2020 թվականին հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումների թիվն աճել է․ ՊԵԿ

11:57 15.12.2020

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերել են հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործությանը, եթե, ըստ տնտեսավարողների, կայացվել են ոչ արդարացի որոշումներ: ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, […]

̰
Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի․ Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը

11:54 15.12.2020

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։ Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի։ Վահրամ […]

̰
Ռոմանոս Պետրոսյանը լիտվացի դեսպանի հետ քննարկել է ապագա համագործակցության հեռանկարները

11:46 15.12.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։ Ողջունելով հյուրերին, նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաև 10 մլն ծառ նախաձեռնությանն արձագանքի համար, ապա […]

̰
Թմրամիջոցի հայտնաբերում, կողոպուտ, դրամանենգություն․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

11:33 15.12.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]

̰
Հակոբ Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ

11:20 15.12.2020

ՀՀ ԲՏԱ նախարար Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների իրականացման հնարավորությունները ԱԹՍ֊ների և դրանց բաղկացուցիչների արտադրության, ենթակառուցվածքների արդիականացման, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հենքի վրա մետաղամշակման մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և նոր մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման այլ ծրագրերում: Նշված ուղղություններով արդեն […]

̰
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ դանակահարության և առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու համար

11:14 15.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված երիտասարդի և նույն մարզի Նալբանդյան գյուղի 60-ամյա բնակչի միջև՝ երիտասարդի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք, 26 մահ

11:03 15.12.2020

Դեկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149120 դեպք, որոնցից 127452-ն` առողջացած, 2529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18513 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 551637 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1905 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք: Ունենք 1486 առողջացած և 26 մահվան դեպք: […]

̰
44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը. Տավուշի մարզպետ

10:58 15.12.2020

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի հայրենակիցներ, Անցած գիշեր, հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, ով գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից։ Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։ Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»։

̰
Արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20.5 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:35 15.12.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20.589.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի […]

̰
Հակոբ Արշակյանը քննարկումներ է ունեցել ՀՀ-ում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների և «ՌԱՕ Մարս» ռուսական կազմակերպությունների զարգացման հեռանկարների շուրջ

10:22 15.12.2020

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ռազմավարական զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեության շուրջ: Մասնավորապես, Հակոբ Արշակյանի և ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի աշխատանքային […]

̰
Տեղահանված արցախցիները կարող են ավտոմեքենաների հետ կապված որոշ գործարքներ իրականացնել նաև Հայաստանում

10:10 15.12.2020

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները կարող են ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայություններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը՝ մանրամասնելով, որ առքուվաճառքի դեպքում պարտադիր է գույքահարկի զրոյական տեղեկանքի առկայությունը: «Տեղահանված արցախցիները ՀՀ տարածքում կարող են նաև ավտոմեքենայի գրանցումն իրականացնել, սակայն պետհամարանիշ և […]

̰
ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է ՀՀ տնտեսական զարգացմանն ու անվտանգությանն աջակցելու իր հանձնառությանը

09:52 15.12.2020

ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է ՀՀ տնտեսական զարգացմանն ու անվտանգությանն աջակցելու իր հանձնառությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Դեսպան Թրեյսին հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունն ու շարունակական գործընկերությունը։ ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերին, այդ թվում՝ զբասաշրջության, գյուղատնտեսության, բիզնեսի կանոնակարգման […]

̰
Շիրակի և Արագածոտնի մարզերում ձյուն է տեղում

09:20 15.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում (մառախուղ է), Մարալիկի, Արթիկի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում

08:04 15.12.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1ա շենքեր, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 2 (1) շենք, Ավան` Դուրյան թաղամաս 38, 39 շենքեր, Ավան՝ 14 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Խանջյան փ. […]

̰
Մեր աշխատակազմի բժշկի հետ ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում․ ՄԻՊ

00:34 15.12.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ այցելել է հոսպիտալ՝ Ադրբեջանից հայրենիք վերադարձած տղաների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար: «Մեր աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանն օդանավակայանում: Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու […]

̰
Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 մարդ. Ռուստամ Մուրադով

00:05 15.12.2020

Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ։«Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Էրեբունի» օդանավակայնում հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020թ.նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրան նախորդել են մեծ նախապատրաստական աշխատանքներ ադրբեջանական և հայկական կողմերի հետ, որոնք […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:58 14.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

23:54 14.12.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել։ Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը դեկտեմբերի 12-ին և 13-ին այցելել են Բաքու, և դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ Երևան: Բաքվում նրանց  ընդունել է նախագահ Ալիևը, և հանդիպել են արտգործնախարար Բայրամովի հետ։ Երևանում նրանց ընդունել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:22 14.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում մառախուղ է։

̰
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին․ Արտակ Զեյնալյան

23:17 14.12.2020

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հայրենադարձվող […]

̰
Իսրայելի Յաֆֆա քաղաքում բացվել է դասարան, որտեղ կարելի է սովորել հայերեն

23:14 14.12.2020

Իսրայելի Յաֆֆա քաղաքում բացվել է դասարան, որտեղ կարելի է սովորել հայերեն։ Այս մասին հայտում է «Հայերն այսօր»-ը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վթարային ջրանջատում Գորիսում 24 ժամ ջուր չի լինի

23:05 14.12.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. դեկտեմբերի 14-ին ժամը 22.00-ից մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Վանքի Տափ թաղամասի 1, 2, 5, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի, Սևյան թաղամասի 1, 3 շենքերի, Սարյան 1, 2 նրբանցքների, […]

̰
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ․ Ավինյան

22:57 14.12.2020

Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Այս մասին գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց […]

̰
«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը

22:50 14.12.2020

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը: Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիա-ն։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մոտեցել են օդանավին։ Հավելենք, որ այսօր մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Հիշեցնենք նաև, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել […]

̰
Մեր գերիներից 44 հոգի ռուսական օդանավով շուտով կվերադառնա Հայաստան․ Փաշինյան

22:36 14.12.2020

Մեր գերիներից 44 հոգի ռուսական օդանավով շուտով կվերադառնա Հայաստան։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
BACK_TO_TOP