TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դեկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 380 երեխա

16:21 14.12.2020

Դեկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 380 երեխա՝ 182 տղա և 198 աղջիկ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

̰
Կայացել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը

16:08 14.12.2020

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-13-ն անցկացվել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 33 մարզուհի: Մրցումային առաջին օրը կայացել է պարտադիր ծրագիրը, որտեղ մասնակիցները կատարել են 4 վարժություն, հաջորդիվ տեղի են ունեցել մենալողի և զուգալողի մրցումները, որոնց արդյունքների հիման վրա էլ կատարվել է պարգևատրումը: Մենալողի ծրագրով առաջին հորիզոնականը զբաղեցրել է […]

̰
Գյումրիում անհնազանդության ակցիաներ են անցկացվել

16:00 14.12.2020

Այսօր անհնազանդության ակցիաներ են անցկացվել Գյումրիում: Հայ Յեղափոխական Դաշնակցության Գյումրիի կոմիտեի ներկայացուցիչներն ու նրանց միացած քաղաքացիները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փակել են նախ Սայաթ-Նովա, ապա Հաղթանակի և կենտրոնական հրապարակին կապող Շահումյան փողոցը: Ակցիայի մասնակիցները բեռնատար և ուղևորատար մեքենաներով ավտոերթ են անցկացրել և մեքենաներով փակել փողոցները։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին ժամանակ են […]

̰
Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

15:59 14.12.2020

Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, […]

̰
Մահվան ելքով վրաերթ Դիմիտրով գյուղում

15:54 14.12.2020

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21։45-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։00-ին, վրաերթի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 41-ամյա Բաբիկ Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։

̰
ՊԵԿ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել Գոգավանի անցակետում․ վրացական կողմում ճանապարհների նորոգումից հետո անցակետը վերսկսել է աշխատանքը

15:52 14.12.2020

Գոգավանի անցակետը դեկտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքը։ Վրացական կողմում ճանապարհների և մաքսակետի վերանորոգման նպատակով ժամանակավորապես դադարել էր բեռնատարների հոսքը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Գոգավան՝ տեղում հետևելու բնականոն ռեժիմի վերադարձած մաքսակետում ծառայության կազմակերպմանը։ «Վրացական կողմում նորոգվում էին մաքսակետը և ճանապարհները, ինչի հետևանքով այս տարվա մարտ ամսից Գոգավանի անցակետը չէր գործում: Դեկտեմբերի 1-ից […]

̰
Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը

15:45 14.12.2020

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Աﬔնայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարություն ցուցաբերել Արցախում ծանր կացության մեջ հայտնված ժողովրդին և պատերազմի հետևանքով արցախյան գյուղերից տարհանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներին։ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրի աշխատանքները համակարգելու է ստեղծված […]

̰
27-ամյա տղամարդը ձերբակալվել է տատի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

15:43 14.12.2020

2020 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10։04-ին, բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1935թ., որի մոտ ախտորոշվել է փակ զուգակցված գանգուղեղ-ողնաշար-ողնուղեղային վնասվածք: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նույն օրը՝ ժամը 08։50-ին, իրավապահներին է ներկայացել մի երիտասարդ՝ ծնված 1993թ., հայտնել, որ հանդիսանում է […]

̰
Պարզվել է Վանաձորում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը

15:41 14.12.2020

Դեպքի առթիվ դեկտեմբերի 11-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում դեկտեմբերի 12-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկված, ինքնությունը չպարզված անձը Վանաձորի բնակիչ 50-ամյա Ստանիսլավ Շարմազանովն է: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ ։

̰
Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրների պատճառով չի շարունակի պայքարը աշխարհի գավաթի խաղարկությունում

15:36 14.12.2020

«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնում են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարն աշխարհի գավաթում»,- հայտնում է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիան:

̰
Ստուգայցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում

15:31 14.12.2020

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում ԱԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել։ Covid-անվտանգության նորմերի պահպանության առումով հիմնականում վիճակը նորմալ է եղել։ Որտեղ հնարավոր է եղել թերությունները տեղում շտկել, անմիջապես շտկվել են։ Մի շարք դպրոցների տրվել են հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։ Անվտանգության կանոնների պահպանումը և թերությունների վերացումը կդիտարկվի հետագա ստուգայցերի միջոցով։

̰
Բերդավան համայնքում հայտնված սահմանախախտ ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է

15:27 14.12.2020

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում հայտնված և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալված ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: «Այդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող […]

̰
Արա Այվազյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման առանցքում էին ԼՂ հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները

15:23 14.12.2020

Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպման առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման […]

̰
Սպիտակ-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է նաև հիվանդանոց տեղափոխված 59-ամյա ուղևորուհին

15:19 14.12.2020

Դեկտեմբերի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև «Օպելի» ուղևորուհի 59-ամյա Հայաստան Սամվելյանը: Քննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար էին բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վթարի հետևանքով […]

̰
Մեղադրանք է առաջադրվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին

15:13 14.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 24-ամյա դատապարտյալը, թաքցնելով իր գլխարկում թմրամիջոց պահելու հանգամանքը, 2020թ. հոկտեմբերի 22-ին տաքսու վարորդի միջոցով փորձել է իր իրերի […]

̰
Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են զոհված զինծառայող Ավետիս Ավետիսյանի ընտանիքին

15:09 14.12.2020

Շաբաթ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ այցելեցինք զոհված պայմանագրային զինծառայող Ավետիս Խաչիկի Ավետիսյանի ընտանիքին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։ Այս մասին գրել է Լենա Նազարյանը։ «Մեզ համար անչափ կարևոր էր լսել նրանց տեսակետներն ու պատկերացումները եղածի ու ապագայի վերաբերյալ։ Երախտապարտ ենք Ավետիսյանների ընտանիքին հյուրընկալության և անկեղծ զրույցի համար»,- գրել է նա ու կից լուսանկարներ […]

̰
Կարին գյուղում որդին խեղդել է 84-ամյա մորը․ ոստիկանների բացահայտումը

14:50 14.12.2020

Դեկտեմբերի 12-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից շտապօգնության խումբ մեկնեց Արագածոտնի մարզի Կարին գյուղ։ Բուժխումբն արձանագրեց, որ 84-ամյա կինը մահացած է և տեղեկությունը փոխանցեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետ ու դատաբժիշկ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ իրավապահները տանը արնանման հետքեր հայտնաբերեցին։ Արնանման հետքեր կային նաև դիակի վրա։ Շուտով հայտնի դարձավ, որ տարեց կնոջը […]

̰
ԶԼՄ-ներում ու սոցցանցերում տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը. ոստիկանություն

14:47 14.12.2020

Զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում լուր է տարածվել, թե ոստիկանության պետը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ «Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- պարզաբանում են ՀՀ ոստիկանությունից։

̰
Քննարկվում է դպրոցներում «Քաղաքացիական պաշտպանություն» առանձին առարկա դասավանդելու անհրաժեշտությունը

14:42 14.12.2020

Այսօր տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Խորհրդակցությունը սկսելուց առաջ նախարարը ցավակցական խոսք է հղել ԱԻՆ տեխնածին վթարների բաժնի պետ, գնդապետ Կարապետ Կարապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Խորհրդակցության օրակարգի համաձայն՝ նախարարության քաղաքացիական և փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում […]

̰
ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունը Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքների մասին

14:30 14.12.2020

Սյունիքի մարզ երկօրյա այցի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմով այցեր են իրականացվել Արավուս, Խոզնավար, Ներքին Խնձորեսկ և մի շարք այլ սահմանային բնակավայրեր: Քննարկումներ են տեղի ունեցել Գորիսի քաղաքապետի, Տեղ համայնքի ու նրա վարչական շրջանների ղեկավարների, համայնքապետարանների անձնակազմերի, ինչպես նաև գյուղերի բնակիչների հետ: Կարևոր քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ Զինված ուժերի անձնակազմերի հետ, որոնք իրականացնում […]

̰
Կասկածելի որակի և տեսքի դեղերի առնչվելու դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին․ ԱԱՏՄ

14:23 14.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքային տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքը դեղերի շրջանառության ոլորտում։ «Կասկածելի որակի և տեսքի դեղերի առնչվելու դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով կամ գրավոր բողոք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեով։ Որպես դեղերի շրջանառության բնագավառում ռիսկերի կառավարումը ստանձնած և ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող […]

̰
Վերականգնվել է Հայաստանից Արցախ հասնող էլեկտրականության օդային գիծը

14:20 14.12.2020

Վերականգնված է Հայաստանի Հանրապետությունից Քաշաթաղի շրջանի տարածքով Արցախ մուտք գործող էլեկտրամատակարարման օդային գիծը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում վնասված էլեկտրամատակարարման գծերի վերականգնման աշխատանքներ են նախատեսվում հանրապետության ողջ տարածքում:   «Հարկ է նշել, որ մինչև պատերազմը Արցախի էլեկտրաէներգետիկ ցանցը Հայաստանից սնվում էր […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

14:15 14.12.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը գոհունակությամբ նշել է, որ Իրանը Հայաստանի լավագույն բարեկամ երկրների թվում է, որի հետ հաստատվել են ամուր առևտրատնտեսական հարաբերություններ։ Միաժամանակ Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել […]

̰
«Լուրեր կան՝ մենք Սևանը, Ջերմուկն ու Սյունիքը զիջել ենք Ադրբեջանին. սա տեղեկատվական պատերազմ է»․ Փաշինյան

14:02 14.12.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին։ Նա անդրադարձել է ստահոդ տեղեկությունների տարածմանը․ «Բայց, օրինակ, այս համատեքստում պետք է արձանագրել, որ կան տեղեկություններ, որոնց ստահոդ լինելը պիտի ակնհայտ լինի ի սկզբանե: Օրինակ, բանը հասել է այնտեղ, որ առանց ավելորդ բարդությունների լուրեր են դրվում շրջանառության մեջ, թե, ասենք, կառավարությունը Սևանը, […]

̰
Հյուպատոսությունից տեղեկացնում են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով ուղիղ չարտերային չվերթների ավիատոմսերի բաց վաճառքի մասին

13:51 14.12.2020

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են Սանկտ Պետերբուրգ-Երևան –Սանկտ Պետերբուրգ երթուղով ուղիղ չարտերային չվերթների ավիատոմսերի բաց վաճառքի մասին: Չվերթները կատարվում են երեքշաբթի և շաբաթ օրերին N4-621 Սանկտ Պետերբուրգ-Երևան թռիչքը 00:10 ժամանում 04: 45 շաբաթ օրերին N4-622 Երևան-Սանկտ Պետերբուրգ թռիչքը 05:45 ժամանում 08: 45 շաբաթ օրերին N4-621 Սանկտ Պետերբուրգ-Երևան թռիչքը 10: 15 Ժամանում 14: 40 […]

̰
Տեղեկություններ են շրջանառվում՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են․ Փաշինյան

13:32 14.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին։ Նա անդրադարձել է տարածվող ստահոդ տեղեկություններին՝ մասնավորապես իր ընտանիքի անդամների մասին․ «Այս համատեքստում պետք է ընդգծեմ, որ արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակում, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, […]

̰
ՀՀ-ում քննարկել են դատաիրավական բարեփոխումների ներքո գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները

13:26 14.12.2020

Դեկտեմբերի 11-12-ը արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով երկօրյա աշխատաժողով։ Վերջինին մասնակցել են պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանն ու Եղիշե Սողոմոնյանը, ներկայացուցիչներ՝ էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններից, Կենտրոնական բանկից, Պետական […]

̰
Վարդան Այվազյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

13:14 14.12.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կալանավորման միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: «Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ»,- գրել է Պողոսյանը: Ավելի վաղ, Վարդան Այվազյանը ձերբակալվել էր ՀՀ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ասել է, թե որ դեպքում հրաժարական կտա

13:11 14.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին։ Անդրադառնալով նաև իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Անընդհատ լուրեր են շրջանառում իմ հրաժարականի մասին, մինչդեռ հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել՝ շարունակելու եմ […]

̰
Շատ շուտով սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին. վարչապետի ուղերձը ժողովրդին

12:57 14.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ. Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր, եւ նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռեւս չեն տեղակայվել տվյալ հատվածում՝ ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին […]

̰
BACK_TO_TOP